Երևան
12 °C
Տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային:
Արարողության ժամանակ վարչապետը հանդես է եկել ելույթով և նշել. «Նախ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել գլոբալ տեխնոլոգիական ոլորտում ունեցած ներդրման համար և շնորհավորել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս մրցանակը կարևորում է, քանի որ դրա միջոցով Հայաստանը՝ որպես պետություն, իր հարգանքի տուրքն է մատուցում այն անձանց, որոնք շատ կոնկրետ ազդեցություն են ունեցել ժամանակակից կյանքի ձևավորման գործում: «Եվ սա նաև ինչ-որ առումով գլոբալ այդ պրոցեսներին մեր մասնակցության մի ձևաչափ է, որը մենք շատ ենք կարևոր համարում։ Իհարկե, նաև նման մասշտաբի գործիչների այցելությունը Հայաստան, նրանց շփումները մեր ուսանողների, գործարար համայնքի, տեխնոլոգիական ոլորտի հետ, կարծում եմ կարևոր և լրացուցիչ խթան է մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար: Այս մրցանակաբաշխությունը նաև մեզ օգնում է ստուգել, համոզվել տեխնոլոգիական, կրթության ոլորտում մեր ռազմավարական պատկերացումների ճշգրտությունը: Սա նույնպես կարևոր հանգամանք է, որ ուզում եմ ընդգծել»,- հավելել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հետաքրքիր օրինաչափություն է նկատել բոլոր դափնեկիրների հետ շփումներում այն առումով, որ նրանք բոլորն էլ իրենց անցած ճանապարհը, գործունեությունը վերհիշելիս միշտ անդրադառնում են դպրոցին, ինչը նշանակում է, որ անկախ հետագա կյանքի ընթացքից, կրթությունից, բոլորի կյանքում դպրոցը շատ էական դեր է կատարում: «Եվ այն, որ մեր բոլոր հյուրերը անպայման մի փոքր դրվագ հիշում են իրենց դպրոցից այսպիսի հաջողությունների հասնելուց հետո, ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչքան կարևոր է ընդհանրապես կրթական ենթակառուցվածքների գոյությունը երկրում, որը մեր Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է: Եվ մենք կրթության՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության, հետբուհական կրթության ոլորտում, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում շատ լուրջ ծրագրեր ենք իրականացնում»:
Իր խոսքում երկրի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Յոշիակի Դեյմոն Հագիվարային՝ ուսանողների հետ իր փորձով կիսվելու և հետագայում շփումը շարունակելու պատրաստակամության համար։
Ամփոփելով վարչապետը նշել է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք կրկին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հարգանքի և գնահատանքի տուրք մատուցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 15-րդ դափնեկիր պարոն Յոշիակի Հագիվարային»։
Վերջինս շնորհակալություն է հայտնել իր գործունեությունն ըստ արժանվույն գնահատելու և Հայաստանի պետական մրցանակով պարգևատրելու համար: Իր խոսքում անվանի գիտնականը կարևորել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու կրթության բնագավառում ծրագրերի հետևողական իրականացումը:
* * *
Դր․ Յոշիակի Դեյմոն Հագիվարան AIPLAB կոնսորցիումի հիմնադիրն է, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ, IEEE մշտական անդամ (IEEE Life Fellow), AAIA անդամ, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) նշանավոր շրջանավարտ:
Յոշիակի Դեյմոն Հագիվարան ավարտել է ԱՄՆ-ի Փասադենայում գտնվող Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Caltech)՝ ստանալով էլեկտրատեխնիկայի ոլորտում ֆիզիկայի մասնագիտացմամբ դոկտորի (PhD) կոչում 1975 թվականին: 1975-2008 թվականներին Sony-ում աշխատելու ընթացքում նա ներգրավված է եղել պատկերի սենսորների և թվային տեսախցիկի չիպ-սեթի վաղ մշակումներում, ներառյալ ADC, DRAM, բարձր արագությամբ Cache SRAM բուֆերային հիշողության չիպերը, միկրոկոնտրոլերների չիպերն ու իրական ժամանակի բարձր արտադրողականության պրոցեսորները։ 1992 թվականին նա եղել է JEDEC հիշողության ստանդարտացման կոմիտեի անդամ, ինչպես նաև Միջազգային ստանդարտների կոմիտեի (IEC) IEC TC47 Տեխնիկական հանձնաժողովի նախագահ։
Պարոն Հագիվարան նաև եղել է Միջազգային ծրագրային կոմիտեի նախագահ և Գործառնական կոմիտեի անդամ IEEE Electron Device Society (EDS) -ի կողմից հովանավորվող ICMTS կոնֆերանսներում և IEEE Solid State Circuits Society (SSCS) -ի կողմից հովանավորվող ISSCC կոնֆերանսներում, որտեղ նա նաև շարունակաբար եղել է IEEE ISSCC Ասիական կոմիտեի նախագահ և ISSCC Միջազգային տեխնիկական ծրագրերի (international technical program (ITC)) ղեկավար:
Նա եղել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) էլեկտրատեխնիկայի և կիրառական ֆիզիկայի դեպարտամենտների հրավիրյալ պրոֆեսոր, Ճապոնիայի Կիրյու քաղաքի Գունմա համալսարանի էլեկտրատեխնիկայի դեպարտամենտի հրավիրյալ պրոֆեսոր, աշխատել է որպես Ճապոնիայի Կյուշու կղզու Կումամոտո քաղաքի Սոջո համալսարանի Տեղեկատվական գիտության և տեխնոլոգիայի դեպարտամենտի լրիվ դրույքով պրոֆեսոր և ներկայումս հատուկ նշանակված պրոֆեսոր է Սոջո համալսարանի նախագահի գրասենյակում։
2008 թ․ հիմնադրել է AIPLAB կոնսորցիումը և աշխատել որպես Արհեստական բանականության գործընկեր համակարգի (AIPS) լաբորատորիայի նախագահ։ Մինչև օրս շարունակում է լինել Ճապոնիայի Ածուգի քաղաքում գտնվող LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահը՝ զբաղվելով AI Robot Clean Energy SDGs (մաքուր էներգիայի և կայուն զարգացման նպատակներին ուղղված արհեստական բանականությամբ ռոբոտների) համակարգային լուծումների մշակմամբ։ Պարոն Հագիվարան եղել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության (SSIS) Կրթական հանձնաժողովի նախագահը և մինչև օրս շարունակում է իր գործունեությունը որպես անդամ։ Նա Կալտեքի (Caltech) պատվավոր շրջանավարտ է, AAIA անդամ, IEEE մշտական անդամ և IEEE EDS, IEEE SSCS, IEEE CS, IEEE գերհաղորդականության խորհրդի, IEEE նանոտեխնոլոգիայի խորհրդի, IEEE սենսորների խորհրդի և IEEE համակարգերի խորհրդի անդամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ
Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել
Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ
Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է
Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն
«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը
Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը
Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար
Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ
Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ
Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան
Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի
Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը
Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է
Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում
Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ
Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա
Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան
Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին
Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում
«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ
Երևանում վագոն-տնակ է այրվել
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը
Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի
Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ
Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները․ Էրդողան
Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT