Երևան
12 °C
Բուլղարիայի Վառնա քաղաքի քաղաքային խորհրդի անդամները գլուխ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը։
Ինչպես հայտնում են Բուլղարիայում ՀՀ դեսպանությունից, արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի ապրիլի 24-ի հերթական նիստի ժամանակ․ այն օրը, երբ աշխարհը նշում է 20-րդ դարի մեծ ողբերգություններից մեկի 110-ամյակը։
Բուլղարիայի հայ համայնքի անունից լիագումար նիստերի դահլիճում ներկայացվել է հռչակագիր, որտեղ հիշատակվում է, որ 110 տարի առաջ հայերի դեմ դաժան ոճրագործություն է իրականացվել, և 1,5 միլիոն անմեղ մարդ է սպանվել։
«110 տարի է անցել այն ժամանակից, երբ Օսմանյան կայսրությունում հայ խաղաղ բնակչության դեմ կատարվեց չլսված հանցագործություն, 110 տարի առանց որևէ մեկի պատասխանատվության, 110 տարի աշխարհը չմոռացավ, բայց մենք՝ կոտորված հայերի ժառանգներս, հիշում ենք նաև, թե ինչ է կատարվել մեր նախնիների հետ։
Մենք կրում ենք դրա ցավը և միշտ հիշելու և պահանջելու ենք»,- նշում է «Հայկական համայնքային ասոցիացիա - Բուլղարիա» ՀԿ-ն։
Նրանք պնդել են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
«Որովհետև եթե անցյալում կատարված հանցագործությունները մոռացության մատնվեն, ապա դրանք անխուսափելիորեն իրենց արտացոլումն են գտնելու ներկայում և ապագայում»,- մատնանշում է հայ համայնքը։
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վառնայի ավագանու «Վերածնունդ» խումբը նույնպես հայտարարություն է տարածել։
«1915 թվականի ապրիլի 24-ը մութ օր է մեր հայ եղբայրների և ընդհանրապես քրիստոնեության համար: Սա Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր ավելի քան 100 տարի առաջ: Ցեղասպանությունը սկսվեց 1915 թվականին Կոստանդնուպոլսում 235 հայ մտավորականների ձերբակալմամբ և մեկ տարում 1,5 միլիոնով մարդու մահով: Նրանցից ոմանք Բուլղարիայում ընդունվեցին որպես փախստական»,- ասվում է փաստաթղթում։
Հռչակագրի տեքստում նշվում է, որ հայերը բուլղարական հասարակության անբաժան մասն են։ Նրանք ունեն իրենց մշակութային կազմակերպությունները, եկեղեցիները, դպրոցները, հուշարձանները, մշակութային միջոցառումները, որոնց միջոցով պահպանում են իրենց ինքնությունը։
«Երկու ժողովուրդների պատմությունն ու ճակատագիրը խորապես կապված են, ինչի պատճառով էլ կարևոր է փոխադարձ աջակցություն ցուցաբերելը»,- ասվում է փաստաթղթում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին
Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան
Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար
ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները
Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը
Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին
Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան
Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
Իսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի խորհրդականը. տեսանյութ
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան
Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու համար հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե
Ի՞նչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին
Խնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան
Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով
Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով
Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ
Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան
Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները
Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը
Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը
Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին
Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT