Վալոդյա Գրիգորյանը տապալել է Փարաքարի բյուջեի հաստատման նիստը՝ մեծ վնաս հասցնելով համայնքին. հայտարարություն

19/02/2025 schedule10:58

Փարաքար համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ չի կայացել համայնքի ավագանու նիստը, ինչի հետևանքով էլ չի հաստատվել համայնքի 2025 թվականի բյուջեն։ 

«Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,  

Սույն թվականի հունվարին կայացած փրայմերիզում (նախնական ընտրություն) ձեր ավելի քան 60 տոկոսի վստահության քվեն ստացած՝ համայնքապետի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրավիրել էր ավագանու նիստ:

Ցավոք, այն չկայացավ, ինչի հետևանքով չհաստատվեց համայնքի 2025 թվականի բյուջեն։

Բյուջեն չհաստատվեց, քանի որ Վալոդյա Գրիգորյանի գլխավորած «Ապրելու երկիր» խմբակցության ավագանիները, ինչպես նաև Թաիրով վարչական շրջանը ներկայացնող ավագանիներ Էմին Երիցյանն ու Ռուբիկ Աղեկյանը չներկայացան նիստին՝ բոյկոտելով համայնքի կարևոր ծրագրերը։

Վալոդյա Գրիգորյանը, որը հազիվ թե կարդացած լիներ բյուջեի նախագիծը, հայտարարել է, թե այն չի բխում համայնքի շահերից։

Սակայն նիստում նախատեսված էր հաստատել համայնքի երբևէ ունեցած ամենամեծ՝ 1 միլիարդ 772 միլիոն դրամի զարգացման բյուջեն, որի չընդունումը կանգնեցրեց հետևյալ ծրագրերը՝ 

  • Փողոցների ասֆալտապատում, մանկապարտեզների վերանորոգում, ոռոգման ցանցի կառուցում (սուբվենցիոն ծրագրեր),
  • «Կարգո» բեռնափոխադրման համալիր տանող ճանապարհի կոյուղագծերի կառուցում,
  • Մանկապարտեզների սննդի, կոմունալ վճարների և աշխատավարձերի ապահովում։

Եթե Վալոդյա Գրիգորյանի կարծիքով այս ծրագրերը չեն բխում համայնքի շահերից, ապա բարեբախտություն է, որ համայնքի կառավարումը չի գտնվում նրա և նրա թիմի ձեռքում։

Արդյո՞ք համայնքի «զարգացմամբ մտահոգ» ավագանու անդամ Ռուբիկ Աղեկյանի նիստին չմասնակցելը նույնպես պայմանավորված էր Վալոդյա Գրիգորյանի նշած նույն պատճառներով, թե՞ իր նեղ անձնական շահերով։ Խնդրում ենք՝ հարցրեք իրեն, երբ կհանդիպեք։

Հարգելի համագյուղացիներ, վստահ եղեք՝ մարտի 30-ին կայանալիք համայնքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Փարաքարի թիմը գլխավորող Լյուդվիգ Գյուլնազարյանի համոզիչ հաղթանակից հետո նման տհաճ իրավիճակներ այլևս չեն կրկնվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1784 դիտում

«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Փրկություն» ՀԿ-ի վերանորոգման աշխատանքները. լուսանկարներ

Ընդդիմության տեսակետը համընկնում է Բաքվի իշխանության կարծիքի հետ. որն է նրանց ընդհանուր շահը. տեսանյութ

Հայ-ֆրանսիական համաժողով կանցկացվի Գորիսում. Սյունիքի մարզպետը հանդիպել է դեսպան Դըկոտինյիի հետ

Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»

Տեսալսողական մեդիայի կողմից Գյումրիում նախընտրական քարոզչության կարգի խախտում չի արձանագրվել. ԿԸՀ

Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը մահացել է

Էլեկտրոնային գրատախտակներ են պետք դպրոցներին. QR-ով գրքերի աշխատանքից գոհ են աշակերտները. տեսանյութ

Արդյո՞ք համակարգը պատրաստ է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը. Ավանեսյանը պատասխանել է հարցին

Առաջիկայում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը շուտով կստորագրվի. Թրամփ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի ԱՄՆ

Ինքն իրեն Վարդանիկ ու տավարապետ է հռչակել, բայց զարմանում ու նեղվում է, որ Վարդանիկ-ով են դիմում. Չախոյան

Մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն

Դատախազությունը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել

Աջակցություն չունեն, դրսից «տղա են բերում», դիմակներով Գյումրիում ցիրկ են անում քաղաքական դիակները. տեսանյութ

Եկել են դաշնակցականների ուղեկցությամբ, Գառնիկը ինչ գործ ունի Գյումրիում, որ եկել, կրքեր են լարում. Մինասյան

Արտակարգ դեպք Երևանում. ռեստորանի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ

Համաձայնագրի պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունը ստորագրումն է. Միրզոյանը՝ Սիյարտոյին

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգային հարցեր են քննարկել

Ճոռո-ճոռո խոսում ես արածներիդ մասին, բա ինչի՞ մկի ասածով հրաժարական ներկայացրեցիր. Սարուխանյանը՝ Ղուկասյանին

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ. ինչ որոշումներ են կայացվել

Գոնե դաշինքի Հայաստան բառը փոխարինեին... Սաֆարյանը՝ Գյումրու թեկնածուներից մեկի և Թուրքիայի կապի մասին

Զարգացում կա, ձիերը լավ պատրաստ էին. Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում հերթական մրցաշարն է կայացել

Ինչ եղավ՝ տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է և չի նշանակում, որ լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ. Կալաձե

Ընդունվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման ռազմավարությունը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Գյումրու ընտրություններին մասնակցող 9 ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի. Սարիկ Մինասյան

Ոչ իրավաչափ է ճանաչվել Կարմիր խաչի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը. ԱՆ-ն չի բողոքարկի վճիռը

Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել. քննարկվել է համաձայնագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը

Վտանգավոր շռայլություն կլինի հակավրացական կրքեր գեներացնելը և թույլ տալ, որ Թուրքիան ու ՌԴ-ն օգտվեն. Սաֆարյան

Լույս աշխարհ է եկել Սիրուն Մինասի 3-րդ երեխան. լուսանկար

Ջերմային այրվածքով Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված

Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ համոզմունքներին. դեսպանն այցելել է սահմանային Արավուս

Երեք դաշնակցական, երկու ժամկետանց դերասան և մեկ հոգևորական․ այս է «փրկիչների» ծավալը․ Բաղդասարյան

ԱԱ-2026 որակավորում. Պորտուգալիայի հավաքականը կժամանի Երևան

Երկրաշարժ Հայաստանում

Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ՝ ինչպես» 2-րդ բանախոսությունը. երբ և ինչպես մասնակցել

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 24-ին

Ավարտվել է ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ ոտնձգություն կատարելու վերաբերյալ գործի նախաքննությունը