Այդ քաղաքական՝ զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել. պատրաստ եմ այս թեմայով մի օր բաց խոսել. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

22/03/2025 schedule00:13

Եթե կողմերից մեկը չի ուզում խաղաղություն, կողմերից մեկն անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում, իսկ այդ նախապայմաններն առաջադրելն արդեն նշան է, որ չի ուզում խաղաղություն, որովհետև սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի։ Հիմա ո՞րն է ապագայի նկատմամբ Հայաստանի տեսլականը, մինչև ո՞ւր զիջել, եթե չենք զիջում, բայց Ադրբեջանը շարունակում է:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին ասաց՝

«Ի՞նչն ենք զիջել, ասեք»:

Եթե Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջադրում, նկատի ունեմ այդ նախապայմանների մի մասը սկսենք կատարել, դա զիջում է լինում, չէ՞, այս արեք, հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում:

«Մի րոպե, կներեք, հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ի՞նչ ենք զիջել: Դա էլ է շատ կարևոր խոսակցություն, այդ զիջումների թեմային պետք է շատ լրջորեն վերադառնանք, ընդ որում՝ սկսած 2020 թվականից և նրան նախորդող շրջանից, որովհետև զիջել ենք ի՞նչը, որովհետև՝ սկսած Լեռնային Ղարաբաղից, մենք այս հարցին էլ պետք է, ի վերջո, անդրադառնանք և գնահատական տանք, երբ ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս։

Մենք այս իրադրությանը պե՞տք է գնահատական տանք։ Սա շատ կարևոր ֆունդամենտալ խոսակցություն է, և այս ֆունդամենտալ խոսակցության մասին է իրականում նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որովհետև նույն Կիրանց-Ոսկեպար հատվածում ի՞նչ ենք զիջել, մենք որևէ բան զիջե՞լ ենք, իսկ եթե զիջել ենք, ի՞նչ ենք զիջել։ Սա շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք, ի վերջո, բաց խոսենք, ընդ որում՝ հանրության հետ էլ եմ պատրաստ ես այս քննարկումը ունենալ, որովհետև պետք է հասկանանք՝ լավ, այդ քաղաքական՝ զիջել, զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել։ Ես կարծում եմ, Գյումրիում առաջին անգամ ես համարեցի, որ բավարար չափով իրավիճակը վերլուծել եմ և պատասխաններ ստացել եմ, և այդ առումով ինքս ինձ իրավունք վերապահեցի բարձրաձայնել մի նախադասություն, որ այո՛, մենք շա՜տ կորուստների միջով ենք անցել, բայց մենք պետք է արձանագրենք նաև, թե ի՞նչ ենք ձեռք բերել կամ ի՞նչ ձեռք բերելու ճանապարհին ենք մենք։

Ես միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այն բոլոր, այն՝ ինչ որ մենք անվանում ենք չզիջման շրջան, այդ թվում՝ իմ վարչապետության շրջանում, մենք այդ բոլոր ժամանակաշրջանում զիջած ենք եղել մեր ունեցած ամենակարևորը՝ մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը և մեր պետականությունը։

Պետք է հասկանանք, ի վերջո, պե՞տք է մենք մեզ հետ մի անգամ խոսենք այս ամեն ինչի մասին։ Հետևաբար, ասեք ի՞նչն ենք զիջել։ Ես պատրաստ եմ տող-տող գնալ։ Իսկ այն, որ ես ասում եմ կորուստ, այո, մենք կորուստներ ունեցել ենք և առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից, բայց մենք պետք է հասկանանք նաև, սա էլ է շատ կարևոր, ես ինքս ինձ հարց եմ տվել` լավ, ինչի՞ համար զոհվեցին այդ տղաները, և ինքս ինձ համար գտել եմ, ոչ թե գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանին՝ անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար։

Այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս։ Մենք չենք ունեցել պետություն ունենալու հեռանկար, և այն բանակցային առաջարկները, որոնք 2018 թվականի դրությամբ սեղանին դրած են եղել, իրականում ես ասել եմ ինչ-որ ձևով, հիմա էլ կկրկնեմ, դրանք ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին են եղել, այլ դա Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը ևս մի աստիճանով նվազեցնելու մասին են եղել, այն թոկը, որի մասին ես խոսել եմ Ազգային ժողովի ամբիոնից, այդ թոկի և քփությունը, այսինքն՝ թոկը վզից կապված և այդ գոտին ավելի նեղացնելու և պարանի երկարությունն ավելի կարճացնելու մասին են եղել»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1213 դիտում

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ

Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց

«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան

«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված

Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն

ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին

ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ

Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել

21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին

Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ