ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Գերտ Յան Կուպմանը՝ վարչապետին

13/05/2025 schedule17:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

55376_b.jpg (411 KB)55375_b.jpg (539 KB)

Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով: Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և գործընկերության հիմքի վրա, որի առանցքում ժողովրդավարության ամրապնդումն ու օրենքի գերակայության ապահովումն են։

55374_b.jpg (528 KB)55373_b (1).jpg (575 KB)

Գերտ Յան Կուպմանը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր։ Նա դրական է գնահատել վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին՝ նշելով, որ դա կարևոր ուղերձ է, որը վկայում է Հայաստանի եվրոպական ընտրության անկեղծության և հետևողականության մասին։ Կուպմանն ընդգծել է, որ ԵՄ-ը ողջունում է ՀՀ Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը։

55372_b.jpg (639 KB)

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, կանաչ էներգիայի, կրթության, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին՝ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

55371_b.jpg (605 KB)

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
597 դիտում

Ազատազրկում է սահմանվում նրանց համար, որոնք իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել հանրահավաքի. Իոաննիսյան

ՌԴ-ից հնչող հայտարարությունները ոտնձգություն են մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Միրզոյան

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

Անգամ իրականության զգացումը կորցրած Կրեմլում հասկանում են՝ Հայաստանը հնարավոր չէ վերադարձնել. Ադամյան

Ամիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքում

Ես ասում եմ՝ շատ արագ ՀԷՑ-ը կլինի պետական սեփականություն

Հիմա պետք ա դրանց բռնել և հարցնել՝ ուր ա առանցքը, ուր ա Ռուսաստանը, ինչու չի սատարում Իրանին. Պետրոս Ղազարյան

Օլիգարխի տան բակում եք, ձայններդ կտրվել ա, ձեզ հետ մուննաթով և «լսիով»-են խոսում. կարոտներդ առա՞ք. Խաչատրյան

Ոչ թե կուսության հարց ենք քննարկում, այլ լեգիտիմության. վարչապետ

Ի՞նչ կտրուկ գործողության են գնալու Գազպրոմի «լուրջ մարդիկ», ինքնահրկիզվելո՞ւ են, թե՞ գազն են կտրելու. Սաֆարյան

«Պիցցա Տաշիր»-ի Երևանի Տերյան 69 հասցեի մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցվել է

Գարեգին Բ-ի՝ ՌԴ-ից ժամանած եղբայր Եզրասը և այլ հոգևորականներ դատարանի բակում են՝ աջակցելու Սամվել Կարապետյանին

Երբ պատմել են՝ ինչ է եղել ԱԺ-ում «Հոկտեմբերի 27»-ին, Կտրիճ Ներսիսյանը ասել է՝ սուս մնացեք. Կոնջորյան

Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին Երևան են ուղղորդում մասնակցելու ոմանց աջակցության հավաքի. Խուդաթյան

Վիեննայում ընթանում է Առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Պիցցա Տաշիր»-ի մասնաճյուղերից ևս մեկի գործունեությունը կասեցվել է. վերահսկողություն է իրականացվում 30 կետում

Պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ. Եղոյան

Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար

Ռոբերտ Քոչարյանի որդին ևս դատարանի բակում է՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

«Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ

Մեզ համար ազգային արժեքը մեր պետականությունն է, լեզուն, իսկ ձեզ համար՝ ձեր թիմակիցների գողոնը. Ռուբինյան

Որևէ մեկը Հայ առաքելական եկեղեցին չի թիրախավորում, գծվել են սահմաններ, կեղծիքը չպետք է լինի երկրում. Ավանեսյան

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար

ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպում են հավաքվել՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Կարապետյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու մասին որոշում կա, կալանքի մասին միջնորդություն է ներկայացվել

Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ. նա կազատազրկվի 5,5 տարով

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանին սպասվող նոր հարվածի մասին, կոչ արել լքել քաղաքի հարավը

Պղծված, պոռնկաբարո տերտերները կա՛մ կգնան սուսուփուս առանց խայտառակվելու, կա՛մ խայտառակված. Մկրտչյան

Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու մասին որոշումը

2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ. Գևորգ Պապոյան

Ես Հայ առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չեմ հայտարարել. վարչապետ

Դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից գանձել 8 անշարժ գույք, 1,5 մլրդ դրամ

Հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք. Մարիա Կարապետյան

Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի ևս մեկ մասնաճյուղի գործունեությունը. պատճառները հայտնի են

Եկեղեցին ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է. Փաշինյան

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով

Սյունիքի հետ կապված վտանգ չկա, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան

Հիմք կա մտածելու, որ ՀՀ-ում ուզում են հանրային դժգոհություն առաջացնել. վարչապետը՝ ՀԷՑ-ի մասին

Ես ավելին էի սպասում, քան մաշված, փչացած սոլովլյով-կիսելյով-մարգո-զախարովա ձայնասկավառակը միացնելը. Աբրահամյան

Արմեն Աբազյանն արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա. Փաշինյան