Քաղաքական սպանություններ, սեփական ընտանիքի հարստացում, անպատմելի թալան. Ստեփանյանը՝ Քոչարյանի կառավարման մասին

17/02/2025 schedule15:27

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը  «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ նրա կողմից արված հայտարարություններին և Քոչարյանի կառավարման տարիներին:

«Մեր հյուսիսային դաշնակից պետության հանդեպ անմնացորդ սիրո նման դրսևորումն, ինչ խոսք, գուցե տեղին ու դիպուկ է հատկապես սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի համատեքստում։

Սակայն հատկանշական է, որ այդ խոստովանությունը հատկապես հրապարակային կերպով ցուցադրվում հենց այսօր՝ ՌԴ-ԱՄՆ հանդիպումների ֆոնին։

Առհասարակ չմտնելով «մատի ու մատանու արանքը»՝ արձանագրենք, սակայն, որ իրեն միակ տղամարդ հռչակած սույն անձը իր անմնացորդ սիրո դիմաց վճարել է իմ ու քո երկրի ռազմավարական օբյեկտներով, Հայաստանը տարիներով հետ է շպրտել միջազգային ցուցանիշներից ու այդպես էլ չի գտել այն «ուչաստկովիին», ով կբացահայտեր հոկտեմբերի 27-ը...

Տասնյակ քաղաքական սպանություններ, ազատ խոսքի վախճան, անհասկանալի մահեր, սեփական ընտանիքի երկրաչափական պրոգրեսիայով հարստացում, վախի ու սպառնալիքի մթնոլորտ ողջ երկրում, կեղծված ընտրություններ ու անպատմելի թալան, «ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» գրառումներով բեռնատարներով ապրանքներ՝ ազատ վաճառքի բոլոր կետերում։

Արցախի շահի համար անհանգստացողը լավ կլիներ մի երկու խոսքով էլ պատմեր, թե ինչու ԼՂ-ն դուրս թողեց բանակցություններից, ինչու ՀՀ-ն դարձրեց ֆորպոստ, ինչու կազմակերպվեց մարտի 1-ը, և ինչ կապ ունեն այսօրվա սիրո լիրիկական զեղումները ԱՄՆ-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերի հետ։

Ամենամեծ դավաճանությունը սեփական երկրին դավաճանության մեջ մեղադրելն է։ Ճիշտ նշեցի՝ սեփական երկրին։

Թե չէ անպատասխան սիրո մասին պարբերաբար հնչող խոստովանությունները 2020-ից լսում ենք ....»,- գրել է Ստեփանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1939 դիտում

«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Փրկություն» ՀԿ-ի վերանորոգման աշխատանքները. լուսանկարներ

Ընդդիմության տեսակետը համընկնում է Բաքվի իշխանության կարծիքի հետ. որն է նրանց ընդհանուր շահը. տեսանյութ

Հայ-ֆրանսիական համաժողով կանցկացվի Գորիսում. Սյունիքի մարզպետը հանդիպել է դեսպան Դըկոտինյիի հետ

Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»

Տեսալսողական մեդիայի կողմից Գյումրիում նախընտրական քարոզչության կարգի խախտում չի արձանագրվել. ԿԸՀ

Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը մահացել է

Էլեկտրոնային գրատախտակներ են պետք դպրոցներին. QR-ով գրքերի աշխատանքից գոհ են աշակերտները. տեսանյութ

Արդյո՞ք համակարգը պատրաստ է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը. Ավանեսյանը պատասխանել է հարցին

Առաջիկայում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը շուտով կստորագրվի. Թրամփ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի ԱՄՆ

Ինքն իրեն Վարդանիկ ու տավարապետ է հռչակել, բայց զարմանում ու նեղվում է, որ Վարդանիկ-ով են դիմում. Չախոյան

Մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն

Դատախազությունը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել

Աջակցություն չունեն, դրսից «տղա են բերում», դիմակներով Գյումրիում ցիրկ են անում քաղաքական դիակները. տեսանյութ

Եկել են դաշնակցականների ուղեկցությամբ, Գառնիկը ինչ գործ ունի Գյումրիում, որ եկել, կրքեր են լարում. Մինասյան

Արտակարգ դեպք Երևանում. ռեստորանի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ

Համաձայնագրի պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունը ստորագրումն է. Միրզոյանը՝ Սիյարտոյին

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգային հարցեր են քննարկել

Ճոռո-ճոռո խոսում ես արածներիդ մասին, բա ինչի՞ մկի ասածով հրաժարական ներկայացրեցիր. Սարուխանյանը՝ Ղուկասյանին

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ. ինչ որոշումներ են կայացվել

Գոնե դաշինքի Հայաստան բառը փոխարինեին... Սաֆարյանը՝ Գյումրու թեկնածուներից մեկի և Թուրքիայի կապի մասին

Զարգացում կա, ձիերը լավ պատրաստ էին. Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում հերթական մրցաշարն է կայացել

Ինչ եղավ՝ տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է և չի նշանակում, որ լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ. Կալաձե

Ընդունվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման ռազմավարությունը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Գյումրու ընտրություններին մասնակցող 9 ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի. Սարիկ Մինասյան

Ոչ իրավաչափ է ճանաչվել Կարմիր խաչի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը. ԱՆ-ն չի բողոքարկի վճիռը

Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել. քննարկվել է համաձայնագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը

Վտանգավոր շռայլություն կլինի հակավրացական կրքեր գեներացնելը և թույլ տալ, որ Թուրքիան ու ՌԴ-ն օգտվեն. Սաֆարյան

Լույս աշխարհ է եկել Սիրուն Մինասի 3-րդ երեխան. լուսանկար

Ջերմային այրվածքով Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված

Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ համոզմունքներին. դեսպանն այցելել է սահմանային Արավուս

Երեք դաշնակցական, երկու ժամկետանց դերասան և մեկ հոգևորական․ այս է «փրկիչների» ծավալը․ Բաղդասարյան

ԱԱ-2026 որակավորում. Պորտուգալիայի հավաքականը կժամանի Երևան

Երկրաշարժ Հայաստանում

Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ՝ ինչպես» 2-րդ բանախոսությունը. երբ և ինչպես մասնակցել

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 24-ին

Ավարտվել է ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ ոտնձգություն կատարելու վերաբերյալ գործի նախաքննությունը