Երևան
12 °C
Գյումրու համայնքապետի պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպել է «Մուշ» թաղամասի բնակիչների հետ՝ խոսելով այնտեղ իրականացվելիք ծրագրերի մասին:
«Գիտեմ, որ թաղամասի ամենամեծ խնդիրը աղբադաշտն է: Որպես Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ այս կարճ ժամանակահատվածում արդեն 8, 9 անգամ հրդեհ ենք մարել տարբեր միջոցներով: Մարդիկի կան, որ դիտավորյալ այնտեղ կազմակերպում են հրդեհ, և այդ գարշահոտությունն ու ծանր ծուխը շնչում են մեր քաղաքացիները»,- ասել է Սարիկ Մինասյանը:
Խնդրի լուծման նպատակով հանդիպում է եղել 4 ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ցանկացել են Գյումրիում ստեղծել աղբի վերամշակման գործարան և աղբադաշտի հետ կապված ծրագրեր են ներկայացրել:
«Մեկ ընկերություն, որը ամենաիրատեսականն էր, ծրագիր էր ներկայացրել առանց աղբադաշտի աշխատանքների, ես խնդրեցի, որ ծրագիրը վերամշակեն, հիմա արդեն ներկայացրել են աղբադաշտը վերացնելու ծրագիր: Այն շատ իրատեսական է, մոտ ժամանակներում կունենաք քնարկումններ»,- տեղեկացրել է Մինասյանը:
Սարիկ Մինասյանը խոսել է նաև Մուշ թաղամասի բազմաբնակարանների կոյուղագծերի խնդրից, որոնք անորակ աշխատանքների հետևանք են՝ նշելով, որ համատիրության նախագահների հետ հանդիպումներ է ունեցել: Նրանք պետք է ներկայացնեն ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն համայնքապետարանի հետ համատեղ՝ խնդրի լուծման համար:
Սարիկ Մինասյանը խոսել է նաև Մուշ թաղամասում կառուցված հրապարակի մասին, որը արդեն բարեկարգման կարիք ունի:
«Կարճ ժամանակում խնդիրներ են առաջացել, պետք է նաև բնակիչներին հորդորենք, որ մենք մեր ունեցածը պետք է պահենք ու փայփայենք, ուշադիր ու հոգատար լինենք, ունենալու ենք գեղեցիկ պուրակ, երեխաներին համար խաղահրապարակներ: Բոլորի խնդիրներից տեղյակ եմ, առիթ եմ ունեցել հանդիպել շատերի հետ և պատրաստ եմ նույն տեմպով, ավելի վճռական, մեծ հնարավորություններով կանգնել մեր գյումրեցիների, Մուշ թաղամասի բնակիչների կողքին:
Տարբեր թեկնածուներ տարբեր ծրագրեր են ներկայացնում, մեր ծրագիրը բացարձակ իրատեսական, շատ համեստ ու կարճ ծրագիր է, որը իրականացնելու ենք 5 տարիների ընթացքում, որոշ կետեր՝ նույնիսկ ավելի շուտ: Ներկայացրել ենք ծրագիր Գյումրի համայնքի համար նոր գերեզմանատուն ունենալու, որը մեր բնակիչների համար շատ կարևոր խնդիրն է, մենք գիտենք՝ ինչ վիճակում են գտնվում գերեզմանատները, հուղարկավորություն կատարելու ազատ տարածքներ չկան: Արդեն նախագիծը կազմված է, ունենալու ենք նախատիպային գերեզմանատուն, որտեղ չեն լինելու հարուստների և աղքատների գերեզմաններ, այլ՝ բոլորը հավասար»,- ասել է նա:
Անդրադառնալով մյուս ուժերին՝ Սարիկ Մինասյանը նշել է. «Մեր, այսպես ասած, չակերտավոր քաղաքական հակառակորդների մեջ, բազմիցս նշել եմ, ինձ համար Գյումրիում թշնամիներ չկան, բոլոր գյումրեցիների քաղաքապետն եմ լինելու՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, նախընտրական պրոցեսներում ով ում կողքին է կանգնել, ինձ համար նշանակություն չունի: Իմ կողմից անընդունելի է անձնական վիրավորանքները, մինչ օրս որևիցե մեկին որևիցե վատ խոսք չեմ ասել և զգուշացրել եմ, եթե կարմիր գծերը հատեցին, իմ կողմից գնահատական կլինի ամսի 30-ից հետո: Ես ցանկանում եմ, որ բոլորս իրար հարգենք, ձեռք սեղմենք, որովհետև մեր քաղաքին պետք է համերաշխություն և միասնականություն: Մենք միայն խաղաղ պայմաններում կկարողանանք ունենալ կայուն զարգացող պետություն ու զարգացող քաղաք:
Սարիկ Մինասյանն անդրադարձել է նաև քաղաքում տիրող տրամադրություններին և տրամադրվածություններին:
«Մինչ օրս միջադեպ չէր գրանցվել՝ հանուն արդարության ասեմ, բայց երեկ Երևանից մարդիկ են եկել դաշնակցականների ուղեկցությամբ: Ես հորդորում եմ, որ իրենք չխառնվեն Գյումրու ընտրություններին, հիմա Գառնիկը ինչ գործ ունի Գյումրիում, որ եկել է Գյումրի, այս նախընտրական փուլին մնացել է մեկ շաբաթ, նույնիսկ՝ ավելի քիչ, և կրքեր են լարում: Գյումրեցիները գիտակից են, այդ սադրանքներին չեն տրվելու, մենք կատարելու ենք ընտրություն Գյումրու հինգ տարիների վերաբերյալ, մենք վստահ ենք՝ ինչ խոստում ու գրել ենք ծրագրում, իրականացնելու ենք: Այնպես է ստացվել, որ մասնակից 9 ուժերից 8-ը հայտարարել են, որ դուրս են եկել մեկի դեմ, ես էլ հայտարարել եմ, որ գյումրեցիների հետ պատրաստ եմ այդ մարտահրավերը ընդունել: Իմ կողքին, իմ թիկունքին գյումրեցիներն են»,- ասել է Սարիկ Մինասյանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍևանում մեքենաներ են բախվել. «Նիսսան տիիդա»-ն շրջվել, հարվածել է հաստաբուն ծառին և պատին, վիրավորներ կան
Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տուն
Հիմալայներում ձնածածկույթի ռեկորդային նվազում է արձանագրվել. ինչ է սպառնում 2 միլիարդ մարդու
Ամոթալի է, որ ավելի քան մեկ դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանության ցավալի դասերից. Պոլիևղ
Կալկաթայի եկեղեցում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարվել
«Կիա»-ի հետ բախումից հետո «Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել մայթին կանգնած հետիոտնի, կոտրել լուսակիրը. կա վիրավոր
Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփը ուղերձ է հղել
Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել. տեսանյութ
Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն
Ստամբուլի արտադրամասերից մեկում պայթյուն է եղել
Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ
Ցեղասպանության ոգեկոչումը նաև հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ և անվտանգ. Լուազո
Սևան-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. հարգանքի տուրք է մատուցվել
Ազգային պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև զգոն լինել. Հունաստանի նախագահ
Այս օրը հիշեցում է․ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարար
Թեհրանում ՀՅԴ-ականները պսակից պոկել են Հայաստանի Հանրապետություն բառերը. գենում մի բան խախտված է. Սաֆարյան
Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել
Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմը
«ՈԻԱԶ»-ն արգելափակվել է Պաղջուր գետում
Չպետք է ջուր լցնել թշնամու ջրաղացին, որ ասեն՝ հայերը տարաձայնություն ունեն Ցեղասպանության վերաբերյալ. Բաբայան
Թալանել են բժշկական համալսարանի դասախոսի մեքենան. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. թուրք կուսակցապետ
Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին
Տորոնտոյի միջազգային օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել
Այս օրը հիշեցնում է՝ ամեն ինչ պետք է անենք կանխելու նման վայրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելություն
Ահազանգ է ստացվել, որ կանգառում մահացած քաղաքացի կա. ի՞նչ է պարզվել
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Երևանի անդամակցությունը դադարի փուլում է. Տասմագամբետով
Պետք է դասեր քաղել այս իրողությունից և ապրել հանուն ՀՀ անկախության ու պետականության. Դավիթ Առուշանյան
Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկայական քարաբեկոր է ընկել
Ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան
Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին
Անդրեասյանը և Նիդերլանդների կրթության նախարարը դիտել են Հայոց ցեղասպանության մասին նոր ցուցադրությունը
Վարչապետն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը քննարկել են իրականացվող ծրագրերը
Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը
Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղաuպանnւթյnւնը. դեսպան Էնդրյու Թըրներ
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT