Երևան
12 °C
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ԱԱԾ-ի 2018 թվականի հետախուզական-օպերատիվ տվյալները, որոնք առնչվում են Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին:
«2018-ին ԱԱԾ օպերատիվ-հետախուզական տվյալներով՝ ԼԵՎՈՆ ՌՈԲԵՐՏԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ՝
–Ք․ Երևան, Աբովյան փողոց, 9 շենքի թիվ 38 բնակարանը՝ 228քմ․ ընդհանուր մակերեսով, որը 2009-ին նվիրատվություն է ստացել Սեդրակ Քոչարյանի կնոջից՝ Զարուհի Բադալյանից, իսկ նշված շենքի ընդհանուր 57քմ․ թիվ 10 ավտոկայանատեղին 2009-ին գնել է 3 միլիոն դրամ գումարով։
–ք․ Երևան, Վ․ Սարգսյան փող․, «Պիացա Գրանդե» անվամբ թիվ 10 շենքի ընդհանուր 117․4 քմ․ մակերեսով 106 տարածքը 2013-ին գնել է 76մլն 351 հազար դրամ գումարով։ Վերոնշյալ ժամանակահատվածում նշված շենքում անշարժ գույքի 1 քմ-ի միջին արժեքը կազմել է 1մլն 800 հազար դրամ, սակայն Լ․ Քոչարյանը նշված գույքի 1 քմ-ն ձեռք է բերել 650 հազար դրամ գումարով։
–ք․ Երևան, Վ․ Սարգսյան փողոց, թիվ 10 շենքի ընդհանուր 203քմ մակերեսով 117 տարածքը, որը գնել է 2012 թվականին «Պիացա Գրանդե» ՍՊԸ-ից 168 մլն 408հազար դրամով։
Հարկ է նշել, որ 2016 թվականին Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրանուշ Հրաչյայի Քոչարյանը, համատեղ սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքի 1/ 2 բաժնեմասը 2016-ին 40 միլիոն դրամով վաճառել է ՀՀ քաղաքացի Աիդա Ռաֆիկի Խաչատրյանին՝ ծնվ․ 1958 թվական։ Վերոնշյալ ժամանակահատվածում նշված շենքում անշարժ գույքի 1քմ․ միջին արժեքը կազմել է 1 միլիոն 800 հազար դրամ, սակայն Լևոն Քոչարյանը նշված գույքի 1քմ․ միջին արժեքը ձեռք է բերել 829 հազար դրամ գումարով։
-27․12․2006թ․-ից հանդիսանում է «Սփեյս Մենենջմենթ» ՍՊԸ-ի համահիմնադիրը՝ 33․3 տոկոս բաժնեմասով /մյուս համահիմնադիրներն են հանդիսանում եմ Սեդրակ և Գայանե Քոչարյանները/։ ՀՀ ՊԵԿ տվյալներով՝ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով, գրանցված է 2 աշխատակից, շրջանառությունը 2017 թվականին կազմել է 11 մլն 300 հազար դրամ գումար։ Հարկ է նշել, որ «Սփեյս Մենենջմենթ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Ալ Պառկո» ՍՊԸ-ի հիմնադիրը։
«Ալ Պառկո» ՍՊԸ-ին փաստացի գործունեություն է ծավալել «Բեսթ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցային համալիրի տարածքում, գործունեության տեսակն է՝ հյուրանոցային ծառայությունների մատուցում։ Ընկերությունում գրանցված է 42 աշխատակից, 2017թ․-ի ընթացքում շրջանառությունը կազմել է 1 միլիարդ 327 միլիոն դրամ գումար։
Շարունակելի»,- ասվում է գրառման մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել
«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան
Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին
Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի
«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը
Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը
Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին
Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել
Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ
Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին
Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան
Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով
Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ
Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել
Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել
Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ
Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր
Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել
ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը. Թրամփ
Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում երեխա կա
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան
Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ
Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը
Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է
Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT