Երևան
12 °C
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հարկ վճարողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեզ համար, վերամտածելու և վերաիմաստավորելու հարկերի բարեխիղճ վճարման առաքելությունը։
Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «մեր մեծ ընտանիքի բյուջեում»՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։ Իսկ բարեխիղճ հարկ վճարելը հոգատարություն ու պատասխանատվություն ստանձնելն է, այդպիսի կյանք ապահովել ներկա և ապագա սերունդների՝ մեր երեխաների համար, որը համոզված եմ, յուրաքանչյուրդ զգում եք ձեր հոգու խորքում։
21-րդ դարը լի է տուրբուլենտությամբ ու անորոշություններով, բայց նաև Հայաստանի համար մեծ հնարավորություններով, որտեղ հանրային ծառայության և հանրային ինստիտուտների առաջնորդող դերն ավելի է ընդգծվում։ Այդ դերի լիարժեք իրացման հարցում ձեր կողմից հարկերի բարեխիղճ վճարումն անկյունաքարային նշանակություն ունի, քանի որ միայն այդպես է հնարավոր կառուցել դիմակայուն անվտանգային համակարգեր, դինամիկ զարգացող տնտեսություն, աշխարհի հետ անխափան կապ ապահովող տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներ, ունենալ առողջ ու կիրթ հասարակություն և դրան սպասարկող ենթակառուցվածքներ, շարժվել 21-րդ դարի թվայնացման հեղափոխական տեմպերի առջևից։
Մենք՝ Պետական եկամուտների կոմիտեն, խոր գիտակցելով ստեղծված իրավիճակը, ստանձնել ենք հանրային ծառայության մեր մասի առաջնորդության պատասխանատվությունը։ Աշխատանքային օրը սկսելով «Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում» կարգախոսի ներքո՝ մենք հետևողականորեն բարեփոխում ենք վարչարարական գործիքները, պարզեցնում, արագացնում և թվայնացնում ձեզ մատուցվող ծառայությունները, ներդնում վերլուծական նոր գործիքներ, շարունակաբար կրթվում, որպեսզի հնարավորինս քիչ ժամանակ ծախսելով՝ կատարեք հարկերի բարեխիղճ վճարման ձեր առաքելությունը։
Մեր գլխավոր նպատակը մարդակենտրոն, խելացի, արդար և հզոր հարկային և մաքսային համակարգերի ձևավորումն է, որտեղ յուրաքանչյուր հարկ վճարող կզգա պետության աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը։ Հետևողականորեն արմատախիլ ենք անում համակարգի բարի համբավն արատավորող ցանկացած դրսևորում, կոշտ արձագանքում անօրինական և անբարեխիղճ ցանկացած դրսևորման:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ հարկերի վճարման համար և լիահույս եմ, որ բարեխղճության դրսևորումը կվարակի բոլորիդ և 22-րդ դարին ընդառաջ մենք միասին կկերտենք 21-րդ դարին հարիր մարդակենտրոն պետական եկամուտների ծառայություն։ Մենք ձեզնից մեկն ենք, հոգատար ենք ձեր հանդեպ և ակնկալում ենք հոգատարություն մեր և ապագա սերունդների հանդեպ։ Համոզված եղեք, որ ձեր հարկերը կամ ներդրումները «մեր մեծ ընտանիքի» բյուջեում ապահով ձեռքերում են։
Կրկին սրտանց շնորհավորում եմ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է
Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները
Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը
ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին
Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան
Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար
ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները
Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը
Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին
Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան
Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT