4 անձի սպանած, ևս 7-ին հրազենային վնասվածքներ պատճառած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման

22/04/2025 schedule10:25

Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: 

Դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա 2017 թվականի օգոստոսի 1-ին պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքը և հիմնական գումարը ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով որսորդական ակոսափող հրազենով զինված մտել էր Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում գտնվող սգո սրահ և յոթ կրակոց արձակել սրահում գտնվող անձանց ուղղությամբ՝ փորձելով ամբոխի մեջ գտնել իր ազգականին:

Թելման Քալաշյանի արձակած կրակոցների հետևանքով մահացել էր 4 անձ, 7 անձ՝ ստացել տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ:

Հիշեցնենք՝ սպանությունը կատարվել էր 2017 թվականի օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի սգո սրահում, որտեղ եզդիները նշելիս էին եղել ազգային «Խեր» միջոցառումը:

Ըստ մեղադրանքի՝ Թելման Քալաշյանը զինված մուտք էր գործել և կրակել համագյուղացիների ուղղությամբ: 3 մարդ տեղում զոհվել էր, ևս 1-ը հիվանդանոցում էր մահացել, 7-ը՝ վիրավորվել: Մահացածներից երկուսը Շամիրամի բնակիչներ էին, մյուսները եկել էին Ռուսաստանից։ Ըստ ականատեսների՝ կրակողը դեպքի վայրից փախել էր, գյուղի սկզբնամասում թողել իր վարած «Նիվա» մակնիշի սպիտակ մեքենան և անհետացել:

25 օր անց Թելման Քալաշյանը հայտնաբերվել էր իր հորեղբոր տանը: Ըստ մեղադրանքի՝ հանցագործությունը կատարվել էր կենցաղային պատճառով «Սայգա» տեսակի որսորդական հրացանով: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Թելման Քալաշյանը 75 հազար դոլար էր պարտքով տվել Ռուսաստանում բնակվող և աշխատող Քյարամյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները պետք է պարտքը վերադարձնեին մաս-մաս:

Քյարամյան եղբայրները վերադարձրել էին 45 հազար դոլարը: Մնացածը չէին կարողացել վերադարձնել, քանի որ գործերը Ռուսաստանում հաջող ընթացք չէին ունեցել: Քալաշյանը մի քանի տարի շարունակ փորձել էր հետ ստանալ գումարը, բայց՝ ապարդյուն: Դիմել էր նաև Քյարամյան եղբայրների բարեկամներին, միջնորդին, ում միջոցով պարտք էր տվել, սակայն կրկին արդյունք չէր եղել: Սպանության օրը՝ օգոստոսի 1-ին, անգամ սգո սրահում Թելման Քալաշյանն ասել էր՝ տվեք գումարս, չեմ կրակի:

Ամբաստանյալի աթոռին է նաև Թելման Քալաշյանի հորեղբայրը`Քյարամ Քալաշյանը, ծանր հանցագործությունը պարտակելու մեղադրանքով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2970 դիտում

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում

Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր

Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու

Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո

Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան

Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար

ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները

Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը

Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին

Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին

Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը

IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը

Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը

Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ

ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար

Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին

Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան

Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ

Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին

Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր