Երևան
12 °C
Հինդու Քուշ Հիմալայան լեռնային զանգվածում ձյան պաշարները հասել են վերջին 23 տարվա ամենացածր մակարդակին՝ լուրջ մտահոգություն առաջացնելով մոտ երկու միլիարդ մարդու ջրամատակարարման հետ կապված: Այս մարդիկ կախված են գետերից և ջրամբարներից, որոնք սնվում են տարածաշրջանի ձյունածածկ գագաթների հալոցքային ջրերից:
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Հինդու Քուշ-Հիմալայան համակարգը՝ Արկտիկայից և Անտարկտիդայից հետո քաղցրահամ ջրի ամենամեծ ջրամբարը, ընդգրկում է Աֆղանստանից մինչև Մյանմար տարածքը: Լեռնային շրջանների համապարփակ զարգացման միջազգային կենտրոնը (ICIMOD) հայտնում է սեզոնային ձյան ծածկույթի զգալի անկման մասին, ընդ որում ձյան ծածկույթի տևողությունը մակերևույթի վրա նվազել է նորմայից 23,6%-ով, ինչը վատագույն ցուցանիշն է ավելի քան երկու տասնամյակների ընթացքում:
Տագնապալի միտումը շարունակվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Կենտրոնի տվյալներով՝ նման փոփոխությունները հանգեցնում են գետերի հոսքերի նվազմանը, ստորերկրյա ջրերից կախվածության ավելացմանը և երաշտի ռիսկի մեծացմանը։ Տարածաշրջանի մի քանի երկրներ արդեն նախազգուշացրել են երաշտի մասին, ինչը վտանգի տակ է դնում ինչպես ապագա բերքատվությունը, այնպես էլ խմելու ջրի հասանելիությունը միլիոնավոր բնակիչների համար, որոնք արդեն բախվում են ծայրահեղ շոգին և դրա հետևանքներին:
ICIMOD-ը, որը ներառում է տարածաշրջանի ութ երկրներ (Աֆղանստան, Բանգլադեշ, Բութան, Չինաստան, Հնդկաստան, Մյանմար, Նեպալ և Պակիստան), կոչ են անում հրատապ քայլեր ձեռնարկել ջրի կառավարման ավելի արդյունավետ ռազմավարությունների մշակման, վաղ նախազգուշացման համակարգերի ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար:
Հատկապես մտահոգիչ է իրավիճակը Մեկոնգ և Սալվին գետերի ավազաններում, որոնք ամենախոշորներից են Հարավարևելյան Ասիայում: Նրանք արդեն կորցրել են իրենց ձյան ծածկույթի կեսը, ինչը սպառնում է Չինաստանում և Մյանմարում ջրի պակասուրդի:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տվյալներով՝ Ասիան մնում է աշխարհի ամենախոցելի տարածաշրջանը կլիմայական աղետների համար: ՀՕԿ-ը նշում է, որ վերջին վեց տարիներից հինգում տարածաշրջանում սառցադաշտերի նահանջի տեմպերն ամենաարագն են եղել պատմության ընթացքում»,- գրում է Ազիզյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան
Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
Իսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի խորհրդականը. տեսանյութ
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան
Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու համար հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե
Ի՞նչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին
Խնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան
Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով
Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով
Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ
Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան
Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները
Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը
Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը
Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին
Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ
Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել
ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին
Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան
Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը
Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT