Երևան
12 °C
Այսօր՝ մարտի 25-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում պաշտոնապես մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի նոր՝ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային ծրագիրը։ Բացման միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը, խորհրդի այլ անդամներ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շեն Մինը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և ծրագրի շրջանակում համագործակցող տարբեր մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ:
Ծրագիրը նպատակ ունի արվեստի նկատմամբ հետաքրքրված, բայց հասանելիության բացակայության պատճառով մշակութային կյանքի հետ շփվելու սահմանափակ հնարավորություն ունեցող երեխաներին ծանոթացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը։ Այս պիլոտային փուլի շահառուները 40 երեխաներ են Տավուշի մարզից, ովքեր այսօր Երևանում էին իրենց ուղեկցող մեծահասակների հետ։ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագիրը ներառում է ուսուցողական ու զվարճալի այցելություններ թվով 10 թանգարաններ, թատրոն, օպերա, բալետ, ինչպես նաև մասնակցություն չինական մշակութային օրվան:
Երեխաները մասնակցեցին բացման միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի սպասվող փուլերը, մանրամասներն ու ընդհանուր տեսլականը։ Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ամփոփելով միջոցառումը, հայտարարեց ծրագրի մեկնարկը: Ընթերցվեցին մի քանի երեխաների շարադրություններից հատվածներ, իսկ դպրոցականներից մեկը հանդես եկավ սեփական շարադրության ընթերցմամբ: Միջոցառման ավարտին նրանց հանձնվեցին մշակութային ճամփորդության մեկնարկային նվեր-փաթեթներ՝ տիկին Աննա Հակոբյանի և գործընկերների կողմից։ Միջոցառումը եզրափակվեց «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղեցիկ երաժշտական ելույթով և խմբային լուսանկարով։
Մեկնարկից անմիջապես հետո երեխաներն իրենց առաջին շրջայցն իրականացրին հենց Ազգային պատկերասրահում և մասնակցեցին «Խճանկարի արվեստը» կրթական ծրագրին` դրանով իսկ խորհրդանշելով ծրագրի մեկնարկն ու մշակութային գիտելիքներով լի ճանապարհի սկիզբը։
Ծրագրի ավարտին` հունիսին, երեխաները լրացնելու են հատուկ պատրաստված փոքրիկ հարցաթերթիկ, որը կօգնի գնահատել ծրագրի արդյունավետությունը՝ հասկանալու, թե որքանով են նրանք կարողացել ընկալել և հիշել մշակութային այցերի ընթացքում ստացած գիտելիքներն ու տպավորությունները։ Սա նաև կարևոր տվյալներ կտրամադրի հիմնադրամին՝ հետագա փուլերը ավելի նպատակային և արդյունավետ ձևավորելու համար։
Ձևակերպումները կարելի է որակել որպես Ադրբեջանի կողմից պատերազմը սանձազերծելու արդարացում. Մարգարյան
Եթե քաղաքացին, ակտիվիստը, բլոգերը, լրագրողը վիրավորել է, զրպարտել է և այլն, կան լուծումներ. Աբրահամյան
Արթուր Չախոյանը ձերբակալվել է, սակայն հիվանդանոցում է
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով կան ձերբակալվածներ
Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
Շղթայական ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը հարվածել է նաև լուսացույցին ու պատին. կան տուժածներ
Թրամփը Միչիգանում երջանիկ պարել է իր 100-օրյա պաշտոնավարման մասին ելույթի ավարտին. տեսանյութ
Ռուսաստանն այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 ԱԹՍ. կա մի քանի տասնյակ տուժած. Զելենսկի
Հուսով եմ՝ միջադեպը հրահրած սադրիչների դեմ կհարուցվեն քրեական գործեր․ Խաչատրյան
Ռուբիոն կրկին զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «միջնորդությունից»
Գիտեմ՝ ում պատվերն է՝ Քոչարյանի տուզիկների․ Անի Խաչատրյանը՝ Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի մասին
ՀՀ-ն դեսպանություն կունենա Հունգարիայում. Միրզոյանը հայտնել է՝ 3 երկրում ընթացող աշխատանքները ինչ փուլում են
Ծախված բլոգերների դեմ պետք է պայքարել խոսքով ու ֆինանսական թափանցիկությամբ. Իոաննիսյան
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Մայիսը կլինի տեղումնառատ. Սուրենյանը հայտնել է ամսվա եղանակային կանխատեսումը
Նստում ենք ավտոբուս, ուզում տաքսու արագությամբ շարժվել․ երկրի 95 տոկոսը փորձագետ է․ վարչապետ
Հիմնարկներ կան՝ ԱԱԾ-ով չենք կարողանում գտնել. վարչապետը կատակեց
Իրավապահներն Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու
Որ նախարարն ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի. Նիկոլ Փաշինյան
Քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և ակտիվիստի միջև միջադեպը
Քանի դեռ քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի կարող լինել. վարչապետ
Զինծառայությունից ազատելու նպատակով կաշառք տալու միջնորդության համար ստացել է գումարներ ու բացահայտվել
ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերը 2 ամսով կերկարաձգվեն
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին
Եթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրաված կլիներ. Թրամփ
Բաքվի կեղծ դատերին սինխրոն Քոչարյանը ցուցմունք է տալիս նրանց դեմ, հիմնավորում Ալիևի մեղադրանքը. Սաֆարյան
Միխայիլ Գալուստյանն ու կինը գրեթե 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են
Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Քոչարյանը Հայաստանին մեղադրում է ագրեսոր լինելու համար, Ղուկասյա՛ն ու Աջապահյա՛ն, ջիգյարով ծափ տվեք. Սաֆարյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հյուրընկալվել է Ռիկսդագի լիագումար նիստում
Ես ոչ միայն ԱՄՆ-ն, այլև աշխարհն եմ առաջնորդում, ամեն ինչ նոր է սկսվում. Թրամփն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Թբիլիսիի կենտրոնում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Այսօր խնամատար ավելի քան 100 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում շուրջ 180 երեխա. ԱՍՀ նախարար
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը բողոք են ներկայացրել
Խաղեր են տալիս, հին ձևով ուզում են, որ ղարաբաղյան կլան կոչվածը ՀՀ-ում լինի իշխանություն. քաղաքագետ. տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանը հերթական անորակ և անհիմն վերլուծությունն է իրականացրել. Դալլաքյան
Անհրաժեշտ է խուսափել առճակատումից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն օգնություն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում 1 տարեկան երեխա է մահացել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT