Երևան
12 °C
Ներհայստանյան կյանքում Հայոց ցեղասպանության մասին վերջին տարիներին այդքան չէր խոսվել, որքան վերջին մի քանի օրերին. մեղադրանքների տարափ՝ «ուրացումից մինչև մոռացում»:
Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արած այն հայտարարությունը, թե պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը, և ինչպե՞ս է Սովետական Հայաստանում դրա մասին հնարավոր եղել խոսել, տարբեր մեկնաբանությունների և շահարկումների առիթ դարձավ:
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Ցեղասպանությունը չի կարող դրվել կասկածի տակ: Ըստ նրա՝ օրակարգ այդպիսի հարցեր նետելու լավագույն ժամանակը չէ, մյուս կողմից, վերջինիս կարծիքով, Ցեղասպանության մեջ ռուսական կայսրության դերը մութ է մնացել:
Անդրադառնալով ընդդիմախոսների՝ Ցեղասպանությունը իբրև թե ուրանալու մեղադրանքներին՝ քաղաքագետն ասում է՝ նախ թող այդ մարդիկ բացատրեն, թե ինչո՞ւ են տարիներ շարունակ ստել, որ Մեղրիի շուրջ բանակցություն չի եղել, սուտ գրքեր են գրել՝ ասելով, թե դա ամերիկյան ծրագիր է:
Հարցին, թե սուտ գրքեր ասելով՝ ի՞նչ և ո՞ր հեղինակին նկատի ունի, Դալաքյանն ասում է՝ Ռոբերտ Քոչարյանին:
Խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերադառնալու կոչ անողների մասին՝ Դալլաքյանն ընդգծում է, որ այդ շրջանակները նպատակ ունեն Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում հարցը շահարկել:
Իսկ պատերազմի հավանականությունը ոչ այնքան Ադրբեջանից է կախված, որքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքերից, ասում է քաղաքագետն ու նկատում, որ Ռուսաստանը շատ ավելի ագրեսիվ է դառում, երբ թույլ է:
Իսկ թե ինչպե՞ս պետք է անել, որ Ռուսաստանը Եվրամիություն գնալու ճանապարհին, այսպես ասած, «չխանդի», Դալլաքյանը պատասխանում է՝ մոտավորապես այն, ինչ անում է Ալիևը: Մասնավորապես՝ մի կողմից ասում է՝ թուրքական բազաներ իր տարածքում չեն լինելու, սակայն ամբողջ ռազմական ոլորտը Թուրքիայի ձեռքում է, Արևմուտքի հետ առևտուր է անում, հարաբերություններ ունի: Նրա կարծիքով՝ նույնը պետք է անի Հայաստանը:
Վերջինս պնդում է՝ պետք է էմոցիաներին չտրվել, պետությունը չդնել հարվածի տակ, այլ լուռ աշխատել՝ ռուսական օրբիտայից կտրվելու համար:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳլխավոր դատախազն ԱԺ-ում է. քննարկվում է Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
ՀՀ-ն նպատակ ունենալով ամրապնդել երկրի անվտանգությունը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու մեկնարկը․ Զեյնալյան
Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի լավագույն ծանրորդների հավակնորդների թվում են
Հրդեհ Սուրենավան գյուղի տներից մեկում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքը միայն խաղաղության համաձայնագիրը կլինի. Պիրունչիկ
Թաթուլ-Կանչ-Հակո 12կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը բացակայել է
Եվրոպամետ ուժերի հետ պայմանագիր չեմ կնքելու, իրենք հոմոսեքսուալիզմը, ԼԳԲՏ-ն են բերում Հայաստան. Ղուկասյան
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Քննարկվել է հյուպատոսություն բացելու հնարավորությունը. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս. լուսանկարներ
Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը՝ վրան Գյումրու սև տուֆ ամրացված
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ-ն՝ նորարարական և տեխնոլոգիական բիզնեսների զարգացման գրավիչ ուղղություն. ԲՏԱ նախարարն այցելել է Quantori
Շնորհակալ եմ այսչափ ջերմության համար. Սարիկ Մինասյանը շարունակում է հանդիպումները գյումրեցիների հետ. տեսանյութ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Բախվել են «Մերսեդես»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ այն վարած երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսական ստվերը տեսնելու թեման փակեք, մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ
Օդում կախված լուրերով՝ թեկնածուները վերջում ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին. Ալխաս Ղազարյան. տեսանյութ
Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ
Էրդողանը ձգտում է ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում. թուրք վերլուծաբան
Սյունիքը կուժեղացվի. ինչ ազդակներ են հղում Ֆրանսիան և Իրանը Հայաստանին. տեսանյութ
Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է. Իրանի ԱԳ նախարար
ՄԻՊ-ը Ժնևում անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերին անհապաղ ազատելու կարևորությանը
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ ունի
Ռուսամետ որոշ շրջանակներ փորձել են Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել
ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն
Մարտի 24-ին վրաերթի հետևանքով մահացած տղայի հայրը 1 օր անց նույն վայրում վրաերթի է ենթարկվել
Վերահաստատվել է խաղաղության և կայունության պահպանման հրամայականը. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Մեկը կազինոյում էր, մյուսը Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն էր բացում, թալանել են Գյումրին. Ալեքսանյան
Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ
Խորհրդարանական ընդդիմությունը կատաղի պայքար է սկսել խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման դեմ. Կոնջորյան
ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարարի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը. նախաբանը Արարատ Միրզոյանն է գրել
Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա, ոչ մի կառույց զեկույց կամ տվյալ չունի. Սիմոնյան
Իրանի հետ փոխադարձ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար. Ալեն Սիմոնյանը՝ Արաղչիին
ԲՏԱ նախարարն ընդունել է Grid Dynamics-ի ներկայացուցիչներին. քննարկվել է նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը
Խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառելու կարիք չկա․ Ալեն Սիմոնյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT