Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ

12/05/2025 schedule15:14

Շրջանառության մեջ եմ դրել մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթ, որոնց հիմնական նպատակներն են զորակոչվողների թվի ավելացում, զինծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում, զորակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրում, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացում:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա նշել է, որ վերլուծելով վերջին 20 տարիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների թիվը՝ զորակոչից տարկետում ստացած, զորակոչից ազատված և պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների թվերը, հրավիրվածներից միայն 30-40 տոկոսն է զորակոչվում ծառայության:

Պատգամավորի խոսքով՝ ծառայության ժամկետի երկար տևողության, տարածաշրջանային անվտանգային միջավայրով և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից հետևյալ քայլերով՝

  1. Մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից (2020-2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից)
  2. Մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում: 37 տարին վաղեմության ժամկետն անցնելու տարիքն է (2010-2024 թվականների ընթացքում Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով հարուցված քրեական գործերից, այսինքն՝ զորակոչից խուսափելու գործով 2500 գործ կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Այսինքն՝ շուրջ 2500 քաղաքացի չի ծառայել և որևէ պատասխանատվության չի ենթարկվել):
  3. Ծառայությունից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելի փաստաթղթեր են պատրաստում: Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների և ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80 տոկոսն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները:

Պատգամավորի խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը՝ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ 

Սարգսյանը նշել է նաև, որ փոփոխությունների արդյունքում պետբյուջե մուտքագրվող լրացուցիչ գումարների մի մասն առաջարկվում է ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային զինծառայողների դրամական ապահովության բարձրացմանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1910 դիտում

Իսրայելի նոր հարվածների թիրախում են հայտնվել Իրանի անվտանգային կառույցները. ԶԼՄ-ներ

Մեքենան թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել է

«Էլիտ Շանթ»-ի որոշ պաղպաղակների արտադրությունը կասեցվել է. շուկայից հետկանչի կարգադրագիր է տրվել

Եվ Իրանից փախստականների, և լոգիստիկ ու էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել այսօր. Մհեր Գրիգորյան

Ազատազրկում է սահմանվում նրանց համար, ովքեր իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել հանրահավաքի. Իոաննիսյան

ՌԴ-ից հնչող հայտարարությունները ոտնձգություն են մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Միրզոյան

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

Անգամ իրականության զգացումը կորցրած Կրեմլում հասկանում են՝ Հայաստանը հնարավոր չէ վերադարձնել. Ադամյան

Ամիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքում

Ես ասում եմ՝ շատ արագ ՀԷՑ-ը կլինի պետական սեփականություն

Հիմա պետք ա դրանց բռնել և հարցնել՝ ուր ա առանցքը, ուր ա Ռուսաստանը, ինչու չի սատարում Իրանին. Պետրոս Ղազարյան

Օլիգարխի տան բակում եք, ձայններդ կտրվել ա, ձեզ հետ մուննաթով և «լսիով»-են խոսում. կարոտներդ առա՞ք. Խաչատրյան

Ոչ թե կուսության հարց ենք քննարկում, այլ լեգիտիմության. վարչապետ

Ի՞նչ կտրուկ գործողության են գնալու Գազպրոմի «լուրջ մարդիկ», ինքնահրկիզվելո՞ւ են, թե՞ գազն են կտրելու. Սաֆարյան

«Պիցցա Տաշիր»-ի Երևանի Տերյան 69 հասցեի մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցվել է

Գարեգին Բ-ի՝ ՌԴ-ից ժամանած եղբայր Եզրասը և այլ հոգևորականներ դատարանի բակում են՝ աջակցելու Սամվել Կարապետյանին

Երբ պատմել են՝ ինչ է եղել ԱԺ-ում «Հոկտեմբերի 27»-ին, Կտրիճ Ներսիսյանը ասել է՝ սուս մնացեք. Կոնջորյան

Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին Երևան են ուղղորդում մասնակցելու ոմանց աջակցության հավաքի. Խուդաթյան

Վիեննայում ընթանում է Առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Պիցցա Տաշիր»-ի մասնաճյուղերից ևս մեկի գործունեությունը կասեցվել է. վերահսկողություն է իրականացվում 30 կետում

Պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ. Եղոյան

Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար

Ռոբերտ Քոչարյանի որդին ևս դատարանի բակում է՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

«Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ

Մեզ համար ազգային արժեքը մեր պետականությունն է, լեզուն, իսկ ձեզ համար՝ ձեր թիմակիցների գողոնը. Ռուբինյան

Որևէ մեկը Հայ առաքելական եկեղեցին չի թիրախավորում, գծվել են սահմաններ, կեղծիքը չպետք է լինի երկրում. Ավանեսյան

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար

ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպում են հավաքվել՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Կարապետյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու մասին որոշում կա, կալանքի մասին միջնորդություն է ներկայացվել

Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ. նա կազատազրկվի 5,5 տարով

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանին սպասվող նոր հարվածի մասին, կոչ արել լքել քաղաքի հարավը

Պղծված, պոռնկաբարո տերտերները կա՛մ կգնան սուսուփուս առանց խայտառակվելու, կա՛մ խայտառակված. Մկրտչյան

Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու մասին որոշումը

2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ. Գևորգ Պապոյան

Ես Հայ առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չեմ հայտարարել. վարչապետ

Դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից գանձել 8 անշարժ գույք, 1,5 մլրդ դրամ

Հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք. Մարիա Կարապետյան

Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի ևս մեկ մասնաճյուղի գործունեությունը. պատճառները հայտնի են

Եկեղեցին ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է. Փաշինյան

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով