Երևան
12 °C
Մայիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ասուլիսը՝ առաջին դասարանցիների հայտագրման և ընդունելության, ուսումնական տարվա ավարտի, քննությունների նախապատրաստական աշխատանքների և այլ թեմաներով:
Առաջին դասարանցիների հայտագրում, ընդունելություն
Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկել է մայիսի 5-ից երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Նախարարի տեղակալը ներկայացրել է հայտագրումն ըստ փուլերի՝ հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություն է դիտարկվում, եթե հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են նույն դպրոցում, երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է, ՀՀ պետական համակարգի աշխատող է, որն աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված՝ ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր է տեղափոխվել:
Երկրորդ փուլում հունիսի 24–ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։ Երրորդ փուլով հուլիսի 1-ից հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ այս տարի առաջին անգամ գործելու է համապատասխան կարգավորումը, որի համաձայն՝ 6 տարեկանից մեծ երեխան պետք է հաճախի իր տարիքին համապատասխան դասարան: «Մենք բազմաթիվ ծնողներից ահազանգեր ունենք, որ իրենց երեխայի տվյալները ստուգման հարթակում չեն հայտնաբերվում, քանի որ երեխան 6 տարեկանից մեծ է: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվանից ԿԳՄՍ նախարարության կողմից արդեն իսկ հայտարարվել էր, որ 2025-26 ուստարվանից երեխաները սովորելու են իրենց համապատասխան տարիքային խմբերում և դասարաններում: Բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ՝ հատկապես ծանր և խոր արտահայտված: Եթե, օրինակ, վերոնշյալ խմբի 7 տարեկան երեխան դպրոց չի հաճախել, ապա նա տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում կանցնի կարիքի գնահատում, և համապատասխան եզրակացության առկայության դեպքում դպրոցը հնարավորություն կունենա նրան գրանցել առաջին դասարանում: Քանի որ այս երեխաներն ավելի մեծ տարիքային խմբում են, նրանք հայտագրման հարթակով չեն կարողանա գրանցվել. մյուս դասարանների ընդունելության կարգով նրանց ծնողները պետք է պարզապես մոտենան դպրոց և դիմում գրեն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ երեխայի ընդունելությունը դպրոց կատարվում է ամբողջ տարվա ընթացքում. հայտագրումը երբևէ չի փակվում: Այս տարի ևս ակնկալվում է 30.000 առաջին դասարանցիների ընդունելություն:
Ամփոփիչ քննություններ
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև 2024-2025 ուստարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման հարցերին: «Այս տարի ևս Տավուշի մարզում նոր չափորոշչով սովորող ավարտողների համար բոլոր կրթական մակարդակներում նոր ձևաչափերով են իրականացվում քննությունները: Նրանց քննաշրջանը մի փոքր տարբերվում է մյուս մարզերի և Երևանի շրջանավարտների քննաշրջաններից: Տավուշի մարզի 12-րդ դասարանցիներին ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, հնարավորություն է տրվել մասնակցել ինչպես հին, այնպես էլ նոր չափորոշչով քննություններին: Նրանք փաստացի երեք անգամ քննության մասնակցելու հնարավորություն կունենան՝ ի տարբերություն մյուս շրջանավարտների: Հաջորդ տարի նոր չափորոշչով ավարտող շրջանավարտներ ունենալու ենք ամբողջ հանրապետությունում՝ թե՛ 4-րդ, թե՛ 9-րդ դասարանցիներ, և նոր համակարգը կգործի հանրապետության բոլոր դպրոցների համար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այս տարի շրջանավարտների թիվը շուրջ 30.000 է:
Վերջին դաս միջոցառում
«Այս տարի հայտարարել ենք մշակութային կրթության տարի. Վերջին դաս միջոցառման մրցույթ է լինելու, ինչի շրջանակում մի շարք աշխատանքներ են իրականացվել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Նախարարի տեղակալի խոսքով՝ նոր ձևաչափով Վերջին դասը լսելի է դարձնում շրջանավարտների խոսքը, նրանց մտքերն ու ցանկությունները, ինչը փոփոխություն կբերի միջոցառման անցկացման մշակույթում: Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ բոլոր այն դպրոցները, որոնք ցանկանում են մասնակցել մշակութային Վերջին դաս մրցույթին, մինչև մայիսի 20-ը կարող են ներկայացնել իրենց հայտերը: Մրցույթի և հայտերի պայմաններն ուղարկվել են դպրոցներին, որտեղ շեշտադրված է՝ տեսագրություններն ու նկարները կարող են լինել նաև սիրողական. «Յուրաքանչյուր մարզում և Երևանում կգործեն հանձնաժողովներ, որոնք, ստանալով տվյալ մարզի կամ Երևան քաղաքի հայտերը, դրանք կուսումնասիրեն մինչև հունիսի 8-ը, որից հետո 3 օրվա ընթացքում կամփոփենք տվյալները և կհայտարարենք հաղթողներին: Յուրաքանչյուր մարզում ունենալու ենք 2 հաղթող՝ 1 հիմնական և 1 ավագ կամ միջնակարգ դպրոց: Հուսով եմ՝ շատ հետաքրքիր նախագծեր ենք ունենալու և միասին վայելելու ենք այս տարվա Վերջին դասը»:
Նա անդրադարձել է նաև վերոնշյալ միջոցառման շրջանակում դպրոցներում դրամահավաքի թեմային՝ ընդգծելով, որ նախարարությունը մի քանի շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ՝ հորդորելով զերծ մնալ դրամահավաքներից:
Ուսուցիչների հետ կապված ծրագրեր
«Քանի որ ուսումնական տարին ավարտվում է, արդեն սկսում ենք նախապատրաստական աշխատանքների իրականացումը՝ ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերի հետ կապված: Առաջիկայում կբացվի այս տարվա կամավոր ատեստավորման հայտագրումը, կհրապարակվեն ուղեցույցները: Այս տարի համապատասխան աշխատանքներ ենք իրականացրել բոլոր առարկաների առաջադրանքների թվի հավասարեցման և թեստերի բարդության համաչափության աստիճանի խնդրի կարգավորման ուղղությամբ: Կարծում ենք, որ այս տարի բարձր ցուցանիշներ ենք ունենալու: Առաջիկայում կմեկնարկեն նաև ուսուցիչների հերթական վերապատրաստումները. արդեն իրականացվել է այս տարի ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքի գնահատումը: Հուսով եմ, որ այս գործընթացը ևս ուսուցիչների կարողությունների զարգացման վրա էական ազդեցություն է ունենալու»,- ասել է նախարարի տեղակալը:
Ասուլիսի շրջանակում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ այդ թվում անդրադառնալով Մերձավանի և Մխչյանի դպրոցներում տեղի ունեցած դեպքերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ
Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել
Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ
Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է
Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն
«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը
Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը
Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար
Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ
Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ
Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան
Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի
Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը
Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է
Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում
Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ
Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա
Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան
Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին
Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում
«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ
Երևանում վագոն-տնակ է այրվել
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը
Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի
Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ
Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները․ Էրդողան
Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT