Երևան
12 °C
Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։
«Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի N 142-Լ հրամանով սահմանված մեթոդաբանության համաձայն՝ 2024 թվականին Ծառայությունը վերլուծություններ է իրականացրել՝ գնահատելու «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում» ընդգրկված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ներգրավվածությունը հանրային հատվածի գնումների գործընթացներում 2023 և 2024 թվականներին։
Ծառայությունը 2024 թվականին իրականացրած վերլուծությունների արդյունքում պարզել է 82 պատվիրատուի կողմից կազմակերպված 121 գնման ընթացակարգերում գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց հետ փոխկապակցված թվով 27 տնտեսվարողի մասնակցության դեպք: Նշված տնտեսվարողները, հանրային գնումների գործընթացներում շրջանցելով օրենքով սահմանված սահմանափակումները, ներկայացրել են առերևույթ կեղծ տվյալներ, հավաստումներ, ինչի հետևանքով պատվիրատուները կնքել կամ նախատեսել են կնքել ընդհանուր ավելի քան 2 մլրդ 264 մլն ՀՀ դրամի չափով գնման պայմանագրեր՝ արդյունքում ակնկալվող շահույթ ստանալու հնարավորությունից զրկելով առավել օրինապահ տնտեսվարողների:
Պետական վերահսկողական ծառայության կողմից 2024 թվականին դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգ։ Իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել է գնումների գործող օրենսդրությանը չհամապատասխանող՝ թվով 374 գնման ընթացակարգ, որոնց շրջանակում Ծառայության կողմից պատվիրատուներին ներկայացվել են առաջարկություններ՝ ապահովելու տվյալ ընթացակարգերի համապատասխանությունը սահմանված օրենսդրական պահանջներին: Ծառայության կողմից ներկայացված վերլուծական փաստերի համադրմամբ՝ պատվիրատուները լուծել են կնքված 79 գնման պայմանագիր, իսկ գնումների գործընթացների 24 տնտեսվարող ընդգրկվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
Ծառայությունը օրենսդրությամբ սահմանված կարգով նշված գործընթացների վերաբերյալ նյութերը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց շրջանակում նախաձեռնվել է 9 քրեական վարույթ 26 տնտեսվարող սուբյեկտի վերաբերյալ:
Ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է, որ պետական գնումների համակարգում դեռևս 2010 թվականից գործող՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց կողմից փոխկապակցված այլ անձանց միջոցով սահմանված սահմանափակումները շրջանցելու բազմաթիվ մեխանիզմներ (սողանցքեր) կան, որոնցից «հաջողությամբ» շարունակում են օգտվել մի շարք անբարեխիղճ տնտեսվարողներ: Այդ իսկ պատճառով Պետական վերահսկողական ծառայության և Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ 2023 թվականից սահմանվեցին գնումների օրենսդրության տեսանկյունից փոխկապակցված անձանց շրջանակը և վերջիններիս հանրային գնումներում մասնակցության սահմանափակման մեխանիզմները:
2024 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում՝ համագործակցելով Ֆինանսների նախարարության հետ, վերջինիս կողմից ամենօրյա ռեժիմով գնումների պաշտոնական կայքէջում հրապարակվում է «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցներին փոխկապակցված անձանց ցուցակը», ինչը լայն հնարավորություն է ընձեռել պետական կառավարման համակարգի մարմինների՝ գնման պատվիրատու հանդիսացող գերատեսչություններին լիարժեքորեն իրացնելու օրենսդրությամբ իրենց վերապահված նախնական հսկողության գործառույթը:
ՊՎԾ-ն հետևողականորեն իրականացնում է վերահսկողություն հանրային գնումների ոլորտում՝ բացահայտելու, կանխարգելելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասվում է ՊՎԾ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալաս
Իրանի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի. հայտնի է 5 զոհի մասին
Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հերքել է Պուտինի և Գերասիմովի պնդումները
Նիկոլ Փաշինյանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվա միջոցառմանը. լուսանկարներ
Կանադայի քաղաքացի նախկին հոգևորականին ի պատասխան. Վահագն Ալեքսանյան
«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամության մասին. Պեսկով
ՀՀ վարչապետը Ապարանում մասնակցել է «Քաղաքացու օրվա» տոնակատարություններին, շրջել տաղավարներով
Ձերբակալվել է «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը` «Օշականցի Գևորիկը»
Պուտինը հայտնել է Ուկրաինայի ուժերից Կուրսկի շրջանի ամբողջական «ազատագրման» մասին և շնորհավորել ՌԴ ԶՈՒ-ին
Ընդդիմության թեկնածուները ոչ թե ՀՀ վարչապետի, այլ Միութենական պետության կազմում գուբերնատոր են. տեսանյութ
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 516-ի
Զելենսկին Հռոմում հանդիպել է նաև Մակրոնի հետ
Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած
Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է ընդունված իրավական ընթացակարգը. հայկական կողմը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին
Երևանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, լվացք փռող կինը՝ բարձրությունից ցած ընկել
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 ծանրորդով կմեկնի Պերու՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը
Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկ՝ թաղման. հրաժեշտի արարողությունն ավարտված է
Իրանի հարավային նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել. կա ավելի քան հարյուր տուժած. տեսանյութ
Հռոմում Թրամփն ու Զելենսկին «շատ արդյունավետ» առանձին զրույց են ունեցել. լուսանկարներ
Պարզ լիճ տանող ճանապարհին և ոլորաններում մաքրվում է կուտակված աղբը
Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ
Մուրացկաններ, բանտարկյալներ, փախստականներ համաշխարհային առաջնորդների հետ միասին հրաժեշտ են տալիս Հռոմի պապին
Օմանի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ
Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ. կան բերման ենթարկվածներ
Հռոմի պապի հուղարկավորությունն ընթանում է հազարավոր մարդկանց և համաշխարհային առաջնորդների ներկայությամբ
Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է, չի լինում սահման՝ առանց պետության. վարչապետ
Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար
ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան
Երևանում ջրատարն ընկած կինը դուրս է բերվել, նրա հետ եղած տղամարդուն ջուրը քշել-տարել է
Ընտրություններին ընդառաջ Քոչարյանի հոգեզավակներն ու վարձկանները Վազգենին ումի՞ց են պաշտպանում. ԵԿՄ
Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողից քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր և վարչապետ. տեսանյութ
ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»
Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը
Այն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է. Զելենսկին մեկնաբանել է Թրամփի խոսքերը, թե Ղրիմը կմնա Ռուսաստանին
Հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին պետության տերը. վարչապետ
Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԳՇ օպերատիվ վարչության պետը. լուսանկար
Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Տոյոտա Քեմրի»-ի վրա
8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT