Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր նշում ենք Քաղաքացու օրը և շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչի՞ մասին է այս տոնը, և ի՞նչ կա շնորհավորելու։
Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն՝ ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։
Արդեն 7 տարի սա անառարկելի իրողություն է Հայաստանի Հանրապետությունում, որովհետև բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում ոչ միայն որևէ մակարդակի ընտրություն չի կեղծվել, այլև մոռացվել է նունիսկ երբևէ Հայաստանում նման երևույթի գոյություն ունեցած լինելու փաստը։
Սա շնորհավորելու մեծագույն առիթ է։ Մեր Կառավարությունը ժողովրդի ազատ կամարտահայտման երաշխավորն է, բայց նաև ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ պիտի պաշտպանի իր ազատ կամարտահայտվելու իրավունքը, ու սա չափազանց կարևոր է։
Այս տոնը Քաղաքացու ազատության մասին է, և Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատ է․ հավաքների, խոսքի, մամուլի ազատությունը երաշխավորված են 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո այն աստիճան, որ շատ քաղաքացիներ դա համարում են սպառնալիք իրենց ազատությանը։ Բայց այստեղ էլ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շատ անելիք չունի, և ինքնակարգավորման մեխանիզմներն են, որ պիտի ապահովեն ազատության մշակույթի հետագա զարգացումը։ Կառավարությունը երաշխավորել և շարունակելու է երաշխավորել Քաղաքացու ազատությունը։
Քաղաքացու օրը բարեկեցության մասին է և 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43․5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4․2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել, հանգամանքներ, որ երկրում բարեկեցության ցուցիչի առաջնային գործոն են, այն բարեկեցության, որ հիմնված է օրինական և ստեղծագործ աշխատանքի վրա։
Քաղաքացու օրը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մասին է և 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտներ են ստեղծվել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե և երեք ատյանի դատարան, ապօրինի գույքի բռնագանձման և համայնքային շահերի պաշտպանության ինստիտուտ։
Հակակոռուպցիոն գործերի առաջնային նախաձեռնողն ու հակակոռուպցիոն պայքարի առաջնորդը Կառավարությունն է ու կառավարող մեծամասնությունը։ Համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար, և այս պայքարում հանրային ավելի ու ավելի մեծ աջակցություն է հարկավոր։
Քաղաքացու օրը, ամենակարևորը, պետության ու պետականության մասին է, որովհետև չկա Քաղաքացի առանց պետության, որովհետև պետությունն է Քաղաքացու ինքնությունը։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացիներ,
2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո այս նրբության շուրջ է կաթիլ-կաթիլ լարվածություն կուտակվել, որովհետև Հեղափոխության առանցքային իմաստը պիտի լրումին հասնի։ Քաղաքացի–պետություն հարաբերություններում առանցքային փոփոխությունը՝ Հեղափոխությունը, առաջ և հետո հետևյալն է․ Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը։ Այս առանցքային փոփոխությունն է, որ մեզանում պետք է դառնա ոչ միայն գիտակցություն, սոցիալ–հոգեբանություն, ավանդույթ, այլև ամենօրյա գործելակերպ։
Այս փոփոխությունը տեղի է ունենում, բայց ոչ առանց ներհակությունների։ Ու սա ճանապարհ է, որն անցնելով կկարողանանք ապահովել մեր բարձրագույն նպատակը՝ մեր անկախ պետության՝ Հայաստանի Հանրապետության հարատևությունը։
Այդ ճանապարհն անցնում է արտաքին և ներքին քաղաքականության բարդ հանգույցների, երբեմն փլուզումների և ողբերգությունների միջով։ Բայց մենք անցնում ենք այդ ճանապարհը՝ ոչ մի րոպե տեսադաշտից բաց չթողնելով Քաղաքացու առանցքային ինքնության՝ պետության շահը։ Այդ շահի շուրջ են կառուցված եղել և շարունակում կառուցված լինել մեր քաղաքականությունները։
Սա դժվար, բայց անխուսափելի ճանապարհ է, անկախության, ինքնիշխանության, պետական գիտակցության ու խաղաղության ճանապարհ, և այդ ճանապարհը մենք անցնելու ենք առանց ծափահարությունների ակնկալիքի։
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության Քաղաքացին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան
Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է
Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»
Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին
ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո
Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը
Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ
Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ
Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան
Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել
Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ
Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան
Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար
Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ
Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե
Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար
Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան
Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT