Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործով նիստը

14/03/2025 schedule13:42

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործով նիստը:

Դատական նիստին ներկայացել են «Մարտի 1»-ի գործով բոլոր առանցքային մեղադրյալները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը: 

Փետրվարի 25-ի վերջին նիստի ընթացքում դատավորը Ռոբերտ Քոչարյանին նկատողություն էր հայտարարել՝ դատարանի դահլիճում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար:

Փետրվարի 11-ի նիստում էլ,  հիշեցնենք, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք էր ներկայացվել:

Նախորդ նիստերում մեղադրողը փոխել էր նաև այս գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի մեղադրանքները:

ՍԴ որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

2024 թվականի նոյեմբերի 28-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրանք է ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։  

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար: 

Սույն գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:   

Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:  

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: 

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
784 դիտում

3 ամսում ոստիկանության 9 ծառայող ազատվել է աշխատանքից, 206 կարգապահական տույժ է կիրառվել

Մարզերում և Երևանում սպասվում են անձրև ու ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա

Անահիտ Ավանեսյանը մոտեցել է Կառավարության շենքի դիմաց նստած տարեց կնոջն ու տղամարդուն, լսել նրանց խնդիրները

Ձևակերպումները կարելի է որակել որպես Ադրբեջանի կողմից պատերազմը սանձազերծելու արդարացում. Մարգարյան

Եթե քաղաքացին, ակտիվիստը, բլոգերը, լրագրողը վիրավորել է, զրպարտել է և այլն, կան լուծումներ. Աբրահամյան

Արթուր Չախոյանը ձերբակալվել է, սակայն հիվանդանոցում է

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով կան ձերբակալվածներ

Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

Շղթայական ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը հարվածել է նաև լուսացույցին ու պատին. կան տուժածներ

Թրամփը Միչիգանում երջանիկ պարել է իր 100-օրյա պաշտոնավարման մասին ելույթի ավարտին. տեսանյութ

Ռուսաստանն այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 ԱԹՍ. կա մի քանի տասնյակ տուժած. Զելենսկի

Հուսով եմ՝ միջադեպը հրահրած սադրիչների դեմ կհարուցվեն քրեական գործեր․ Խաչատրյան

Ռուբիոն կրկին զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «միջնորդությունից»

Գիտեմ՝ ում պատվերն է՝ Քոչարյանի տուզիկների․ Անի Խաչատրյանը՝ Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի մասին

ՀՀ-ն դեսպանություն կունենա Հունգարիայում. Միրզոյանը հայտնել է՝ 3 երկրում ընթացող աշխատանքները ինչ փուլում են

Ծախված բլոգերների դեմ պետք է պայքարել խոսքով ու ֆինանսական թափանցիկությամբ. Իոաննիսյան

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Մայիսը կլինի տեղումնառատ. Սուրենյանը հայտնել է ամսվա եղանակային կանխատեսումը

Նստում ենք ավտոբուս, ուզում տաքսու արագությամբ շարժվել․ երկրի 95 տոկոսը փորձագետ է․ վարչապետ

Հիմնարկներ կան՝ ԱԱԾ-ով չենք կարողանում գտնել. վարչապետը կատակեց

Իրավապահներն Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու

Որ նախարարն ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի. Նիկոլ Փաշինյան

Քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և ակտիվիստի միջև միջադեպը

Քանի դեռ քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի կարող լինել. վարչապետ

Զինծառայությունից ազատելու նպատակով կաշառք տալու միջնորդության համար ստացել է գումարներ ու բացահայտվել

ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերը 2 ամսով կերկարաձգվեն

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին

Եթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրաված կլիներ. Թրամփ

Բաքվի կեղծ դատերին սինխրոն Քոչարյանը ցուցմունք է տալիս նրանց դեմ, հիմնավորում Ալիևի մեղադրանքը. Սաֆարյան

Միխայիլ Գալուստյանն ու կինը գրեթե 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Քոչարյանը Հայաստանին մեղադրում է ագրեսոր լինելու համար, Ղուկասյա՛ն ու Աջապահյա՛ն, ջիգյարով ծափ տվեք. Սաֆարյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հյուրընկալվել է Ռիկսդագի լիագումար նիստում

Ես ոչ միայն ԱՄՆ-ն, այլև աշխարհն եմ առաջնորդում, ամեն ինչ նոր է սկսվում. Թրամփն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Թբիլիսիի կենտրոնում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Այսօր խնամատար ավելի քան 100 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում շուրջ 180 երեխա. ԱՍՀ նախարար

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը բողոք են ներկայացրել

Խաղեր են տալիս, հին ձևով ուզում են, որ ղարաբաղյան կլան կոչվածը ՀՀ-ում լինի իշխանություն. քաղաքագետ. տեսանյութ