Որքա՞ն կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինե՞ն տեղումներ, ե՞րբ կտաքանա եղանակը. մանրամասնում է Սուրենյանը

23/04/2025 schedule18:39

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ առաջիկա հինգ օրերին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, պարզապես այդ ցիկլոնը մեկ ակտիվանալու է, մեկ՝ թուլանալու։

Հենց այդ ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել է ամսական նորմայի 50-60 տոկոսի չափով տեղում։

Իսկ թե դեռ որքա՞ն տեղումները կշարունակվեն, Սուրենյանը մանրամասնում է. «Առաջիկա գիշերը և վաղը մինչև առավոտ շրջանների մեծ մասում տեղումները շարունակվելու են։ Վաղը՝ ցերեկային ժամերին, կարճատև անձրև կլինի հյուսիսային շրջաններում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում։ Հանրապետության մյուս հատվածներում գերակշռելու է առանց տեղումների եղանակ»։

Ապրիլի 25-ին սպասվելու է հաջորդ ցիկլոնը, և 25-ի ցերեկը շրջանների մեծ մասում լինելու են անձրև, ամպրոպ, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սուրենյանը և հավելում՝ ապրիլի 26-ին ցիկլոնը նորից թուլանալու է, կարճատև տեղումներ լինելու են հյուսիսային հատվածներում․ «Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում են անձրևներ, ամպրոպ։ 27-ի ցերեկը և 28-ին հյուսիսային մարզերում կրկին կարճատև անձրևներ են սպասվում»։

Ըստ Սուրենյանի՝ օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կբարձրանա 4-ից 6 աստիճանով և առաջիկա հինգ օրերին կմնա անփոփոխ։ Իսկ արդեն ապրիլի 28-ից մայիսի 5-ը կանխատեսվում է, որ Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում, ինչը նշանակում է, որ տեղումների քանակը որոշակիորեն կնվազի։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-28-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճանով, իսկ ապրիլի 28-ից մայիսի 5-ը՝ նորմայից բարձր 1-3 աստիճանով, կենտրոնական շրջաններում՝ 3-6 աստիճանով:

Ապրիլի 21-28-ը տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից բարձր 10-30% հյուսիսային և կենտրոնական շրջաններում, մնացած հատվածներում՝ նորմայից ցածր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28341 դիտում

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին