Չեմ կարծում՝ Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել՝ համաձայնագիրը համաձայնեցված է․ Սիմոնյան

17/03/2025 schedule14:50

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, թե ՀՀ զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակ են բացել սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։

Սիմոնյանը նկատեց՝ ենթադրում է, որ այս ամենը արվում է՝ Ալիևի «զրոյական վստահության» մասին հայտարարությունը ներպետական լսարանին ներկայացնելու համար։

Հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի՞ վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, նա պատասխանեց. «Իմ մասնավոր կարծիքն է, որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, երբ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ 0-ին մոտ վստահություն կա: Դա ինքնին ինձ համար զարմանալի է, որովհետև մեր, այսպես ասած, աշխատանքը և գործելաոճը նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակումը խոսում է հակառակի մասին: Էլ չեմ ասում, որ ներսում մեր ընդդիմադիր գործընկերները և մեր ընդդիմախոսները մեզ հակառակի համար են մեղադրում, ասում են՝ Ադրբեջանի նախագահն ինչ ասում է, դուք դա եք անում: Հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը՝ մեզ նման մեղադրանք անելով»։

Նա հավելեց, որ Պաշտպանության նախարարությունն արդեն երեք անգամ հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, և որ ԵՄ դիտորդական առաքելությունն էլ հայտարարել է, որ սահմանին որևէ կրակոց չի արձանագրվել․ «Այս փուլում ես չեմ կարծում, որ Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է, և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Եվ աշխարհն ադրբեջանական տելեգրամյան ալիքների վրա հիմնվելով չէ իր կարծիքը կազմում: Իրենք իրենց աղբյուրներն ունեն, և դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի»։

Ըստ ԱԺ նախագահի՝ այն բոլոր «մտավախությունները», որոնք որ Ադրբեջանն առաջ է քաշում պայմանագրի մեջ, այդ բոլոր «մտավախությունների» հետ կապված լուծում կա․ «Եվ եթե դա էլ չլինի, մենք պատրաստ ենք քննարկել, հասկանալ՝ արդյոք ՀՀ-ի  Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ տենց բան կա, թե չկա: Ի վերջո, այդ հարցը ո՞նց է լուծվելու, մենք ասում ենք՝ այդ հարցը մենք լուծել ենք խաղաղության պայմանագրով»:

ԱԺ նախագահն առաջարկեց 2 երկրների Սահմանադրությունը ուղարկել փորձաքննության․ «Կարող ենք փորձաքննության ուղարկել 2 երկրների Սահմանադրությունը՝ պարզելու, թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերս ունե՞ն, թե՞ չէ: Կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր 2 երկրների Սահմանադրությունները և հարց ուղարկել, թող ասեն՝ նման բան կա՞, թե՞ չէ»։

Հիշեցնենք՝ մարտի 16-ին ՀՀ ՊՆ-ը երեք անգամ հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվություններն այն մասին, թե իբր իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
794 դիտում

Վիկիլիքսը Քոչարյանի մասին էր ստում, Բայդենը՝ Սերժի. Ալեքսանյանն ի պատասխան ընդդիմության տեսանյութ է հրապարակել

Մհեր Գրիգորյանն ու դեսպան Քվինը Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը. ինչպես դիմել

ԵՄ դիտորդները մեծ գումարած են դնում ՀՀ-ի կողքին և ապացուցում իրենց այստեղ գտնվելու կարևորությունը. Ստեփանյան

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՏԿԵ նախարարի հետ. տեսանյութ

ՄԻՊ-ն ուսումնասիրել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը

Տեսական դասընթաց «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար. լուսանկարներ

Հրազդան-Հանքավան ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվել. տեսանյութ

Հայկ Կոնջորյանն ու Հունաստանի դեսպանը խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր են քննարկել

Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայր. շինաշխատանքներն ավարտված են

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

Մետաղի ջարդոնի ընդունման կետում 6 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել. կա կալանավորված. տեսանյութ

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԱԺ-ում հանդիպումից հետո անհետ կորածների ծնողների դժգոհություններին

ԱԺ-ում սադրանք հրահրող, Արցախում հասարակությանը ՀՀ-ի դեմ տրամադրող ուժը Հայաստանում անելիք չունի. Սաֆարյան

Բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով չի ավելացվելու. Սիմոնյան

Ավտոտնակներից մեկի մոտ որդին հայտնաբերել է հոր կախված դին

Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել. վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին ծննդյան օրվա առիթով

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը չի շարունակի պաշտոնավարել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն․ Կոնջորյան

Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Իշխան Սաղաթելյանը սուտասան է, աչքիս առաջ եկավ նրա՝ ՀՅԴ գրասենյակ արագ ոստոստալու տեսարանը. Սիմոնյան

Սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ, միացված է ընդդիմադիրների մասովկան. Հարությունյան

«Իմ Քայլը» հիմնադրամի թիմն Արագածոտնի շահառու ընտանիքներին ուսուցանել է ջերմատնային աշխատանքների կազմակերպումը

Ապօրինի գույքը պահելու վերջին հույսը ՍԴ-ն ջրեց, ԱԺ-ում անցան սանձարձակության․ Սաֆարյան

Իրար մեջ գզվռտոցը, վեճն ինչի՞ մասին է՝ հաջորդ ցուցակներում հայտնվելու ընդդիմադիր մրցույթը սկսված է. Սիմոնյան

ԲԴԽ նախագահը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Խոսակցությանը միջամտեց հազարից մեկ դահլիճ մտնող Իշխանը, լկտի պահվածքով հրահրեց իրավիճակ. Սիմոնյան

1 վարելահող, 3 արոտավայր. վարչապետը հայտնել է Եղեգնաձորի սեփականությանն անցած տարածքների մասին

ԱԺ-ում լարված իրավիճակն առաջացել է արագավազ Իշխանի խուլիգանական պահվածքի արդյունքում. Հովհաննիսյան

Հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը

Հռոմի պապի հուղարկավորության օրը հայտնի է

ԱԺ-ում լարված միջադեպի պատճառը ընդդիմության կողմից Ցեղասպանության հերքման մասին նախագիծը չէր․ Վարդանյան

Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Խոզնավարում կրակոցները, հնարավոր է, արձակվել են ադրբեջանական դիրքերից. ԵՄ դիտորդական առաքելություն

Նիկոլ Փաշինյանի կողմից վարույթներին միջամտելու որևէ դեպք չեմ նկատել. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Ալեն Սիմոնյանը «նախագահական նկար» է հրապարակել ու շնորհավորել Խաչատուրյանին

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները՝ ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ

Մի՛ լսեք մարդկանց, որոնք ուզում են սոցիալական բեռը ձեզ վրա մեծ լինի, որ իրենց փողերը չերևան. Ալեքսանյան

Եթե Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի էր նրան հորինել. Ձեր ելույթները Ձեզ էլ են ծխեցնում. Կոնջորյան

«Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի հետնամասում աշխատանքներ կատարող վարորդին