20 համայնքում կիրականացվի կլիմայական ռիսկի խորքային գնահատում․ Սարգսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրակությանը

19/03/2025 schedule17:03

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են նախարարությունից, Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորված երկարամյա և սերտ համագործակցությունը թե՛ երեխաների իրավունքների պաշտպանության, թե՛ աղետների ռիսկերի կառավարման ոլորտում, որի արդյունքում մի շարք արդյունքներ են գրանցվել:

484926292_617400881258740_8769428911836219635_n.jpg (1.53 MB)

Ներկայացնելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումները՝ Արփինե Սարգսյանը մասնավորապես ընդգծել է օրենքի հետ առնչվող երեխաների հետ ճիշտ աշխատանքի կարևորությունը, դպրոցներում երեխաների համար անվտանգ միջավայրի ձևավորումը, աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից նրանց համապատասխան գիտելիքներով վերազինումը և ծառայողների կարողությունների զարգացումը:

Քրիստինե Վայգանդը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է արդյունավետ փոխգործակցության շարունակականության կարևորությունը ոչ միայն հանցավորության, իրավախախտումների կանխարգելման շրջանակներում, այլև աղետների ռիսկերի կառավարման, փախստականների ինտեգրման և մի շարք այլ հարցերում:

485726071_617400877925407_5973503900078149967_n.jpg (1.48 MB)

Քննարկվել են համատեղ իրականացվելիք մի շարք ծրագրեր: Ընդգծվել է, որ առաջիկայում կմեկնարկեն Համայնքային ոստիկանության ղեկավար կազմի վերապատրաստումները, ինչը թույլ կտա անչափահասների հետ տարվող աշխատանքների նոր մեթոդաբանությանը ծանոթացնել անձնակազմին։

485735294_617400777925417_8510468932000235447_n.jpg (1.39 MB)485728893_617400767925418_1932032962348819586_n.jpg (1.39 MB)

Բացի այդ, ևս 20 խոշորացված համայնքում կիրականացվի կլիմայական ռիսկերի գնահատման աշխատանքներ (արդեն իսկ իրականացվել է 26 խոշորացված համայնքում)։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու կառուցողական հարաբերությունները, ընդլայնել անչափահասների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմի մշակման, աղետների ռիսկերի կառավարման ուղղությամբ համագործակցության ուղղությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
395 դիտում

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ

Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց

«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան

«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված

Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն

ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին

ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ

Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել

21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին

Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ