Երևան
12 °C
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնում անցկացվել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մեծ «Արտավազդ»-ի է արժանացել Տիգրան Աթայանին Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան թատրոնին ստեղծագործական նոր շունչ հաղորդելու և Կապանի կամերային ներկայացումների փառատոնը հիմնադրելու համար։
Հատուկ «Արտավազդ»-ի են արժանացել Արմեն Քուշկյանը՝ «Սասունցի Դավիթ» մոնոներկայացման համար, որը բեմադրվել է «Արմմոնո» միջազգային փառատոնի շրջանակում, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. հայկական դրամատիկական թատրոնի «Խանում» ներկայացումը, որի բեմադրիչն Արմեն Բայանդուրյանն է, Արինա Արարատյանը՝ «Խավարի առաքյալները» ներկայացման համար, որը բեմադրվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնում, Ներսես Մարկոսյանը՝ «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով» ներկայացման համար, որը բեմադրվել է Կամերային թատրոնում:
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ են տրվել Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ․ թատրոնի դերասան Արտավազդ Գրիգորյանին և դերասանուհի Նատալյա Բաղդասարյանին:
Լավագույն տղամարդ դերակատար անվանակարգում մրցանակի արժանացավ Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը՝ «...իսկ դրսում ձյուն է գալիս» (Չիկո) ներկայացման համար:
Լավագույն կին դերակատար է համարվել Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոնի դերասանուհի Լիլիա Մուկուչյանը՝ «Սպանդի աստվածը» (Վերոնիկա Վալլոն) ներկայացման համար:
Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար է ճանաչվել Գ.Սունդուկյանի անվ.ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը «Ռնգեղջյուր» (Ժան) ներկայացման համար:
Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար է համարվել Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական. թատրոնի դերասանուհի Թեհմինե Խաչատրյանը «Փող։ Կիրք։ Իշխանություն» (Ելիզավետա Ալեքսանդրովնա) ներկայացման համար:
Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում մրցանակը տրվել է Աշոտ Թադևոսյանին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Փող։ Կիրք։ Իշխանություն»:
Լավագույն զգեստների նկարիչը Քնքուշ Մալխասյանն է՝ «Ուրվականների սոնատը», «Սանտա Սիթի» ներկայացումների համար, Մնջախաղի թատրոն, Շունչ թատրոն:
Լավագույն լուսային նկարիչ է ճանաչվել Արա Գասպարյանը՝ «Սովորական հրաշք», «Սասունցի Դավիթ»՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն, «Արմմոնո» միջազգային փառատոն:
Լավագույն երաժշտության հեղինակ է դարձել Արմեն Շահինյանը՝ «Բարկանու՞մ ես», «Մարդը ափի մեջ», Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն։Լավագույն թատերախոսական անվանակարգում հաղթեց Անի Հարությունյանը՝ «Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» պոետիկ տեքստի վերամարմնավորումը»:
Լավագույն երիտասարդ դերասան է համարվել Արման Մաթևոսյանը՝ «Էլջերնոն-Գորդոնի Էֆեկտը» (Չարլի) մոնոներկայացում, «Արմմոնո» միջազգային փառատոն:
Լավագույն երիտասարդ դերասանուհի է ճանաչվել Միլենա Ղազարյանը՝ «Լակոտը» (Թագուհի), Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:
Լավագույն երիտասարդ բեմադրիչը Ռուզան Խաչատրյանն է՝ «Արևի մարդիկ», Հ.Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն:
Լավագույն մանկական ներկայացում է համարվել Նարինե Գրիգորյանի «Բարկանու՞մ ես» բեմադրությունը, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:
Լավագույն երիտասարդական ներկայացում է համարվել Նարինե Գրիգորյանի «Մարդը ափի մեջ» բեմադրությունը՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:
Լավագույն պլաստիկական ներկայացումը «Ուրվականների սոնատը»-ն է, բեմ.՝ Ինա Հախնազարյան, Մնջախաղի թատրոն:
Լավագույն կամերային ներկայացում է ճանաչվել «Է»-ն, բեմ.՝ Զառա Անտոնյան, Բաբելոն թատրոն:
Լավագույն ռեժիսուրա անվանակարգում հաղթել է Սուրեն Շահվերդյանը՝ «Փող։ Կիրք։ Իշխանություն», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն:
Լավագույն ներկայացում է համարվել «Լակոտը», բեմ.՝ Անդրանիկ Միքայելյան, Նարինե Գրիգորյան, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում
Վայոց ձորի նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված եւ տեխնիկապես հագեցած է. վարչապետ
Բախվել են «Լեքսուս»-ն ու «Կիա»-ն. կոտրվել է լուսացույցը, վրաերթի ենթարկվել քաղաքացի
Սևանում մեքենաներ են բախվել. «Նիսսան տիիդա»-ն շրջվել, հարվածել է հաստաբուն ծառին և պատին, վիրավորներ կան
Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տուն
Հիմալայներում ձնածածկույթի ռեկորդային նվազում է արձանագրվել. ինչ է սպառնում 2 միլիարդ մարդու
Ամոթալի է, որ ավելի քան մեկ դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանության ցավալի դասերից. Պոլիևղ
Կալկաթայի եկեղեցում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարվել
«Կիա»-ի հետ բախումից հետո «Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել մայթին կանգնած հետիոտնի, կոտրել լուսակիրը. կա վիրավոր
Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփը ուղերձ է հղել
Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել. տեսանյութ
Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն
Ստամբուլի արտադրամասերից մեկում պայթյուն է եղել
Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ
Ցեղասպանության ոգեկոչումը նաև հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ և անվտանգ. Լուազո
Սևան-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. հարգանքի տուրք է մատուցվել
Ազգային պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև զգոն լինել. Հունաստանի նախագահ
Այս օրը հիշեցում է․ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարար
Թեհրանում ՀՅԴ-ականները պսակից պոկել են Հայաստանի Հանրապետություն բառերը. գենում մի բան խախտված է. Սաֆարյան
Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել
Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմը
«ՈԻԱԶ»-ն արգելափակվել է Պաղջուր գետում
Չպետք է ջուր լցնել թշնամու ջրաղացին, որ ասեն՝ հայերը տարաձայնություն ունեն Ցեղասպանության վերաբերյալ. Բաբայան
Թալանել են բժշկական համալսարանի դասախոսի մեքենան. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. թուրք կուսակցապետ
Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին
Տորոնտոյի միջազգային օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել
Այս օրը հիշեցնում է՝ ամեն ինչ պետք է անենք կանխելու նման վայրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելություն
Ահազանգ է ստացվել, որ կանգառում մահացած քաղաքացի կա. ի՞նչ է պարզվել
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Երևանի անդամակցությունը դադարի փուլում է. Տասմագամբետով
Պետք է դասեր քաղել այս իրողությունից և ապրել հանուն ՀՀ անկախության ու պետականության. Դավիթ Առուշանյան
Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկայական քարաբեկոր է ընկել
Ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան
Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին
Անդրեասյանը և Նիդերլանդների կրթության նախարարը դիտել են Հայոց ցեղասպանության մասին նոր ցուցադրությունը
Վարչապետն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը քննարկել են իրականացվող ծրագրերը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT