Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր․ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

23/04/2025 schedule21:08

Ապրիլի 23-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել «Օպերատիվ աշխատանքային խումբ ստեղծելու և աշխատակարգը հաստատելու մասին» միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ, հայտնում են ՆԳ նախարարությունից:

«Կամո Ցուցուլյանը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով միջգերատեսչական ձևաչափով պարբերական հանդիպումների կարևորությունը։

Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է աշխատանքային խմբի գործունեության առանցքային նպատակներին՝ ներկայացնելով աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների արդյունավետ վերացման ուղիները։

Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է 2024 թվականին հանրապետության սողանքային վտանգավոր 7 տեղամասերում կատարված աշխատանքները։ Փրկարարական ծառայության գնդապետը օրակարգային հարցերի շրջանակներում հանգամանորեն անդրադարձել է մի շարք մարզերում կատարված ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ու դրանց արդյունքներին՝ նշելով, որ ուսումնասիրությունները մեծապես նպաստել են կանխարգելիչ և հակասողանքային միջոցառումների ծրագրավորմանը և արդյունավետ իրագործմանը։

Ներկաների ուշադրությունը հրավիրվել է առկա ռիսկերի համակողմանի վերլուծության, ինչպես նաև իրականացվող գործողությունների ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, տեխնիկական բարդությունների վրա։ Այս համատեքստում կարևորել է միջգերատեսչական մակարդակում սերտ համագործակցությունը՝ առկա խնդիրներին համատեղ ու համակարգված լուծում տալու նպատակով։

Ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին, ձեռնարկվելիք միջոցառումները նպատակ ունեն ապահովել բնակչության անվտանգությունն ու ենթակառուցվածքների անխափան շահագործումը, ինչը կնպաստի բնական աղետների ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը, վտանգների չեզոքացմանն ու հնարավոր հետևանքների նվազեցմանը։

Նիստի ընթացքում միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացված ծրագրերը՝ համակողմանի անդրադառնալով առկա խնդիրներին և առաջարկելով առարկայական լուծումներ միջոցառումների արդյունավետ իրականացման համար։

Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի առնչությամբ մասնակիցների առաջարկած լուծումները դարձել են ընդհանուր քննարկման առարկա՝ հիմնված նրանց մասնագիտական վերլուծությունների, ոլորտային առանձնահատկությունների և կառուցողական համագործակցության վրա։

Ամփոփելով նիստը՝ Կամո Ցուցուլյանը շեշտել է, որ աղետների ռիսկի արդյունավետ կառավարումը պահանջում է հետևողական մոտեցում, որը հիմնված է օպերատիվ արձագանքման, հստակ կոորդինացման և շարունակական աշխատանքի վրա՝ նպատակ ունենալով հնարավոր վտանգներին արագ դիմագրավել և դրանց հաղթահարման համար արդյունավետ կարողություններ ձևավորել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
399 դիտում

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում

Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր

Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու

Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո

Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան

Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար

ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները

Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը

Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին

Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին

Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը

IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը

Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը

Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ

ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար

Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին

Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան

Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ

Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին

Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր