Երևան
12 °C
Ընդամենը երեք ամսվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում մահվան 8 դեպքից 4-ը ինքնասպանություն է։ Դեպքերի այս աճը փորձագետները մտահոգիչ են համարում՝ հաշվի առնելով, որ նախորդ տարվա՝ 2024 թվականի ընթացքում, գրանցված 12 մահվան դեպքից որևէ մեկն ինքնասպանություն չի եղել։
Թե ի՞նչն է ազատազրկված անձանց դրդում ինքնասպանության, տարբեր պատճառներ են առանձնացվում, քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնողները, սակայն, կարևորում են պետության վերահսկողության ներքո գտնվող անձանց մահվան դեպքերի կանխարգելմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այս դեպքերը խոսում են նաև նրա մասին, որ քրեակատարողական համակարգում որոշ խնդիրներ դեռևս լուծում չեն ստացել։
«Կան խնդիրներ, օրինակ, քրեական ենթամշակույթի հետ կապված․ անկախ նրանից, որ նման վարքը քրեականացված է, պետությունը դրա դեմ անզիջում պայքարի վերաբերյալ է հայտարարել, միևնույն է, քրեական ենթամշակույթը չհաղթահարված է։ Մասնավորապես, տարբեր քրեական հոդվածներով ունենք անձինք, որոնց վրա ճնշումներ են գործադրվում․ դրանք սեռական հանցագործությունների, մայրասպանությունների դեպքերով դատապարտվածներն են, նույնասեռական անձինք, որոնք գտնվում են քրեակատարողական հիմնարկում և բավական մեծ խտրականության են ենթարկվում։ Դա մենք դիտարկումների ժամանակ տեսնում ենք»,- ասում է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ազատազրկված անձինք նաև բողոքներ են ունենում քրեական գործերի ընթացքից, և այդ դեպքերում դիմում են ինքնավնասման, հացադուլի, որոնք ևս հանգեցնում են ինքնասպանության․ «Տարիների ընթացքում եղել է հացադուլից մահվան դեպք, երբ անձը անհասկանալի է համարել դատաքննության պրոցեսը, ու հացադուլի միջոցով ելքը եղել է մահը։ Քրեական գործերի անհամաձայնության հիմքով ինքնավնասումներից եղել են ինքնասպանության դեպքեր»։
Դիտորդական առաքելության անդամն ընդգծում է, որ քրեակատարողական հիմնարկն այն տարածքն է, որտեղ բոլոր ծանր խնդիրները առավել սրվում են, և երևում են սոցիալական, իրավական, կրթական համակարգի բացերը։ Դրանից է նաև, որ քրեակատարողական հիմնարկներում հայտնվող անձինք ունենում են հոգեբանական ճնշում և այդ վիճակով են հայտնվում փակ տարածքում․ «Ինքնասպանության դեպքերի հիմքերից մեկն է դա, երբ հասարակությունը քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին կարող է մերժել, նրանք կարող են խնդիր ունենալ արտաքին աշխարհի հետ կապված, միջանձնային հարաբերություններ հարազատների հետ»։
Ըստ Հովհաննիսյանի՝ պետության դերը շատ կարևոր է պատշաճ վերահսկողության, տարվող աշխատանքների համար, առաջին պահից քրեակատարողական հիմնարկի համապատասխան բաժինը պետք է զբաղվի տվյալ անձի խնդիրներով, գնահատի նրա հոգեբանական վիճակը։ Որքանով պետությունը վստահելի է քրեակատարողական հիմնարկի ներսում գտնվող անձի համար, այդքան, օրինակ, «զոն նայողների» ինստիտուտը կթուլանա, ասում է նա:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նույնպես շեշտում է, որ ինքնասպանության դեպքերը ահագնացող ու ցավալի են, ծառայությունում ևս փորձում են հասկանալ, թե ո՞րն է պատճառը, որ ազատազրկված անձին դրդում է նման քայլի:
«Փորձում ենք հասկանալ, թե որքանով էր հնարավոր կանխարգելել դեպքը, նախապես հասկանալ պատճառը, հասկանալ նաև, թե որ աշխատանքներում ենք թերացել։ Արդեն եղած վերլուծություններով փորձում ենք հասկանալ, թե որն է հիմնական խնդիրը, որ մարդիկ դիմում են նման ծայրահեղ քայլի։ Պետք է նշեմ, որ ազատազրկումը արդեն կյանքի դժվարին վիճակ է, որի պարագայում հոգեբանական լուրջ մարտահրավերների է ենթարկվում անձը»,- ասում է նա։
Ըստ զրուցակցի՝ ծառայության գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ ազատությունից զրկված անձանց մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ․ «Մենք համագործակցում ենք հոգեբույժների հետ, հոգեկան առողջության հետ կապված ցանկացած խնդրի դեպքում դիմում ենք բժշկական հաստատություն՝ միջնորդելով, որ հոգեբույժը գնահատում իրականացնի, որպեսզի հասկանանք, թե տվյալ անձի հետ ինչ գործունեություն իրականացնենք»։
Տարվա սկզբից ծառայության պետը ցուցում է տվել համապատասխան ստորաբաժանումներին՝ ակտիվացնելու ազատությունից զրկված անձանց հետ տարվող աշխատանքները՝ լինեն դրանք սոցիալական, թե բժիշկների հետ համագործակցությունը, ընդգծում է Ալեքսանյանը։ Ներկայումս ինտենսիվորեն փորձ է արվում նվազագույնի հասցնել միայնակ պահվող անձանց քանակը, ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում, որ նրանք կարողանան ապրել այլ անձանց հետ, քանի որ միայնակ մնալն էլ կարող է բացասական հետևանքներ թողնել տվյալ անձի հոգեկան առողջության վրա։
«Ինքնասպանության ևս մեկ պատճառ է քրեակատարողական հիմնարկից դուրս գտնվող հարազատի, մտերիմ անձի հետ ունեցած խնդիրները։ Կոնկրետ դեմքով չեմ նշում, սակայն երբեմն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանության նախորդող օրը ազատությունից զրկված անձը որոշակի լարված հարաբերություններ է ունեցել ընտանիքի անդամի կամ հարազատ անձի հետ»,- նկատում է նա։
Դեպքերի կանխարգելման առումով հիմնարկում ներդրվել է նաև հատուկ գործիքակազմ, մանրամասնում է Ալեքսանյանը։ Այն նպատակ ունի հնարավորինս բացահայտել ինքնասպանության ռիսկը ազատությունից զրկված անձանց շրջանում։ Ցանկացած անձ, որը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, նրա հետ իրականացվում է ինքնասպանության ռիսկի նախնական զննություն, և տվյալ անձը ուղղորդվում է խորքային գնահատման, որը իրականացնում է նեղ մասնագետը, բացի այդ՝ այդ գործիքակազմը գործում է նաև այն դեպքում, երբ երկար ժամանակ անձը, գտնվելով հիմնարկում, ցուցաբերում է վարքային փոփոխություն:
Ինքնասպանության գնալու ռիսկը անձի մոտ հայտնաբերվելուց հետո ձևավորվում է բազմամասնագիտական թիմ, որն էլ իրականացնում է աշխատանքներն ու անհրաժեշտության դեպքում ներգրավում բժիշկների։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Նստե՛ք, Բագրատ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին
Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի ճանապարհը՝ բաց
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ
Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT