Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները

29/04/2025 schedule14:38

Թուրքական մամուլը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝ վերլուծելով երկրի ապագա տնտեսական քաղաքականության ուղղությունները:

Հոդվածում, որը, ըստ էության, BBC-ի կովկասյան թղթակից Ռայհան Դեմիտրիի ռեպորտաժի վերատպությունն է, նշվում է, որ Հայաստանը՝ որպես Հարավային Կովկասի ամենաքիչ բնակչություն ունեցող երկիր, ակտիվորեն փնտրում է տնտեսական զարգացման նոր մոդել:

Թուրքական մամուլը հատուկ ընդգծել է, որ 2020թ. պատերազմից հետո Հայաստանը փորձում է միաժամանակ հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները՝ ապահովելով իր անվտանգությունը և զուգահեռաբար զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, հայտնել է Ermenihaber-ը:

Մանրամասն անդրադարձ է կատարվել 2014թ. մեկնարկած «Արմաթ» կրթական ծրագրին, որի շրջանակներում երեխաները դեռ տարրական դպրոցից սկսում են ուսումնասիրել ծրագրավորում, կոդավորում, ռոբոտաշինություն և եռաչափ մոդելավորում: Ներկայումս երկրում գործում է 650 «Արմաթ» լաբորատորիա:

Թուրքական մամուլը մեջբերել է Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գլխավոր տնօրեն Սարգիս Կարապետյանի խոսքը. «Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, որը ներկայացնում է աշխարհին մեծագույն արժեքներ»:

Հոդվածում հատուկ ընդգծվել է, որ Հայաստանում տեխնոլոգիական ընկերությունների թիվը հասել է 4000-ի, իսկ «Արմաթ» ծրագիրը երկրի ամենահաջողված պետական-մասնավոր համագործակցության օրինակն է:

Թուրքական մամուլն անդրադարձել է նաև այն փաստին, որ Հայաստանը, չունենալով հարուստ բնական ռեսուրսներ և ունենալով բարդ հարաբերություններ հարևան երկրների հետ, փորձել է կառուցել իր ապագան՝ զարգացնելով խորհրդային ժամանակաշրջանից մնացած մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ոլորտում ունեցած հաջողությունները:

Հոդվածը նաև հիշատակել է 2011թ. Հայաստանում ստեղծված «Picsart» ընկերության հաջողության պատմությունը, որը ներկայումս գնահատվել է 1.5 մլրդ դոլար և նշել, որ աշխարհասփյուռ հայ համայնքն օգնում է ստեղծել միջազգային կապեր տեխնոլոգիական ոլորտում:

«INDEPENDENT Türkçe» լրատվամիջոցի խմբագրությունը նշել է, որ վերլուծական այս հոդվածն արտացոլում է տնտեսական զարգացման այն մոդելը, որը Հայաստանը փորձում է որդեգրել և դառնալ տեխնոլոգիական առաջատար տարածաշրջանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
895 դիտում

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ