Վարդապետյանի որոշմամբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնն իջեցվել է

14/02/2025 schedule18:53

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ վարույթի արդյունքում հաստատվել է՝ դատախազը ոչ պատշաճ է կատարել, իսկ մի շարք դեպքերում չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

«Մասնավորապես՝ երկու անգամ նույն քրեական վարույթով Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել հատուկ վերանայման բողոք թերություններով, որը մեկ անգամ վերադարձվել է դատարանի կողմից, իսկ երկրորդ անգամ՝ թողնվել առանց քննության: Բացի այդ՝ քրեական վարույթներով նախաքննությունն անհարկի ձգձգվել է, դատախազական ներգործության միջոցների կիրառման ակնհայտ հիմքերի առկայության պայմաններում չի կիրառվել ներգործության որևէ միջոց, ինչպես նաև հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել:

Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի փետրվարի 7-ին ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:

Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:

Գլխավոր դատախազի փետրվարի 13-ի հրամանով՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով և վերջինս փոխադրվել է դատախազության դատախազի պաշտոնին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
648 դիտում

Գյումրեցին գիտի իմ սկզբունքները, երեխաների համար ոչինչ չեմ խնայելու. Սարիկ Մինասյան. տեսանյութ

Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշենի մի շարք շենքերում

Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում. Փեզեշքիան

42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցները հիմնանորոգվում են. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել Բաստարտոյին՝ նվաճելով WBA Continental չեմպիոնական գոտին

ՌԴ-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումը կփոխի աշխարհի խաղի կանոնները. ինչպես այն կազդի մեզ՝ ՀՀ-ի վրա

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Մեզ ջուր է պետք, կդիտվեն գարնան առաջին ամպրոպները. Սուրենյանը հայտնել է եղանակային փոփոխության մասին

Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում կհանդիպեն

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, մյուս մարզերում՝ անձրև. ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման համար. Բետել

Պառավաքար գյուղում հրդեհի տարածումը կանխվել է

Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողության մասին

Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման ավարտը

«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում են գործունեությունը. պատճառը Թրամփի հրամանն է

Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները

ԱՄՆ-ը Թրամփի հրամանով օդային հարվածներ է հասցրել Եմենի հութիներին, նա անձամբ հետևել է գործողությանը. տեսանյութ

Կրակոցներ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Բախվել են «Հոնդա»-ն և «Պորշ»-ը. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին

Հրդեհ՝ Թեղուտ գյուղում

Չենք թերագնահատում որևէ մեկի գիտելիքը, բայց այսօր ցանկացած գիտելիք արագ հնանում է. վարչապետ

Կոթի գյուղում անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան

Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2093 դեպք. մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրվարույթ

Ձեր դաշնակ առաջնորդները 100 տարի առաջ էին ասում՝ Թուրքիայի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Միրզոյան

Դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխվել է. դասասենյակում գաղտնի փականով դանակներ են հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչինչ չկա. Միրզոյան

Ինչ ճանապարհ կտրվի և ինչպես, որոնք են 3-րդ երկրի ուժերը. մանրամասնում է Սուքիասյանը. տեսանյութ

Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից. Ազիզյան. լուսանկար

Ճապոնիան պատրաստվում է վիզային ռեժիմ սահմանել Թուրքիայի համար

Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը, ամուր կապը Կանադայի հետ. Փաշինյանը հաջողություն է մաղթել Թրյուդոյին

2024-ին ուսումնասիրվել է Միքայել Մինասյանի ստեղծած հանցավոր կազմակերպության 100 և ավել դրվագով քրվարույթը

Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է. ԿԸՀ-ն իրազեկում է

Մենք գալիս ենք ձեր թաղեր ձեր խնդիրները լսելու ու մեր ծրագրերի մասին պատմելու համար. Սարիկ Մինասյան

Ծնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը. տեսանյութ

Վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի. երեխան «Վեդի» ԲԿ-ից տեղափոխվել է Երևան

Ադրբեջանը ՓԲԸ է, որտեղ բաժնետեր է մի քանի երկիր. երբ «հովանոցը» հանվի, Ալիևը լուրջ խնդիրներ կունենա. Խալաթյան