Որքան ավելի ազնվորեն ենք վերաբերվում մեր անցյալին, այնքան ավելի ամուր հիմք ենք դնում ապագայի համար. Հակոբյան

19/02/2025 schedule16:40

Գրքի նվիրատվության օրվա խորհրդին համահունչ Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրառում է արել:

««Ազգի անցյալի հանդեպ քննադատական կամ ապակառուցողական մոտեցումը չպետք է ենթադրի ազգային պատմությունից հրաժարում, ոչ էլ ազգային վերելքի ու անկման համար նախկինում նշանակալի համարվող պատմական գործընթացների կամ իրադարձությունների արհամարհում»։

«Երջանկության քաղաքական գինը. Ֆինլանդիայի պատմությունը». հեղինակ՝ Հենրիկ Մեյնանդեր

Այժմ կարդում եմ այս գիրքը, և վերոնշյալ միտքը ստիպեց երկար խորհել մեր պատմության ընկալման մասին։ Մենք հաճախ հակված ենք անցյալը կա՛մ իդեալականացնելու, կա՛մ քննադատելու՝ առանց այն խորությամբ ուսումնասիրելու, առանց դասեր քաղելու, առանց հասկանալու, թե ինչով է այն կարևոր ներկայի ու ապագայի համար։ Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, զարգացող հասարակությունները միշտ իրենց պատմությունը վերաիմաստավորում են՝ քննելով սխալներն ու հաջողությունները՝ այդ ընթացքում չմերժելով անցյալի ժառանգությունը։

Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում, և որքան ավելի ազնվորեն ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր անցյալին, այնքան ավելի ամուր հիմք ենք դնում մեր ապագայի համար։

Ուրախ եմ, որ #կրթվելընորաձևէ շարժման հանդիպման մասնակիցների հետ առիթ ենք ունեցել քննարկելու նաև այս թեման:

Ճիշտ հարցադրումները, մտքի ազատությունը, իրականությանն ուղիղ նայելու և դրանից ճիշտ հետևություններ անելու կարողությունը կարևոր հմտություններ են՝ անհատի ու հասարակության զարգացման համար, ինչն էլ շարժման նպատակներից մեկն է։

Յուրաքանչյուր մասնակցի ներգրավվածությամբ այս շարժման ձնագնդին արագորեն մեծանում է, և ես հպարտ եմ, որ շարժումը համախմբում է անհատների, ովքեր պատրաստ են քննարկել, կիսվել, սովորել ու կրթվել ոչ թե պարտադրված, այլ՝ սրտանց, գիտակցաբար, ընտրությամբ։

Գրքի նվիրատվության օրը սեփական օրինակով ուզում եմ ընդգծել շատ կարդալու, կրթվելու, գրքերի էջերի մեջ խորասուզվելու, մեր միտքն ու հոգին նորոգելու ընդունակ գաղափարներ բացահայտելու կարեւորությունը»,- գրել է Աննա Հակոբյանը։

480524090_9491864180857106_2874307214024824778_n.jpg (216 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1033 դիտում

«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Փրկություն» ՀԿ-ի վերանորոգման աշխատանքները. լուսանկարներ

Ընդդիմության տեսակետը համընկնում է Բաքվի իշխանության կարծիքի հետ. որն է նրանց ընդհանուր շահը. տեսանյութ

Հայ-ֆրանսիական համաժողով կանցկացվի Գորիսում. Սյունիքի մարզպետը հանդիպել է դեսպան Դըկոտինյիի հետ

Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»

Տեսալսողական մեդիայի կողմից Գյումրիում նախընտրական քարոզչության կարգի խախտում չի արձանագրվել. ԿԸՀ

Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը մահացել է

Էլեկտրոնային գրատախտակներ են պետք դպրոցներին. QR-ով գրքերի աշխատանքից գոհ են աշակերտները. տեսանյութ

Արդյո՞ք համակարգը պատրաստ է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը. Ավանեսյանը պատասխանել է հարցին

Առաջիկայում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը շուտով կստորագրվի. Թրամփ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի ԱՄՆ

Ինքն իրեն Վարդանիկ ու տավարապետ է հռչակել, բայց զարմանում ու նեղվում է, որ Վարդանիկ-ով են դիմում. Չախոյան

Մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն

Դատախազությունը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել

Աջակցություն չունեն, դրսից «տղա են բերում», դիմակներով Գյումրիում ցիրկ են անում քաղաքական դիակները. տեսանյութ

Եկել են դաշնակցականների ուղեկցությամբ, Գառնիկը ինչ գործ ունի Գյումրիում, որ եկել, կրքեր են լարում. Մինասյան

Արտակարգ դեպք Երևանում. ռեստորանի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ

Համաձայնագրի պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունը ստորագրումն է. Միրզոյանը՝ Սիյարտոյին

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգային հարցեր են քննարկել

Ճոռո-ճոռո խոսում ես արածներիդ մասին, բա ինչի՞ մկի ասածով հրաժարական ներկայացրեցիր. Սարուխանյանը՝ Ղուկասյանին

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ. ինչ որոշումներ են կայացվել

Գոնե դաշինքի Հայաստան բառը փոխարինեին... Սաֆարյանը՝ Գյումրու թեկնածուներից մեկի և Թուրքիայի կապի մասին

Զարգացում կա, ձիերը լավ պատրաստ էին. Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում հերթական մրցաշարն է կայացել

Ինչ եղավ՝ տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է և չի նշանակում, որ լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ. Կալաձե

Ընդունվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման ռազմավարությունը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Գյումրու ընտրություններին մասնակցող 9 ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի. Սարիկ Մինասյան

Ոչ իրավաչափ է ճանաչվել Կարմիր խաչի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը. ԱՆ-ն չի բողոքարկի վճիռը

Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել. քննարկվել է համաձայնագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը

Վտանգավոր շռայլություն կլինի հակավրացական կրքեր գեներացնելը և թույլ տալ, որ Թուրքիան ու ՌԴ-ն օգտվեն. Սաֆարյան

Լույս աշխարհ է եկել Սիրուն Մինասի 3-րդ երեխան. լուսանկար

Ջերմային այրվածքով Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված

Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ համոզմունքներին. դեսպանն այցելել է սահմանային Արավուս

Երեք դաշնակցական, երկու ժամկետանց դերասան և մեկ հոգևորական․ այս է «փրկիչների» ծավալը․ Բաղդասարյան

ԱԱ-2026 որակավորում. Պորտուգալիայի հավաքականը կժամանի Երևան

Երկրաշարժ Հայաստանում

Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ՝ ինչպես» 2-րդ բանախոսությունը. երբ և ինչպես մասնակցել

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 24-ին

Ավարտվել է ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ ոտնձգություն կատարելու վերաբերյալ գործի նախաքննությունը