Երևան
12 °C
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) Դեբետ գյուղում տեղակայված ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցած միջոցառման նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունն իրենց իրավունքների առնչությամբ և երիտասարդների համար ստեղծել որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու հնարավորություններ:
Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը։
«Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու, ինչպես նաև իրենց վերաբերելի հարցերի առնչությամբ որոշումների կայացման գործընթացում երիտասարդներ ներգրավելու համատեքստում»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն անդրադարձել է տարբեր գործընթացներում երիտասարդների մասնակցության կարևորութանը.«Երիտասարդների իրավունքների իրացումը, այդ թվում՝ մասնակցության, պետք է կարողանանք ապահովել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետության տարածքում՝ մարզային լայն սփռմամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր բնակավայրերը»,- ասել է Պաշտպանը:
Ի թիվս այլնի՝ Անահիտ Մանասյանն անդրադարձել է առողջության պահպանման, կրթության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին և մի շարք այլ խնդիրների:
Վարպետաց դասի շրջանակներում երիտասարդները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Պաշտպանին և ներկայացրել իրավունքների հետ կապված խնդիրներ: Անահիտ Մանասյանը հայտնել է իր հանձնառությունը նոր մեթոդաբանությամբ ներկայացնելու հավաքագրված խնդիրները`իրավասու մարմինների առջև դրանք բարձրացնելու գործընթացին ներգրավելով նաև երիտասարդներին:
Առաջիկայում այդ ուղղությամբ կիրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը երիտասարդներին հանձնել է դասընթացի մասնակցության վկայականներ:
Պաշտպան Անահիտ Մանասյանը նաև շրջայց է կատարել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին և զրուցել շահառուների հետ:
Վարպետաց դասը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ lll» ծրագրի կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT