Երևան
12 °C
Դատախազության՝ պետական և համայնքային շահի պաշտպանության լիազորության շրջանակներում, 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում, դատական ակտերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել ընդհանուր 10 միավոր գույքերի նկատմամբ, որոնց արժեքների, ինչպես նաև Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցված դրամական միջոցների հանրագումարը կազմում է շուրջ 516 միլիոն 153 հազար դրամ:
Այսպես.
1. Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
2. Մերձավան բնակավայրի Երկրագործների 9 հասցեում գտնվող՝ ընդհանուր 16 միլիոն 347 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 63.2 քմ մակերեսով տնտեսական շինության, 70.2 քմ մակերեսով ծածկի ու շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.3027 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
3. Մերձավան բնակավայրում գտնվող՝ 3 միլիոն դրամ շուկայական արժեքով 0.35 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
4. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով, 37 միլիոն 554 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
5. Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
6. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 7000 քմ (0.7 հա) ընդհանուր մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակությամբ 4 հողամասերի նկատմամբ:
7. Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Օրգով համայնքի «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության, 31 միլիոն 680 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
8. Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել շուրջ 80 միլիոն դրամ:
Միաժամանակ, Դատախազության կողմից ներկայացված մի շարք հայցեր բավարարվել են դատարանների կողմից, որոնց՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին կվերադարձվեն հետևյալ գույքերը.
1. Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում հօգուտ Հայաստանի Հանրապետության համապարտությամբ կբռնագանձվի 299 միլիոն 342 հազար դրամ և 330 միլիոն 267 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում:
2. Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի վարչական սահմանին հարող տարածքում գտնվող՝ 9 միլիոն 388 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.5 հա մակերեսով հողամասը: Վճռի դեմ երրորդ անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 2024 թվականի օգոստոսի 30-ի վճիռը թողնվել է անփոփոխ:
3. Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Եղեգնաձոր համայնքին են կվերադարձվեն Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող 2 հողամասերը, որոնցից մեկը՝ 10.000 քմ մակերեսով (1 հա), իսկ մյուսը՝ 5.000 քմ մակերեսով (0.5 հա):
4. Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Ջերմուկ համայնքին կվերադարձվեն Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող 2 հողամասերը, որոնցից մեկը՝ 13.930 քմ մակերեսով (1.3930 հա) և 226 միլիոն 37 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, իսկ մյուսը՝ 2.661 քմ մակերեսով (0.2661 հա) և 45 միլիոն 207 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
5. Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին կվերադարձվեն 2 հողամասեր՝ յուրաքանչյուրը 800 քմ մակերեսով (0.08 հա) և շուրջ 1 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
6. Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 254 միլիոն 244 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 6640 քմ մակերեսով հողամասը:
7. Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 271 միլիոն 475 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 7090 քմ մակերեսով հողամասը:
«Միաժամանակ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջով:
Հիշեցնենք, որ թիվ ՀԿԴ/0248/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2025 թվականի ապրիլի 8-ին»,- ասվում է հաղորդագրութնա մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան
«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված
Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն
ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին
ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ
Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել
21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին
Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT