Նստե՛ք, Բագրա՛տ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին

18/04/2025 schedule09:36

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱԺ-ում իր կողմից արված հայտարարություններին և Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից դրանք մասամբ «հերքող» տեքստին:

«Իմ համեստ անձին է անդրադարձել մի ամբողջ հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակ:)) Վրդովմունքի պատճառ է դարձել այսօրվա ելույթս, որում, ի թիվս այլնի, ցեղասպանությունն ուրանալու մեղադրանքներին ի պատասխան, ասել եմ հետևյալը. «Երկրորդ Նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը նույնպես պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը։ Նույն առաջնորդը, իր արտաքին գործերի նախարարով, հայտարարել էր փակ հանդիպումների ժամանակ, որ, եթե Թուրքիան համաձայնի բացել հայ-թուրքական սահմանը, վերջինս հաջորդ իսկ օրը կմեկնի ԱՄՆ և էնտեղ մեր գործընկերներին կհամոզի հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևից»:

Եվ ահա Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը արձագանքել է. «Թե՛ Էրդողանի 2005 թվականի նամակը, որով նա առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով և թե՛ նախագահ Քոչարյանի պատասխանը, որում այդ առաջարկը մերժվում էր, բաց մատչելիությամբ հասանելի են համացանցում։ Այդ պատասխանը նման կերպ ներկայացնելու համար կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում /բնորոշումը իր շեֆինն է/ և տեքստերի ընկալումը նրան հասու չէ, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է, կամ էլ ոգևորված է իր շեֆի գրած Էրդողանի գրքից»։

Ընդ որում՝ Քոչարյանի պատասխանը դրված է ակտիվ հղմամբ, որում ներկայացված է Քոչարյանի նամակի միայն խրոխտ, Քոչարյանին ու վերջինիս գրասենյակին ձեռնտու հատվածը, որտեղ վերջինս դեմ է արտահայտվում պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը:

Իսկ ի՞նչ էր գրված նամակի երկրորդ մասում: Այդ մասին մենք տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթղթերից:

«Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած և բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջև՝ նպատակ ունենալով լուծել դրանք և փոխըմբռնման հասնել»:

Այս փաստաթղթին Միացյալ Նահանգների՝ Հայաստանում այն ժամանակվա դեսպան Ջոն Էվանսը կցել է Հայաստանի արտգործնախարարության «ոչ-թղթային» տեսակետը էրդողանի նամակի վերաբերյալ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ Քոչարյանի նամակը վերահաստատում է հայկական կողմի դիրքորոշումը. Հայաստանը պատրաստ է քննարկելու ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով, և հույս հայտնում, որ վարչապետ Էրդողանը դրական կարձագանքի նախագահ Քոչարյանի առաջարկին`նորմալացնելու հարաբերությունները:

Ես հեռու եմ այն մտքից, որ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Միկոյանը իր գրեթե 47 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում: Վստահ եմ նաև, որ տեքստեր ընկալելու հարցում էլ չի թերանում: Առավել հավանական եմ համարում այն, որ իր շեֆի գործունեությունն այնքան է հատվածական ներկայացրել հանրությանը, որ ինքն էլ է սկսել անզուսպ հավատալ իր ասածին: Եվ գուցե շարունակում է ոգևորված մնալ իր շեֆի գրկած կինդեր ձվիկներով:

Դատելով այն բանից, որ Միկոյանը չի անդրադարձել ելույթիս մյուս հատվածին, կարող եմ եզրակացնել, որ չի հերքում, որ յուր շեֆը պատրաստ է եղել սակարկության առարկա դարձնել Հայոց ցեղասպանության հարցը և հայ-թուրքական սահմանի բացման դիմաց հրաժարվել ցեղասպանության ճանաչումից:

Հ.Գ Նստե՛ք, Բագրա՛տ, երկուս»,- գրել է Ջուլհակյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
887 դիտում

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ