Երևան
12 °C
Հայաստանը երկու կետերը, որոնք Ադրբեջանն է առաջարկում, համաձայնում է, գնում է զիջման, երկրորդը՝ զիջում է, երբ գերիների հարց չենք քննարկում, զիջում է, երբ Ադրբեջանին չենք պարտադրում, որպեսզի մեր օկուպացված տարածքներից հեռանա, ասում ենք՝ դա կթողնենք սահմանազատմանը, բայց Ադրբեջանը որևէ զիջման չի գնում, շարունակում է իր նույն խոսույթը՝ սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, հետո կմտածենք՝ ստորագրել, թե ոչ։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին ասաց՝ մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով և բանաձևերով։
«Սա ամենակարևոր արձանագրումն է, որ ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի հանրությունը, աշխարհը և մեր իրականությունը և տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած բանաձևերով։ Այս, ինչ որ նոր խոսում էինք, հարցի դիտանկյունի մասին էր խոսքը։
Երկրորդը, իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում, չի համապատասխանում դա իրականությանը պարզապես։ Ես նորից բոլորիս հրավիրում եմ վերադառնալ 2023 թվականի դեկտեմբերի քանի՞սն էր, որ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան Հայաստանի Հանրապետություն։ Այ եթե պատկերացնենք, որ նրանց վերադառնալուց մի օր կամ հինգ ժամ առաջ ես որևէ հանգամանքով ստիպված լինեի պատասխանել այդ հարցին, ես կտայի մի պատասխան, որը բացարձակապես բավարար համարել չէր կարելի, որովհետև նախկինում էլ՝ 2020 թվականի դեկտեմբերին, այս հարկի կողքի դահլիճում գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ կոնկրետ օր եմ ասել, ասել եմ՝ այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կգան և դա տեղի չի ունեցել, և դա եղել է առաջին ու վերջին անգամը, երբ ես այդ թեմայով որևէ բան խոստացել եմ, որովհետև ես հասկացել եմ, որ եթե մի բան, որը մեր որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնելը։
Ավելի լավ է անորոշությունների համար քննադատությունների տակ մնալ, քան ակնկալիք առաջացնել և հիասթափություն առաջ բերել: Բայց Ձեր հարցը երրորդ կոմպոնենտ ունե՞ր: Հիմա մենք ի՞նչ ենք ասել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում և կանոնակարգով։ Ասել ենք, որ մեր սահմանը խորհրդային հանրապետությունների սահմաններն են: Եվ մենք ասել ենք, որ Ալմա-Աթայի հռչակագիրը բազային սկզբունք է և այս սահմանով մենք պետք է իրականացնենք սահմանազատում։
Ասել, որ բոլոր տեղերում մենք ճշգրիտ կանգնած ենք այդ սահմանի վրա, ճշգրիտ՝ միլիմետրի տարբերությամբ, սահմանի վրա, իսկ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չէ այդ սահմանի վրա, այդքան էլ ճիշտ չէ։ Տեսեք, Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պատրաստվում է ուժային գործողության, ուժային սցենարի, մենք ասում ենք՝ մեր օրակարգում եղած ո՞ր հարցը մենք պետք է ուժային սցենարով փորձենք լուծել: Այսինքն՝ պետք է դու օրակարգում ունենաս հարց, որն ուժային սցենարով պետք է լուծես: Եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների սահմանով, ի՞նչ խնդիր ենք մենք փորձելու լուծել ուժային ճանապարհով:
Այն հարցը, որը տեսականորեն կարող էր դիտարկվել որպես ուժային լուծման ենթակա սցենար, մեր ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների ազատագրումն է: Բայց մենք ասում ենք՝ մեր օրակարգում նման հարց չունենք և չենք ունենալու: Ինչո՞ւ, որովհետև իմ ասած երկու փաստաթղթերը հնարավորությունները և գործիքները ստեղծել են, որ այս գծից բոլոր այն տեղերում, որտեղ մենք ճշգրիտ կանգնած չենք, այնտեղ, որտեղ կանգնենք, որտեղ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չէ այնտեղ, որտեղ պետք է կանգնի, այդ գծից Ադրբեջանն էլ հետ գնա, մենք էլ հետ գնանք։ Հետևաբար, այստեղ էլ ուժային որևէ սցենար քննարկելն ուղղակի անհեթեթություն է»,- ասաց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԷջմիածնում հրազենային թեթև վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը քույրն է
Ավարտվել են Մասյացոտնի առաջնորդարանի կառուցումը և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնումը
Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 500 զինվոր
Մանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Նստե՛ք, Բագրատ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին
Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի ճանապարհը՝ բաց
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT