Չպետք է ջուր լցնել թշնամու ջրաղացին, որ ասեն՝ հայերը տարաձայնություն ունեն Ցեղասպանության վերաբերյալ. Բաբայան

24/04/2025 schedule18:22

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության թեման չպետք է դառնա քաղաքական շահարկումների առարկա, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն ամեն տարի այրելն ամենևին ուժեղացման ցուցիչ չէ։

Նրա հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորև.

- Պարո՛ն Բաբայան, վերջին շրջանում իշխանության ընդդիմախոսները Ցեղասպանության թեման օգտագործում են որպես կառավարող ուժի դեմ հակաքարոզչություն իրականացնելու գործիք։ Դիցուք՝ պնդումներն այն մասին են, թե իշխանությունն ուրանում է պատմական ողբերգությունը։ Ինչպիսի՞ եզրահանգումներ ունեք այս ամենի վերաբերյալ:

- Այո՛, Ցեղասպանության հարցը դարձել և դառնում է քաղաքական շահարկումների թեմա, իսկ ես կարծում եմ, որ չպետք է ազգային ողբերգությունը դարձնել այդպիսի հարց։ Ոչ ոք դրանից չի շահում, և դա քաղաքական դիվիդենտ որևէ մեկին չի բերելու։ Չեմ կարծում, որ այս երկրագնդի վրա կա մեկ հայ, որը կարող է թույլ տալ իրեն նույնիսկ մտքով մերժել Ցեղասպանությունը։ Հիմա այս քայլը նշանակում է ջուր լցնել թշնամու ջրաղացին, նրանք ասելու են՝ հայերը միմյանց մեջ էլ ունեն տարաձայնություն այդ հարցի վերաբերյալ։ Ցեղասպանությունը պատմական փաստ է, և ոչ ոք չի կարող մերժել այն։ Այլ հարց է, որ յուրաքանչյուր պատմական փաստ մշտապես կարիք ունի ուսումնասիրման, և երբ մերժում ենք այդ քննարկումը, դրանով որոշակի վախ ենք դրսևորում։ Քննարկել չի նշանակում մերժել։

- Թեմայի՝ այս դիտանկյունից արծարծումը կարո՞ղ է պառակտություն մտցնել հասարակության մեջ։

- Միանշանակ, հասարակությունը պառակտվում է։ Մի մասին տրամադրում ենք մեկ այլ հատվածի դեմ, ասում ենք՝ այս հատվածը դավաճան է, մերժում է Ցեղասպանությունը։ Իրականում չի կարելի նման մեղադրանքներ ներկայացնել, բաներ կան, որ չի կարելի անել, որովհետև այդ քաղաքական օգուտը շատ ավելի փոքր է լինելու, քան այն վնասը, որը դու հասցնում ես քո ժողովրդին նման վարքագծով։

- Հարցին ավելի հնչեղություն տալու համար ընդդիմությունը ցանկանում էր ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Հայոց ցեղասպանության հերքման վերաբերյալ նախագիծ։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էր այդ քայլի խորքային նպատակը՝ հաշվի առնելով նաև այն, որ Հայոց ցեղասպանության հերքումը բավականին երկար ժամանակ քրեականացված է Հայաստանի քրեական օրենսգրքով։

- Քաղաքական նպատակ ունի․ մեզ մոտ, ցավոք, մինչև հիմա մրցակցում են, թե ով է ավելի հայրենասեր։ Հայրենասե՞ր ես, որ ասում ես՝ թուրքն իմ թշնամին է, խաղաղության պայմանագիրը չպետք է կնքել, թե՞ երբ հայտարարում ես, որ կան մարդիկ, որոնք չեն ընդունում Ցեղասպանությունը։ Կարծում եմ՝ երբ մենք մեր Ցեղասպանությունը տարանջատում ենք, դրանով վնաս ենք հասցնում Ցեղասպանությանը։ Դա հանցագործություն է մարդկության հանդեպ՝ անկախ նրանից, թե ում հանդեպ է դա տեղի ունեցել։ Երբ առանձնացնում ենք գլոբալ մոտեցումից, որ դա հանցագործություն է միայն հայերի համար, դրանով օգուտ չենք տալիս Ցեղասպանության դատապարտմանը և քրեականացման գործընթացին։ Եթե որևէ մեկը փորձում է մերժել Ցեղասպանությունը, քրեական օրենսգիրքն ամբողջովին տալիս է հնարավորությունը այդ մարդուն մեղադրելու և պատասխանատվության ենթարկելու։

- Ինչ եք կարծում՝ ինչպե՞ս պետք է Հայաստանը ճիշտ դիրքավորվի այս պարագայում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:

- Մեզ պետք է ուժեղ Հայաստան։ Ժամանակին Պերճ Զեյթունցյանն ասել է՝ եթե ուզում ես վրեժ լուծել, ապա Թուրքիայի հարևանությամբ կառուցիր առաջադեմ, զարգացած, օրինապահ երկիր, որտեղից ոչ ոք չի ուզենա հեռանալ, որովհետև խնդիրը պետք է միակը լինի․ Հայաստանը դառնա ուժեղ ու օրինապահ, թույլ երկիրը երբեք չի կարող որևէ խնդիր կարգավորել։

- Պարո՛ն Բաբայան, ամեն տարի՝ Ապրիլի 24-ին ընդառաջ, նաև ջահերով երթ է տեղի ունենում։ Վերջին շրջանում ընդդիմությունն այս նախաձեռնությունը կարծես նույնպես քաղաքականացնում է: Դուք նկատե՞լ եք դա:

- Նախկինում Սփյուռքի մեր կուսակցությունները, անկախ տարաձայնություններից, միավորվում էին և միասին էին ակցիա կազմակերպում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Ապրիլի 24-ը այն օրը չէ, որ պետք է առաջ բերել կուսակցական որոշակի առաջնահերթություններ և ասել, որ մենք ավելի հայրենասեր ենք կամ ավելի շատ ենք ողբում մեր զոհերի համար, քան ուրիշները։ Սխալ է, սա համազգային սգո օր է, և եթե սգո ժամանակ սկսում ենք իրար բաժանել, դա ամենավատ բանն է։ Հասարակությունը հասկանում է սա և չի ենթարկվում դրան, ինչքան էլ տարանջատումներ լինեն, ով է երթին մասնակցում, ով՝ ոչ, արդյունք չի լինելու, քանի որ դա հետապնդում է մի կուսակցական շահ։ Չպետք է սեփականաշնորհել Ցեղասպանությունը։

- Ջահերով երթի մեկնարկին, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀՅԴ-ն այրեց Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները: Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք այս քայլի վերաբերյալ:

- Դրոշներ այրելը թույլության ու խեղճության նշան է, և քանի որ մենք զբաղված ենք նրանով, որ տարեկան մեկ անգամ այրում ենք այդ դրոշները, արձանագրում ենք, որ թույլ ու խեղճ ենք, և մեր միակ զենքը այդ դրոշն այրելն է։ Ուժեղ ժողովուրդն իրեն նման գործողություն թույլ չի տա։ Սեփական ուժը ապացուցելու շատ ավելի կարևոր ձևեր կան։ Եթե հետապնդենք մեր շահը երկու երկրների հետ հարաբերությունների կարգավորման ընթացքում, կհաջողենք, եթե՝ ոչ, ապա կունենանք մի երկիր, որտեղ դրոշներ են այրում, կենաց խմում և արտագաղթում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1635 դիտում

Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ-ից իրեն թիրախավորելու մեջ

ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները

Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը

Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին

Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին

Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը

IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը

Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը

Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ

ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար

Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին

Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան

Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ

Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին

Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր

Իսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի խորհրդականը. տեսանյութ

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան

Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու համար հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե

Ի՞նչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին

Խնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան

Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով

Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով

Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով

Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ

Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով

Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան

Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները

Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը

Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին

Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով

ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ

Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել

ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին