Երևան
12 °C
Երկրապահ կամավորականների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի՝ երբեմնի փոխհարաբերություններին ու Հոկտեմբերի 27-ի գործին:
«Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ նրա որևէ խմբակ ու մանկլավիկ բարոյական իրավունք չունեն հանդես գալ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու նրա հիշատակի պաշտպանների դերում։
Շնորհիվ Վազգեն Սարգսյանի և երկրապահի գործադրած աներևակայելի ջանքերի միայն հնարավոր դարձավ ՀՀ Նախագահի աթոռին նստեցնել հայ ժողովրդի կողմից այդպես էլ չընդունված ու չսիրված «ալբանացուն»։
Սխալը, սակայն, թույլ էր տրված, ինչը շտկելը, ինչպես հետո պիտի պարզվեր, անհնար էր։
Հանձին նախագահ Քոչարյան Ռոբերտի՝ Վազգենն ու Կարեն Դեմիրճյանը ձեռք էին բերել մի ոխերիմ բարեկամի, որի նպատակը նրանցից օր առաջ ազատվելն էր։
Մինչդեռ ձևավորելով «Միասնություն» դաշինքը և ի հեճուկս Ռ․ Քոչարյանի՝ փառահեղ հաղթանակ տանելով ԱԺ ընտրություններում, Վազգենը համոզված էր, որ Կ․Դեմիրճյանի հետ կհաջողեն զսպել, չափավորել Քոչարյանի փառասիրությունն ու անհագուրդ նյութապաշտական, շահամոլական ցանկությունները։
Հոկտեմբերի 27-ը իրականացրեց Քոչարյան Ռոբերտի երազանքը։
Ինչքան էլ նա փորձում էր իրենից հեռու վանել ժողովրդի մեջ շրջանառվող կասկածներն ու մեղադրանքները, դրանք այնքան ավելի առարկայական ու հիմնավոր էին դառնում։
Իսկ Վազգենի թիմից ովքեր համարձակվեցին հրապարակավ բարձրաձայնել դրանք, պաշտոնանկ արվեցին ու դատապարտվեցին շինծու մեղադրանքներով, այն դեպքում, երբ գործի քննությունը տանում էր դեպի նախագահական ու Քոչարյանի մերձավոր շրջապատ։
Վարչապետ Արամ Սարգսյանին պաշտոնանկ անելուց հետո գլխավոր տեռորիստը, կարծես պատվերով ճիշտ ժամանակին հրաժարվեց իր նախկին ցուցմունքներից։
Քննչական մարմնի բերանը փակեցին ահաբեկումներով, կալանքի ու դատապարտման սպառնալիքներով, հարուցված քրեական գործերով։
Ի վերջո դատարան գնացին միայն «ռոմանտիկները»։
Ինչպես մայր գործից անջատված մասը, այնպես էլ դատարանում մեղադրանքի պաշտպանության համակարգումը հանձնվեց Գլխավոր դատախազությանը։
Գործով հարյուրավոր վկաները այդպես էլ դատարան չհրավիրվեցին։
Քոչարյանի միանձնյա կառավարման հետագա տարիներին Հոկտեմբերի 27-ն ու Սպարապետին հիշելը արգելված, ռիսկային բան էր։ Նույնիսկ բանակի օրվան նվիրված հանրայինի ռեպորտաժներում բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանը բացակայում էր։ «Միակ վոինը» Ասկերանի հրաձգարանում մաքառում էր ադրբեջանական զորքերի դեմ։
Հիմա առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Քոչարյանի հոգեզավակներն ու վարձկանները Վազգենին ումի՞ց են պաշտպանում. պատասխան չունեցող հարց է։
Թե փորձ եք անում նրա անվան ու հիշատակի շահարկմամբ մոլորեցնել ժողովրդին, խաբեությամբ քվե ստանալ, իշխանության գալ, որ կիսատ թողած թալանը շարունակե՞ք։
ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները
Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը
Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին
Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան
Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
Իսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի խորհրդականը. տեսանյութ
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան
Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու համար հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե
Ի՞նչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին
Խնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան
Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով
Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով
Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ
Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան
Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները
Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը
Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը
Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին
Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ
Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել
ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին
Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT