Երևան
12 °C
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Մերձավանի դպրոցում տեղի ունեցած իրավիճակին և մի քանի կետ առանձնացրել:
«Ինձ սկսեց հետաքրքրել Մերձավանի տհաճ կլոունադայի մի քանի փոքրիկ դետալ․
1) եթե Մերձավանի դպրոցում տեղի էր ունենալու բողոքի ակցիա, և, ինչպես Tribune TV-ի լրագրողն է ուղիղ եթերի առաջին րոպեներին հաղորդում, ինքը «այդտեղ եկել է ահազանգով», այսինքն՝ դպրոցից ահազանգել են լրատվամիջոցին, ինչո՞ւ էր միայն տեղում Tribune TV-ն, ինչո՞ւ մյուս լրատվամիջոցներին չէր «ահազանգվել»․ ես, համենայն դեպս, բողոքի ակցիայի տեղում տեսել եմ միայն Tribune TV-ի խոսափողը։ (Tribune TV-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը լրացում է կատարել, որ տեղում եղել է նաև Factor TV-ն, ինչը չի վերացնում Tribune TV-ի լուսաբանման միակողմանիության ու թիրախավորվածության թեման ու «Ապրելու երկիր» կուսակցության հետ դրա առնչության բաց հարցը․․․)
2) նոր իմացա, որ Մերձավանը Փարաքար խոշորացված համայնքի բնակավայր է, և այդ համայնքից բնակիչ է նաև վերջերս համայնքի ղեկավար ընտրված «Ապրելու երկիր» կուսակցությունից Վոլոդյա Գրիգորյանը. Tribune TV-ն ի՞նչ կապ ունի «Ապրելու երկիր» կուսակցության հետ, ո՞վ է ֆինանսավորում այդ համացանցային ալիքը, որը ոչ միայն ակնհայտ հակաիշխանական է /իր իրավունքն է/, այլև անհերքելի համակրանք է ունեցել «Սրբազան շարժման», «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական գծի նկատմամբ /իր ընտրությունն է/։ Ու այստեղ բաց է մնում մերձավանցի համայնքապետի լռությունը իր համայնքում կատարված հակակրթական այլանդակության կապակցությամբ, մանավանդ, որ, ենթադրում եմ, ընտրություններում նա այդ համայնքում մեծագույն ձայները ստացած կլինի /ինքս չեմ հետևել այդ ընտրություններին ու ձայների հաշվարկից տեղյակ չեմ/... ի՞նչ կապ ունեն հակակրթական կլոունադայում ակտիվ դերակատարում ունեցած մանկավարժները և ծնողները «Ապրելու երկիր» կուսակցության հետ․․․
3) լրագրողի հարցերը մեղադրվող ուսուցչուհուն չափազանց քաղաքական էին, միակողմանի, մեղադրանք պարունակող, ոչ թե մեղադրանքի մասին տեսակետ հայցող՝ «էդքան թրքասեր եք, հա՞» /չի հարցնում՝ դուք դասարանում թրքասիրության քարոզչություն արե՞լ եք, ձեզ դրանում են մեղադրում/, կամ հարցնում է՝ «դուք երեխաներին ասել եք թուրք․ դա վիրավորա՞նք է» /չի հարցնում՝ «ձեզ մեղադրում են, որ երեխաներին ասել եք թուրք, դա ճի՞շտ է»/, կամ ձևակերպում է նման հարց․ «այսինքն՝ դուք գտնում եք, որ ժամանակակից եք. դրա համա՞ր եք ծամոն ծամում»/ կրկին առանց հարցականի մեղադրանքի հաստատում, ապա նոր միայն հարց, ըստ որում՝ մինչև այդ՝ րոպեներ առաջ, ուսուցչուհին նրան մանրամասն բացատրել է դա, որ ստիպված է ոչ միշտ, բայց կարճ ժամանակում ծամոն ծամել հիգիենայի նկատառումներով և բժշկի ցուցումով, բայց այդ պատասխանը չի բավարարում լրագրողին, ու նա կրկին թեման վերաբացում է նշված հարցադրումով, թե իբր ժամանակակակից լինելու համար է ծամոն ծամում և այսպես շարունակ․․․
Չափազանց խոսուն էր նաև ուղիղ եթերի այն հատվածը, երբ տնօրենի սենյակում տնօրեն կոչվածն ու հարձակման թիրախ ուսուցչուհին զրուցում էին, իսկ դրսում սպասող լրագրողը իր մենախոսության մեջ ուսուցչուհուն պիտակում է «այս պատմության հերոս», այն դեպքում, երբ այդ տհաճ կլոունադայում առնվազն բոլորին կարելի էր «հերոս անվանել»․․․ այստեղ էլ կրկին նրբորեն ակնարկվում է, որ ամբողջ պատմությունը ուսուցչուհու պատճառով է, ու հռետորական հարց է կախում՝ «ի՞նչ է շահում աշակերտը այս ամենից», այսինքն՝ աշակերտները տուժում են ուսուցչուհու պատճառով։ Չեմ ցանկանում նույնքան մանրակրկիտ վերլուծել ոստիկանություն կանչելու ու ուսուցչուհուն բաժին տանելու դրվագի վերաբերյալ լրագրողի արտաբերած տեքստը․․․
4) պատմության ուսուցչին ներկայացվող մեղադրանքները նույնպես «ազգային մակարդակում» հայտնի նարատիվների դաշտում էին՝ ուսուցչուհին «թրքասեր է», բայց, չգիտես՝ ինչու, մոռանալով նախկին մեղադրանքը՝ մյուս մեղադրանքով էլ ասում էին՝ երեխաներին իբր վիրավորում է՝ «թուրք» ասելով», «ատում է, վատ է վերաբերվում արցախցիներին», «նիկոլական ուսուցչուհի է»։
Չմոռանանք, որ առաջին իսկ պահից համացանցում արագ պատրաստվեց ու տարածվեց «նիկոլական ուսուցչուհին աշակերտներին ասում է՝ սիրեք թուրքին» գլխագրերով կարճ տեսանյութ, որի վրա հեղինակ նշված էր տիկտոկյան @lratvakan.hartak օգտատերը։ Ո՞վ է նման գլխագրերով տեսանյութի պատրաստողը՝ հենց այդ հարթա՞կը, որտեղ չափազանց շատ են հակաիշխանական նյութերը, թե՞ նա ուղղակի վերատարածել է, սա պարզել չհաջողվեց։ «Lratvakan.hartak»-ի քաղաքական գծի պարզումը նույնպես էական կլինի քաղաքական համատեքստը հասկանալու առումով։ Այդուհանդերձ մի բան չափազանց ակնհայտ է՝ ծնողների, երեխաների, մանկավարժական կոլեկտիվի կողմից կազմակերպված բուլինգի մեղադրանքները չափազանց քաղաքական են ու սպասարկում են կոնկրետ քաղաքական գիծ․․․
Ում խաբեն կամ չխաբեն, իմ աչքից չի վրիպի, որ այս ամենում կար քաղաքական գիծ, և պլանավորված է եղել օպերացիա՝ ուղիղ եթերի ռեժիմով «ուսուցչուհու զոհաբերություն կատարել»՝ նրա հետ միասին «հրապարակային անարգանքի սյունին գամելով նաև իշխանության քաղաքական ուղեգիծը», այն էլ բացարձակ հակառակ արդյունքը ստացվեց. հասարակությունը անպատկերացնելի միասնական էր ուսուցչուհու հալածանքը, մատաղ սերնդի, ծնողների և առավել ևս մանկավարժական կոլեկտիվի վարքագիծը դատապարտելու, տնօրենի պաշտոնակատարի հրաժարականի հարցում․․․
Ովքե՞ր էին այս ամենի իրական կազմակերպիչները»,- գրել է Սաֆարյանը:
Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։
Նրանց պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:
Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված ցանկանում են ազատվել իրենից:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը պարզաբանել է դպրոցում տեղի ունեցած միջադեպը։
Մարզպետի օգնականի խոսքով՝ ներկայացված մեղադրանքներին Ռոզա Դավթյանը որևէ հակափաստարկ բերել չի կարողանում, միայն ասում է, թե դասադուլավորները ստում են և զրպարտում իրեն։ Բայց փաստը մնում է փաստ, որ դասապրոցեսը խաթարված է:
Մանվել Մելիքյանը շեշտել է՝ Ռոզա Դավթյանը երեք նկատողություն է ստացել, սակայն երրորդ նկատողությունն արվել է ընթացակարգի խախտմամբ և աշխատանքից հեռացվելուց հետո կրկին կարողացել է վերականգնվել նույն հաստիքում․ «Տնօրինությունն իրավունք ունի դարձյալ նկատողությունը տալու, և եթե բանը նորից հասնի դրան և դա ճիշտ ընթացակարգով արվի, Դավթյանը կհեռացվի: Մեր նպատակը դասապրոցեսի բնականոն հունը ապահովելն է, և մենք չենք կարող աչք փակել խախտում արձանագրելու դեպքում»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էլ հայտնել են, որ որոշում է կայացվել դպրոցի տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ
Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել
Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ
Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է
Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն
«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը
Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը
Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար
Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ
Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ
Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան
Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի
Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը
Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է
Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում
Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ
Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա
Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան
Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին
Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում
«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ
Երևանում վագոն-տնակ է այրվել
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը
Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի
Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ
Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները․ Էրդողան
Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT