Երևան
12 °C
Ucom-ի թիմը մայիսի 12-ին կրկին միացել է Արևորդի ՀԿ-ին և վերջինիս գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ իրականացնելու ամենամյա ծառատնկման աշխատանքները:
Ucom-ի աջակցությամբ Վայոց Ձորի մարզում 10 000 ծառ է տնկվելու, որից շուրջ 2000-ը մեկ օրվա ընթացքում տնկեցին ընկերության աշխատակիցները FPWC-ի մասնագետների ուղղորդմամբ։
Աշխատանքն իրականացվել է Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի գեղատեսիլ լեռներում։
«Ծառատունկը մեր ընկերությունում դառնում է բարի ավանդույթ, և մեր աշխատակիցները մեծ սիրով են մասնակցում բնությունը վերականգնելու այս նախաձեռնությանը։ Մեզ համար շրջակա միջավայրի մասին հոգատարությունը մեր երկրին և հասարակությանը ծառայելու միջոցներից մեկն է, իրական կանաչ օպերատոր լինելու ձև է։ Ինչպես ջանասիրաբար մենք աշխատում ենք մեր ցանցերի արդիականացման ու նոր որակի ծառայություններ մատուցելու ուղղությամբ, այնպես էլ հետևողական կերպով աշխատելու ենք, որ մեր երկրում ապահովենք շրջակա միջավայրի պահպանությունը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեզ համար չափազանց կարևոր է, երբ ընկերություններն իրենց աշխատակիցների մասնակցությամբ դառնում են բնության վերականգնման գործընկերներ։ Սա ոչ միայն ծառատնկում է, այլև համատեղ ջանք վերածնվող անտառ ստեղծելու ուղղությամբ։ Մասնավորապես այժմ, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս ակտիվ դեր խաղանք կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում»,- ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։
Ծառատնկման նպատակն է վերականգնել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ) մասնավոր պահպանվող տարածքի այժմ դեգրադացված, բայց անցյալում անտառապատ տարածքները։ ԿԿԱ-ն Հարավային Կովկասի առաջին մասնավոր պահպանվող տարածքն է, որը զբաղեցնում է ավելի քան 30 000 հա: ԿԿԱ-ի և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ բնակվում են այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու կովկասյան հովազը:
Անտառապատման աշխատանքները նպաստում են մի շարք լուրջ բնապահպանական խնդիրների լուծմանը՝ օգնում են պահպանել վտանգված ծառատեսակներ, մեղմացնում են մարդ-վայրի բնության առճակատումը, կաթնասունների և թռչունների կերակրման և բազմացման համար նոր տարածքներ են ձևավորում, կլիմայական փոփոխությունն են մեղմացնում ու կանխարգելում են անապատացումը և այլն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻսրայելի նոր հարվածների թիրախում են հայտնվել Իրանի անվտանգային կառույցները. ԶԼՄ-ներ
Մեքենան թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել է
«Էլիտ Շանթ»-ի որոշ պաղպաղակների արտադրությունը կասեցվել է. շուկայից հետկանչի կարգադրագիր է տրվել
Եվ Իրանից փախստականների, և լոգիստիկ ու էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել այսօր. Մհեր Գրիգորյան
Ազատազրկում է սահմանվում նրանց համար, ովքեր իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել հանրահավաքի. Իոաննիսյան
ՌԴ-ից հնչող հայտարարությունները ոտնձգություն են մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Միրզոյան
Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան
Անգամ իրականության զգացումը կորցրած Կրեմլում հասկանում են՝ Հայաստանը հնարավոր չէ վերադարձնել. Ադամյան
Ամիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքում
Ես ասում եմ՝ շատ արագ ՀԷՑ-ը կլինի պետական սեփականություն
Հիմա պետք ա դրանց բռնել և հարցնել՝ ուր ա առանցքը, ուր ա Ռուսաստանը, ինչու չի սատարում Իրանին. Պետրոս Ղազարյան
Օլիգարխի տան բակում եք, ձայններդ կտրվել ա, ձեզ հետ մուննաթով և «լսիով»-են խոսում. կարոտներդ առա՞ք. Խաչատրյան
Ոչ թե կուսության հարց ենք քննարկում, այլ լեգիտիմության. վարչապետ
Ի՞նչ կտրուկ գործողության են գնալու Գազպրոմի «լուրջ մարդիկ», ինքնահրկիզվելո՞ւ են, թե՞ գազն են կտրելու. Սաֆարյան
«Պիցցա Տաշիր»-ի Երևանի Տերյան 69 հասցեի մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցվել է
Գարեգին Բ-ի՝ ՌԴ-ից ժամանած եղբայր Եզրասը և այլ հոգևորականներ դատարանի բակում են՝ աջակցելու Սամվել Կարապետյանին
Երբ պատմել են՝ ինչ է եղել ԱԺ-ում «Հոկտեմբերի 27»-ին, Կտրիճ Ներսիսյանը ասել է՝ սուս մնացեք. Կոնջորյան
Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին Երևան են ուղղորդում մասնակցելու ոմանց աջակցության հավաքի. Խուդաթյան
Վիեննայում ընթանում է Առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
«Պիցցա Տաշիր»-ի մասնաճյուղերից ևս մեկի գործունեությունը կասեցվել է. վերահսկողություն է իրականացվում 30 կետում
Պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ. Եղոյան
Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար
Ռոբերտ Քոչարյանի որդին ևս դատարանի բակում է՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի
«Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ
Մեզ համար ազգային արժեքը մեր պետականությունն է, լեզուն, իսկ ձեզ համար՝ ձեր թիմակիցների գողոնը. Ռուբինյան
Որևէ մեկը Հայ առաքելական եկեղեցին չի թիրախավորում, գծվել են սահմաններ, կեղծիքը չպետք է լինի երկրում. Ավանեսյան
ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար
ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպում են հավաքվել՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Կարապետյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու մասին որոշում կա, կալանքի մասին միջնորդություն է ներկայացվել
Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ. նա կազատազրկվի 5,5 տարով
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանին սպասվող նոր հարվածի մասին, կոչ արել լքել քաղաքի հարավը
Պղծված, պոռնկաբարո տերտերները կա՛մ կգնան սուսուփուս առանց խայտառակվելու, կա՛մ խայտառակված. Մկրտչյան
Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու մասին որոշումը
2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ. Գևորգ Պապոյան
Ես Հայ առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չեմ հայտարարել. վարչապետ
Դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից գանձել 8 անշարժ գույք, 1,5 մլրդ դրամ
Հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք. Մարիա Կարապետյան
Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի ևս մեկ մասնաճյուղի գործունեությունը. պատճառները հայտնի են
Եկեղեցին ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է. Փաշինյան
Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT