Մենք խաղաղություն ենք կառուցում, ընդդիմությունն ուզում է կոնֆլիկտի հարատևության վրա տաքացնել ձեռքերը. Թորոսյան

17/03/2025 schedule23:30

«Մեր՝ խաղաղություն կառուցելու տրամաբանությունը պետք է դուրս գա կոնֆլիկտային տրամաբանությունից: Եվ մենք համաձայնվել ենք սահմանի երկայնքով 3-րդ երկրի ուժեր չտեղակայելուն»:

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Ընդդիմությունն ասում է՝ ամեն ինչ զիջելով եք համաձայնեցնում՝ դիտարկմանն ի պատասխան, Թորոսյանը նկատեց.

«Ընդդիմությունը դեմ էր ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, անգամ դեմ է քվեարկել ԱԺ-ում, թող անկապ չխոսեն: Բա որ երաշխիք են, ինչո՞ւ էին դեմ քվեարկում դիտորդներին ստատուս տալիս, թե՞ պարզապես տերերից հրահանգ են ստացել ինչ-որ տեղից, կամ ինչ-որ մայրաքաղաքից, կամ ուզում են նորից տորպեդահարել խաղաղության պրոցեսը: Իրենց պարզապես պետք չէ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և խաղաղություն լինի, մեխը էստեղ է, որովհետև իրենց հացը կտրվում է, որովհետև եթե չկա կոնֆլիկտ, իրենք չունեն ասելիք: Իրենք ուզում են կոնֆլիկտի հարատևության վրա տաքացնել իրենց ձեռքերը՝ անկախ նրանից, որ մեր երկիրը կթուլանա, կարող է լինի նոր պատերազմ, նոր կորուստներով և զոհերով, բայց իրենք մնան քաղաքական թատերաբեմում: Մենք էլ ասում ենք՝ վերջ, կոնֆլիկտային տրամաբանությունը պետք է դադարեցնենք: Պետք է սկսենք խաղաղություն կառուցելու տրամաբանությունը, որն ավելի դժվար է, ավելի մեծ ջանք է պահանջում, անընդհատ քննադատվում է, անընդհատ աշխատանք է պահանջում, նույնիսկ՝ թուք ու մուր ուտել, որ ինչ-որ մի պահի մեր երեխաներն ապրեն ավելի խաղաղ երկրում»:

Ընդդիմությունն ասում է՝ իրենք էլ են խաղաղություն ուզում, բայց ոչ ամեն ինչ զիջելով:Ի պատասխան Պետրոս Ղազարյանի՝ Թորոսյանն ասաց. «Իրենց լեզվով ասեմ՝ դա լկտի սուտ է: Ինչ է նշանակում զիջել ամեն ինչ: Այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմաններն ամրագրելը զիջո՞ւմ է»:

Ոչ մի խոսք չկա արցախցիների ԼՂ վերադառնալու իրավունքի մասին: Ի պատասխան դիտարկմանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծեց՝ նրանց վերադարձի իրավունքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մաս չպետք է կազմի:

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի մասին ենք խոսում, իսկ արցախցիներն ապրում էին Արցախում, իրենց ապաշնորհ ղեկավարության վարած քաղաքականության պատճառով կորցրել են իրենց հայրենիքը: Դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման առարկա չէ և չպետք է լինի, որովհետև մենք ուզում ենք խաղաղություն կառուցել և ոչ թե կոնֆլիկտը հարատև շարունակենք: Մենք Ադրբեջանի տարածքում մեր հայրենակիցների ապրելու հարցով կողմ չենք, չպետք է լինենք»,- ասաց Թորոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
863 դիտում

Մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում

Իրանում ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավոր են

Մեզ չեն հետաքրքրում դաշտից դուրս խոսակցությունները, սա մեր լավագույն խաղերից մեկն էր. Մխիթարյան

Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել

Ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ

Մոսկվայում վայրէջք է կատարել գերության մեջ եղած 246 ռուս զինծառայողի տեղափոխող օդանավը

Դիլիջանում տնակ է հրդեհվել

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Սպանություն Երևանում. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղան մահացել է, կան վիրավորներ

ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում

Եվրոպայի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը և ևս 4 հայ ծանրորդ

Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հարության տոնը

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը

ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ

Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի

«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից

Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց

Այս տոնական օրը թող ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ. նախագահ

Գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող, թայֆայական կառավարում. Հովհաննիսյանը մանրամասնում է

Շուրջ 1300 ծառ, ավելի քան 200 մշտադալար թուփ. Նոր Նորքում ծառատունկին նաև Ավինյանն է դուստրերի հետ մասնակցել

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ այնքան ժամանակ, քանի կարծում է, որ դրանք կառուցողական են

Զատկի հրադադար հաստատելու հրաման է տրվել. Պուտինը հույս ունի, որ Ուկրաինան կհետևի իր օրինակին

Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը

Թալինում լսեցինք, թե ինչու է կրթվելը նորաձև, և ինչպես այն կարող է փոխել կյանքեր և մի ողջ պետություն. Հակոբյան

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը

Միքայել Աջապահյանը ճրագալույցի օրով հաճույքով հիշեց Ստալինի ժամանակների գնդակահարությունը. Հարությունյան

Ծաղկահովիտ գյուղում կուտակած անասնակեր է այրվել

Մի կոմունիզմի ջատագով տերտեր քաղաքական խրատներ է տալիս և ստալինյան գնդակահարություններով սպառնում. Թորոսյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր. տեսանյութ

Պետության տնտեսական զարկերակը գործարարն է, նա առանցքային դերակատարություն ունի երկրի զարգացման գործում. ՊԵԿ

Հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է. Էմիլ Օրդուխանյան

Միխայիլ Բոյարսկին ելույթի ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից ընկել է. արտիստը հիվանդանոցում է

Իմ գործընկեր Մարտունը ներկա չէր իր իսկ սրտի քաղաքապետի երդմնակալությանը, մի բան եղած չլինի՞. Պալյան

Վոլոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը