Երևան
12 °C
«Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեն հերթական նիստն է գումարել, որի ժամանակ ընդունվել է Շարժման ռազմավարությունը։
«Եթե կիսում եք ներկայացված գաղափարները, սկզբունքներն ու նպապատակները և ցանկանում եք միանալ շարժմանը, խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը:
Իսկ փաստաթղթում ներառված ուղղություններով ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները խնդրում ենք հակիրճ ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեով` learningistrendy.mystep@gmail.
«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման ռազմավարություն
1. Ընդհանուր դրույթներ
1.1. «Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման (այսուհետ՝ Շարժում) ռազմավարությամբ սահմանվում են Շարժման սկզբունքները և նպատակը, թվարկվում են խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել նպատակներին հասնելու համար, տրվում է խնդիրներից բխող գործիքակազմը, ծրագրվող միջոցառումները և նպատակին հասնելու այլ եղանակները, ուրվագծվում են ակնկալվող արդյունքները։
1.2.Շարժումը Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքացիների շրջանում կրթվելու մոտիվացվածության բարձրացման անհրաժեշտության գաղափարի և սույն ռազմավարության սկզբունքների շուրջ համախոհության հիման վրա միավորված անձանց խումբն է և այդ խմբի միասնական գործունեությունը՝ Շարժման նպատակին հասնելու ուղղությամբ։
1.3.«Կրթություն» հասկացությունը և կրթվելու գործընթացը սույն ռազմավարության շրջանակներում սահմանվում և մեկնաբանվում են ամենալայն իմաստով՝ որպես անձի մտավոր, կամային և մարմնական ունակությունների ձևավորման և զարգացման համընդգրկուն գործընթաց։
Այս մեկնաբանությունն ամբողջությամբ ներառում է «Կրթության մասին» ՀՀ օրենքով «կրթություն» հասկացության սահմանված ծավալը, ներառյալ՝ ուսուցման, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության գործընթացները, և դիտարկում է դրանք առավել լայն համատեքստում՝ կրթությունը ներկայացնելով որպես կենսական, աշխարհայացքային դիրքորոշում՝ անցյալի, ներկայի և ապագայի այնպիսի իմաստավորում, որում անհատականությունը ժամանակի յուրաքանչյուր պահ արժևորում է որպես հաջորդ պահին ավելին իմանալու և ավելին կարողանալու հնարավորություն։
1.4. Շարժման իմպերատիվ պահանջն է, որ կրթության գործընթացը և կրթվելու ուղղությամբ անձի գործողությունները բխեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից. կրթվելը պետք է նպաստի ՀՀ քաղաքացու կենսունակության բարձրացմանը, քաղաքացիական գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը և մոտիվացնի գործելու հօգուտ ՀՀ շահերի պաշտպանության։ «Քաղաքացիական գիտակցությունը» սույն ռազմավարության համատեքստում մեկնաբանվում է հետևյալ կերպ. դա Հայաստանի Հանրապետության՝ որպես կոլեկտիվ սուբյեկտի, անձի նկատմամբ ունեցած իրավունքների և պարտավորությունների, և անձի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած իրավունքների ու պարտավորությունների գիտակցումն է անձի կողմից և այդ իրավունքներից օգտվելու և պարտավորությունները կատարելու պատրաստակամության, հմտությունների և ունակությունների ամբողջությունը։
1.5.Շարժման կազմակերպական-ինստիտուցիոնալ օղակները հանրապետական ընդգրկմամբ Շարժումը կոորդինացնող Կենտրոնական կոմիտեն և տեղական կոմիտեներն են, որոնք ձևավորվում են Շարժման համակիրներից՝ ինքնաբուխ համագործակցության համակարգման արդյունքում։ Կոմիտեները կարող են մշակել աշխատակարգեր և գործել դրանց համաձայն։
2. Շարժման սկզբունքները
2.1. Շարժումն իրականացվում է ՀՀ օրենսդրության շրջանակներում. ՀՀ օրենսդրության որևէ պահանջի խախտում մերժելի և անթույլատրելի է Շարժման համար։
2.2..Շարժումն արտահայտում է Հայաստանի բոլոր քաղաքացիների շահերը՝ չունի կուսակցական, սեռային, տարիքային կամ որևէ այլ խտրականություն, և Շարժմանը կարող են միանալ սույն ռազմավարության դրույթներին համաձայն բոլոր անձինք։
2.3. Շարժումը չի ձևավորում պետական գրանցման ենթակա կազմակերպություն։ Այդուհանդերձ՝ Շարժումը լրացնում է կրթության ոլորտում ՀՀ կառավարության անունից իրականացվող պետական քաղաքականությունը և կրթության բնագավառում հետապնդում է նույն նպատակներն ու շահերը, ինչ՝ Հայաստանի կառավարությունը՝ այդ նպատակների իրագործմանը հասարակական հիմունքներով ներգրավելով կամավորականների ներուժը։
2.4. Շարժման համար բարձրագույն արժեքներ են մարդու կյանքը, Հայաստանի Հանարապետությունում արժանապատիվ ապրելու և կրթվելու հնարավորությունը
3. Նպատակը
Շարժման նպատակը Հայաստանի հզորացումն ու ինքնիշխանության հարատևության ապահովումն է.
3.1. Կրթվելու ձգտումը խթանելու արդյունքում քաղաքացիական գիտակցության զարգացման՝ «կրթված քաղաքացի-հզոր պետություն» բանաձևով
3.2.Մասնագիտական և աշխատանքային որակների շարունակական բարելավման, աշխատանքի արտադրողականության ավելացման՝ «զարգացած տնտեսություն – հզոր պետություն» բանաձևով
3.3. Հանրային կյանքում բարեկրթության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի միջավայրի ձևավորման՝ «երջանիկ և բարեկեցիկ հանրություն – հզոր պետություն» բանաձևով
3.4. Կրթվելու ձգտումը խթանելու հետ կապված այլ ձևերով և եղանակներով։
4. Խնդիրները
4.1. ենթանպատակի մասով՝
– Պետության՝ որպես կարևորագույն քաղաքական ինստիտուտի մասին տեղեկատվական նյութերի մշակում և հանրայնացում, այդ նյութերում հանրամատչելի և հետևողականորեն պարզաբանում, որ պետությունն է քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության և անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, ազգային-մշակութային ինքնատիպության պահպանման և զարգացման ամենաարդյունավետ միջոցը։
– Պետական ինստիտուտների գործառնության մեխանիզմների, քաղաքացիների նկատմամբ այդ ինստիտուտների իրավունքների և պարտավորությունների և քաղաքացիների՝ այդ ինստիտուտների նկատմամբ իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ իրազեկման արշավների կազմակերպում, պետական հաստատությունների գործառութային դաշտը լուսաբանող տեղեկատվական նյութերի մշակում և տարածում հանրայնացման մեծ ներուժ ունեցող հարթակներով։
– Ազատության՝ որպես բացարձակ արժեքի, անհատի զարգացման նպատակի և արդյունքի, և կրթության՝ որպես ավելի ազատ լինելու անայլընտրանք միջոցի մասին փիլիսոփայական, գրական ստեղծագործությունների, ֆիլմերի և այլ նյութերի հանրայնացմանը կազմակերպական և այլ օժանդակություն։
– Ազգային ինքնիշխան պետականության անայլընտրանք լինելու մասին տեղեկատվական նյութերի մշակում և տարածում։ «Մեր ժողովուրդը լավ է ապրել, երբ եղել է այլ՝ ավելի մեծ, պետության կազմում», «Մեզ մեր հարևանների հետ հարաբերություններում երրորդ կողմ և երաշխավոր է անհրաժեշտ, որպեսզի մեր հարևանները մեզ չոչնչացնեն», «Հայը պետականատեր ազգ չէ, հայը պետք է ժողովրդագրական միավոր լինի այլ ազգի ստեղծած պետության մեջ» տեսակի խոսույթների հասցեական թիրախավորում, կատեգորիկ-անզիջում քննադատություն և հետևողականորեն դուրս մղում հանրային շրջանառությունից։
4.2. ենթանպատակի մասով`
– Մասնագիտական որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուցիոնալ առկա հնարավորությունների մասին իրազեկման նյութերի պատրաստում և տարածում։
– Կրթության սրբազանացման հետևանքով առօրեական գիտակցության և կրթության՝ որպես համամարդկային արժեքի միջև առաջացող անջրպետի հաղթահարում, կրթության ապասրբացում (դեսակրալիզացիա)։ Ընդ որում՝ Շարժման թիրախում ոչ միայն և ոչ այնքան «Իմանալ ինչու» գիտական-ակադեմիական ճանաչողական ակտիվության խթանումն է, որքան՝ «Իմանալ ինչպես» գործնական-առօրեական ակտիվության խթանումը։
– Կրթվելու ուղղությամբ ներդրված ջանքի և կյանքի որակի բարելավման ուղիղ համեմատականության գիտակցության արմատավորում. կրթվեցիր՝ կունենաս աշխատանք (կամ՝ ավելի լավ աշխատանք), առավել բարձր գնահատականի կարժանանաս հանրային տարբեր միջավայրերում և որպես արդյունք՝ ավելի լավ կապրես։
– Այն գիտակցության արմատավորում, որ լավագույն միջազգային փորձին և ընդունված չափանիշներին համահունչ նոր գիտելիքների և հմտությունների յուրացմամբ սեփական աշխատանքի արդյունավետության (արտադրողականության), սեփական բարեկեցության և կյանքի որակի ստանդարտների բարձրացման նպատակներն ուղղակիորեն հետապնդելով, յուրաքանչյուր քաղաքացի անուղղակիորեն նպաստում է նաև Հայաստանի հզորացմանը, զարգացմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը։
4.3. ենթանպատակի մասով՝
– Հանրային-հասարակական կյանքում, քաղաքական, մասնագիտական, ստեղծագործական, գիտական տարբեր համայնքների, հանրային խոսույթ ձևավորողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում հանրային խոսքի նոր մշակույթի հաստատում: Այդ համայնքների միջև սոլիդարության, փոխադարձ հարգանքի հիման վրա շփումների խթանում, ինչը կնպաստի հանրային միջավայրի լիցքաթափմանն ու իրար հետ խոսելու, իրար համբերատար լսելու կարողության զարգացմանը:
– Հանրային ապակառուցողական միֆերի և վարքի մոդելների, այդ թվում՝ «գողականության»՝ որպես չիմաստավորված և չընկալված «արժանապատվության կամ ինքնասիրության նվիրյալ» մարդու հանրային կեցվածքի և վարքային մոդելի, «շուստրիության»՝ որպես հարափոփոխ պայմաններում անկիրթ մարդու կենսունակության ապահովման վարքային մոդելի, «կեղծ ավանդապաշտության» քողի ներքո կանանց և աղջիկների՝ հանրային կյանքից մեկուսացվածության տանող վարքային մոդելների և այլ արատավոր վարքային մոդելների վերարտադրության խաթարում, կրթության, աշխատանքում արդյունավետության և մրցունակության մոդելներով դրանց փոխարինում։
– Այն գիտակցության արմատավորում, որ բարեկրթությունը և համամարդկային արժեքների վրա հենված գիտակցությունը ինչ-որ անհայտ կուռքի մեծահոգաբար արվող զոհաբերություններ չեն, այլ՝ աշխատանքային և այլ հանրային միջավայրերում ընկալվելու և գնահատվելու, մրցունակ լինելու պայման և գրավական, որ բարեկրթությունը բնածին կամ որևէ տարիքում քարացած վիճակ չէ, այլ՝ շարունակաբար բարելավելի գիտելիք և հմտություն։
– Ներդաշնակ և ներառական համակեցության հիմնարար սկզբունքների արմատավորում։
5. Գործիքակազմը
Շարժման խնդիրների լուծման ուղղությամբ գործողությունները հիմնականում քարոզչական և կոորդինացման բնույթի են։
Շարժման շրջանակներում կիրառվող քարոզչական գործողություններն ըստ հասցեագրման բաժանվում են հետևյալ տեսակների.
– Լայն հանրության հետ տեղեկատվական հարթակներով և զլմ-ներով աշխատանք
– Չսեգմենտավորված հանրային խմբերի (100 և ավելի անձանց հետ միաժամանակ) հետ դահլիճային հանդիպումներով աշխատանք
– Սեգմենտավորված թիրախային փոքր խմբերի հետ հանդիպում-քննարկումներով աշխատանք։
Կոորդինացման գործողությունները բաժանվում են երկու խմբի՝
– Առկա կրթական հաստատությունների և դրանց հնարավորություններից օգտվելու մոտիվացված շահառուների հարաբերում և
– Կրթական ծառայություններ մատուցող նոր օղակների ստեղծման անհրաժեշտության վերհանում և ձևակերպում։
5.1. Լայն հանրության հետ տեղեկատվական հարթակներով և ԶԼՄ-ներով աշխատանք
Իրականացվում է Շարժման կենտրոնական կոմիտեի հայտարարությունների և այլ հրապարակային հաղորդագրությունների, շարժման հիմնադրի հետ լրատվամիջոցների հարցազրույցների ձևով։
Շարժման կենտրոնական կոմիտեի՝ հեռուստաընկերությունների ու այլ լրատվամիջոցների հետ համագործակցություն՝ ուղղված լայն հանրությանը հասցեագրվող հեռուստահաղորդումներում, հեռուստախաղերում, հեռուստասերիալներում և այլ ձևաչափերում կրթվելը յուրաքանչյուրի առօրյայի մաս դարձնելու գաղափարի տարածմանը։
Այդ շրջանակներում կարող են ներդրվել հանրային գնահատման և ճանաչման համակարգեր՝ մրցանակներ, շնորհակալագրեր, պատվոգրեր և այլն, օրինակ՝
– Այն ստեղծագործական խմբերին և հեռուստաընկերություններին, որոնց նկարահանած հեռուստասերիալում հերոսները առավել հաճախ և առավել երկարատև են ներկայացվում հանրային դրական նշանակությամբ իրենց կարողություններն ու հմտությունները բարելավելու իրավիճակներում։
– Հանրային տեղեկատվական դաշտում գործունեություն ծավալող այն սուբյեկտներին, որոնք մեթոդական մշակված գործիքներով հայերեն խոսքը զուգորդում են անգլերենով և այլ օտար լեզուներով՝ նպաստելով այդ լեզուների տիրապետման խորացմանը և այլն։
– Այն լրատվամիջոցներին, որոնք օրվա լրահոսում պարտադիր տեղ են հատկացնում հանրային դրական նշանակությամբ կարողությունների ու հմտությունների բարելավման շնորհիվ ձևավորված հաջողության պատմությունների լուսաբանմանը և իրազեկման նյութերի տարածմամբ հասցեական օժանդակություն են ցուցաբերում սույն ռազմավարության խնդիրների լուծմանը և այլն։
– Հումորի բնագավառի այն գործիչներին, որոնք համակարգված և հետևողականորեն ծաղրի առարկա կդարձնեն համառող տգիտությունը, վարքի դեստրուկտիվ մոդելները, ազգային ինքնիշխան պետականության «այլընտրանքների» մասին արատավոր հանրային խոսույթները և այլն։
5.2.Չսեգմենտավորված հանրային խմբերի (100 և ավելի անձանց հետ միաժամանակ) հետ դահլիճային հանդիպումներով աշխատանք
Իրականացվում է Շարժման հիմնադրի և հիմնադրի մասնակցությամբ այլ հրավիրված բանախոսների հետ դահլիճային հանդիպումների, բանախոսությունների շարքի և այլ ձևերով։ Հանդիպումների պլանը և բանախոսների ցանկը հաստատում է Շարժման կենտրոնական կոմիտեն։ Հանդիպումներին մասնակցում են հիմնականում Շարժման այն համախոհները, որոնք մտադիր են հետագայում ներգրավվելու Շարժման հիմնական ուղերձի տարածմանը և ռազմավարության կենսագործմանը։
5.3. Սեգմենտավորված թիրախային փոքր խմբերի հետ հանդիպում-քննարկումներով աշխատանք։
Իրականացվում է Շարժման կենտրոնական կոմիտեի և տեղական կոմիտեների անդամների՝ Շարժման կազմակերպական ակտիվի և թիրախ խմբերի հետ հանդիպումների, շարժման մասնակիցների՝ թիրախ խմբերի հետ հանդիպումների և այլ աշխատանքի ձևով։ Այս շրջանակներում կարող են համայնքային մակարդակով կազմակերպվել «Գիտելիքի մրցույթներ», վիկտորինաներ, առցանց թեստեր, որոնք հաղթողներին կտրամադրեն խորհրդանշական մրցանակներ (գրքեր, անվճար բաժանորդագրություններ ուսուցողական պլատֆորմների համար և այլն) և նման այլ միջոցառումներ։
6. Շարժման ակնկալվող արդյունքը
Շարժման արդյունքը՝ դրված խնդիրների լուծումը և Շարժման նպատակին հասնելը, որևէ քանակական ցուցանիշ կամ ձևակերպված նկարագիր ունեցող ստատիկ վիճակ չէ, այլ՝ Հայաստանի Հանրապետության շարունակական հզորացման մշտատև գործընթաց. շնորհիվ այն բանի, որ ժամանակի յուրաքանչյուր պահի ավելի կրթված է քաղաքացին, ավելի արտադրողական է աշխատանքը, ավելի զարգացած է տնտեսությունը, առավել խորացած են փոխըմբռնումն ու հանդուրժողականությունը հանրային կյանքում, առավել երջանիկ և բարեկեցիկ է հանրությունը և ավելի հզոր է Հայաստանի Հանրապետությունը»,- հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍևանում մեքենաներ են բախվել. «Նիսսան տիիդա»-ն շրջվել, հարվածել է հաստաբուն ծառին և պատին, վիրավորներ կան
Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տուն
Հիմալայներում ձնածածկույթի ռեկորդային նվազում է արձանագրվել. ինչ է սպառնում 2 միլիարդ մարդու
Ամոթալի է, որ ավելի քան մեկ դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանության ցավալի դասերից. Պոլիևղ
Կալկաթայի եկեղեցում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարվել
«Կիա»-ի հետ բախումից հետո «Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել մայթին կանգնած հետիոտնի, կոտրել լուսակիրը. կա վիրավոր
Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփը ուղերձ է հղել
Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել. տեսանյութ
Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն
Ստամբուլի արտադրամասերից մեկում պայթյուն է եղել
Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ
Ցեղասպանության ոգեկոչումը նաև հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ և անվտանգ. Լուազո
Սևան-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. հարգանքի տուրք է մատուցվել
Ազգային պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև զգոն լինել. Հունաստանի նախագահ
Այս օրը հիշեցում է․ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարար
Թեհրանում ՀՅԴ-ականները պսակից պոկել են Հայաստանի Հանրապետություն բառերը. գենում մի բան խախտված է. Սաֆարյան
Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել
Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմը
«ՈԻԱԶ»-ն արգելափակվել է Պաղջուր գետում
Չպետք է ջուր լցնել թշնամու ջրաղացին, որ ասեն՝ հայերը տարաձայնություն ունեն Ցեղասպանության վերաբերյալ. Բաբայան
Թալանել են բժշկական համալսարանի դասախոսի մեքենան. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. թուրք կուսակցապետ
Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին
Տորոնտոյի միջազգային օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել
Այս օրը հիշեցնում է՝ ամեն ինչ պետք է անենք կանխելու նման վայրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելություն
Ահազանգ է ստացվել, որ կանգառում մահացած քաղաքացի կա. ի՞նչ է պարզվել
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Երևանի անդամակցությունը դադարի փուլում է. Տասմագամբետով
Պետք է դասեր քաղել այս իրողությունից և ապրել հանուն ՀՀ անկախության ու պետականության. Դավիթ Առուշանյան
Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկայական քարաբեկոր է ընկել
Ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան
Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին
Անդրեասյանը և Նիդերլանդների կրթության նախարարը դիտել են Հայոց ցեղասպանության մասին նոր ցուցադրությունը
Վարչապետն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը քննարկել են իրականացվող ծրագրերը
Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը
Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղաuպանnւթյnւնը. դեսպան Էնդրյու Թըրներ
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT