Կապի մեջ ենք Օհանի հարազատների հետ և մեր ուժերի շրջանակներում կփորձենք աջակցել բուժման իրականացմանը. Թորոսյան

09/02/2025 schedule10:39

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է սիրտթոքային և երիկամային անբավարարությամբ տառապող 35-ամյա երիտասարդի պատմությանը, որին, ըստ հրապարակումների, հրաժարվել են բուժօգնություն տրամադրել, քանի որ վերջինս անվճարունակ է:

«Սիրելի հայրենակիցներ, երեկվանից համացանցում տեղեկատվություն է տարածվում Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի բնակիչ Օհան Մինասյանի առողջական վիճակի և բուժօգնության շուրջ ծագած հարցերի վերաբերյալ։

Իմ հանձնարարությամբ ԱԺ առողջապահության հանձնաժողովի փորձագետը այցելել է բուժհաստատություն, որպեսզի մանրամասն տեղեկանա թե՛ Օհան Մինասյանի առողջական վիճակին, թե՛ բուժման կազմակերպման մանրամասներին։

Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր և այս պահին իրականցվում է սիմպտոմատիկ բուժում այն բարելավելու համար։ Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ նա չունի այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտար բուժումը իրականացնել պետական պատվերի շրջանակներում, սակայն ես կդիմեմ առողջապահության նախարարության մեր գործընկերներին, որպեսզի հնարավորության դեպքում նրա հետագա բուժումը կամ դրա մի մասը իրականացվի պետական պատվերով։

Մենք կապի մեջ ենք Օհանի հարազատների հետ և մեր ուժերի և լիազորությունների շրջանակներում կփորձենք աջակցել բուժման իրականացմանը և նրա առողջական վիճակի բարելավմանը»,- գրել է Թորոսյանը:

Նշենք՝ համացանցում հրապարակված տեղեկատվության համաձայն, Շտապօգնության մեքենայով «Արմենիա» ԲԿ  տեղափոխված 35-ամյա Օհան Մինասյանին հիվանդանոցում հրաժարվել են բուժօգնություն տրամադրել՝ պահանջելով նախ կատարել վճարումներ, ինչն ընտանիքը ի վիճակի չի եղել:

Հիվանդի մայրը հայտնել է, որ անվճարունակ են, ապրում են քայքայված վագոն տնակում, ամուսինը մահացած է, ինքը՝ հաշմանդամ, իսկ որդին 44-օրյա պատերազմի մասնակից է, ցույց է տվել նրա զինգրքույկը, սակայն հիվանդանոցում նշել են, որ անվճար չեն սպասարկում  պատերազմի մասնակիցներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1697 դիտում

Վիզաների ազատականացման երկխոսությունը կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի հետ․ Եղոյան

Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ

Ի՞նչ է անում ընդդիմությունը, երբ որևէ բան ՀՀ-ի իրական շահերի հետ կապ ունեցող է․ մեռած է ձևանում․ Կոնջորյան

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը

Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. քննարկվում է Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ՀՀ-ն նպատակ ունենալով ամրապնդել երկրի անվտանգությունը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու մեկնարկը․ Զեյնալյան

Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի լավագույն ծանրորդների հավակնորդների թվում են

Հրդեհ Սուրենավան գյուղի տներից մեկում

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքը միայն խաղաղության համաձայնագիրը կլինի. Պիրունչիկ

Թաթուլ-Կանչ-Հակո 12կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը բացակայել է

Եվրոպամետ ուժերի հետ պայմանագիր չեմ կնքելու, իրենք հոմոսեքսուալիզմը, ԼԳԲՏ-ն են բերում Հայաստան. Ղուկասյան

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Քննարկվել է հյուպատոսություն բացելու հնարավորությունը. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս. լուսանկարներ

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը՝ վրան Գյումրու սև տուֆ ամրացված

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ-ն՝ նորարարական և տեխնոլոգիական բիզնեսների զարգացման գրավիչ ուղղություն. ԲՏԱ նախարարն այցելել է Quantori

Շնորհակալ եմ այսչափ ջերմության համար. Սարիկ Մինասյանը շարունակում է հանդիպումները գյումրեցիների հետ. տեսանյութ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. ինչ հարցեր են քննարկվել

Բախվել են «Մերսեդես»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ այն վարած երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսական ստվերը տեսնելու թեման փակեք, մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

Տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

Օդում կախված լուրերով՝ թեկնածուները վերջում ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին. Ալխաս Ղազարյան. տեսանյութ

Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ

Էրդողանը ձգտում է ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում. թուրք վերլուծաբան

Սյունիքը կուժեղացվի. ինչ ազդակներ են հղում Ֆրանսիան և Իրանը Հայաստանին. տեսանյութ

Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է. Իրանի ԱԳ նախարար

ՄԻՊ-ը Ժնևում անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերին անհապաղ ազատելու կարևորությանը

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ ունի

Ռուսամետ որոշ շրջանակներ փորձել են Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Մարտի 24-ին վրաերթի հետևանքով մահացած տղայի հայրը 1 օր անց նույն վայրում վրաերթի է ենթարկվել

Վերահաստատվել է խաղաղության և կայունության պահպանման հրամայականը. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Մեկը կազինոյում էր, մյուսը Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն էր բացում, թալանել են Գյումրին. Ալեքսանյան

Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

Խորհրդարանական ընդդիմությունը կատաղի պայքար է սկսել խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման դեմ. Կոնջորյան

ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարարի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը. նախաբանը Արարատ Միրզոյանն է գրել