Երևան
12 °C
Վերջին շրջանում համացանցում, հատկապես «Տիկ Տոկ» հարթակում նկատելի է, որ մեծ տարածում են գտնում բռնության, մասնավորապես ընտանեկան բռնության վերաբերյալ տարատեսակ տեսանյութեր։ Դրանք հաճախ ներկայացվում են որպես հումորային, երբեմն էլ ընտանեկան բռնության տեսարանով են սկսվում այս կամ այն կոսմետոլոգիական կամ դիմահարդարման ծառայության գովազդային հոլովակները, թե որքան լավն է այն, օրինակ, տվյալ դիմափոշին, որ կարող է ծածկել դեմքի կապտուկը։
Հոգեբան Իրինա Ծատուրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այն կազմակերպությունները, որոնք ընտանեկան բռնությունն օգտագործում են իրենց տեսանյութերում, պետք է պատասխանատվություն ենթարկվեն։ Ըստ նրա՝ այդ կադրերը կարող են հոգեբանական առումով անձի մոտ առաջացնել ճնշման զգացում։
«Եթե անձն ասում է, կամ ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության հետքերը կարող ես փակել կոսմետիկայի միջոցով, փոխարենը ինքն էլ միանա այն կոչերին, ըստ որոնց՝ ընտանեկան բռնությունը պրոպագանդման ենթակա չէ, դա դատապարտելի է։ Այսինքն՝ նման քայլով իրենք ավելի շատ նպաստում են բռնության տարածմանը։ Ասում են՝ ինչ էլ լինի, դեմքդ կարող ես հարթել, շտկել»,- ասում է նա։
Վերջինիս խոսքով՝ հաշվի առնելով, որ, օրինակ, տվյալ՝ «Տիկ Տոկ» հարթակից օգտվողները ավելի շատ երեխաներն են, դեռահասները, նման բովանդակությամբ նյութերի հետևանքով բռնությունը նրանք կընկալեն որպես սովորական երևույթ:
«Տեսնում է, որ այդ թեմայով հումոր են անում, ինչ-որ բան են գովազդում, սկսում է ընկալել որպես սովորական արարք։ Եթե համացանցից դուրս էլ որևէ պարագայում տեսնի, որ, օրինակ, հայրը հարվածում է մորը, ապա երեխան կմեծանա՝ բռնությունն իր կենսակերպում կիրառելով։ Ընդ որում՝ համացանցը բոլորի համար է տեսանելի, բայց մենք դեռ չգիտենք, թե դրանից դուրս՝ տանը, ինչ է կատարվում»,- ընդգծում է նա։
Հոգեբանը օրինակ է բերում այն, որ որոշ երկրներում նման բովանդակության նյութերն անմիջապես հեռացվում են, երեխաների համար էլ դրանք անհասանելի են։
Ըստ նրա՝ մարդը բռնության տեսարաները շուտ է ընկալում, քանի որ զրկված է ոգեղենությունից։ Ծատուրյանը շեշտում է՝ բռնության տարբեր դեպքերով պայմանավորված հոգեբանական ծառայությունից օգտվողների թիվը նույնպես շատ է. «Բռնության տեսակները չորսն են՝ հոգեբանական, սեռական, ֆիզիկական և նյութական։ Հոգեբանական բռնության պատճառները գալիս են նրանից, որ սեր չկա, մեկը մյուսին իշխելու ցանկություն ունի։ Մի այցելու ունեմ, որ պատմում է՝ ընկերուհուն ասել է՝ չի ուզում՝ նա կարճ հագուստ հագնի, վերջինս դրական պատասխան է տվել, մի օր փողոցում ընկերը պատահաբար տեսել է աղջկան կարճ զգեստով, ու նման արձագանքը և վերաբերմունքն էլ պատճառ են դարձել բռնության»։
Ծատուրյանի խոսքով՝ բռնությունը ոչ թե ազգային, այլ ժամանակին բնորոշ բան է․ «Շատ են այցելուները, որ ընտանեկան բռնության են ենթարկվում։ Հիմնականում հանդիպում են հոգեբանական և ֆինանսական բռնությունները։ Կնոջ ինքնագնահատականը տղամարդը, նաև սկեսուրը իրենց խոսքերով, քննադատություններով հավասարեցնում են զրոյի։ Ես ունեմ այցելու զույգ, երբ տղամարդն ասում է՝ կինը չի հետևում իրեն, մշտապես խոհանոցում է, վրայից ճաշի հոտեր են գալիս, մինչդեռ իր ընկերների կանայք հարդարված են, ճամփորդում են ամուսինների հետ։ Սա հոգեբանական բռնության տեսակ է, երբ ամուսինը կնոջը օգնելու փոխարեն իր խոսքերով ազդում է նրա վրա բացասական առումով։ Թերապիաների ընթացքում նաև լինում է, որ ես՝ որպես հոգեբան, միջնորդ դառնամ զույգի միջև։ Այսինքն՝ աշխատում ենք երեքով, երկուսն էլ խոսում են բռնության հետևանքների ու պատճառների մասին։ Կան որոշ բաներ, որոնք փոխվում են թերապիայի միջոցով։ Բոլոր պարագաներում զույգը հասկանում է՝ բռնության ենթարկելը կամ ենթարկվելը արդարացում չունի»։
Մասնագետի խոսքով՝ բռնության ենթարկված կինը բազում բարդույթներ է ունենում, ամփոփվում է իր մեջ, չի պատկերացնում, որ կարող է ազատ ու անկախ լինել, չի կիսվում որևէ մեկի հետ իր հետ կատարվող իրավիճակով։
«Այստեղ կարևոր է շեշտել նաև, որ, ցավոք, բռնության ենթարկված կինը սկսում է ունենալ տարբեր հիվանդություններ։ Հոգեբանական առումով հոգեբանը նրա հետ աշխատում է, նա դուրս է գալիս այդ վիճակից, բայց հետո պարզվում է՝ առողջական խնդիր ունի։ Այսինքն՝ բռնարար տղամարդը իր երեխաների մորը աստիճանաբար սպանում է։ Ո՛չ կինը, ո՛չ տղամարդը չեն ծնվել տառապելու համար, բայց մեր ազգաբնակչությունը դեռևս դա չի գիտակցում, չի գիտակցում նաև, որ կարող է իր ռեակցիայով փոխել ինչ-որ բան։ Այժմ գայթակղությունները տարածված են, նույնիսկ ամոթ է համարվում, որ տղամարդը սիրուհի չունենա։ Ձեռք են առնում այն տղային, որը հավատարիմ է միայն իր կնոջը։ Նման մշակույթը դառնում է գերիշխող»,- եզրափակում է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանը իսլամական պետություններին կոչ է արել Իսրայելի գործողությունների դեմ անհապաղ քայլեր ձեռնարկել
Արմավիրի մարզ այցի շրջանակներում վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում
Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ. Արարատ Միրզոյան
Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել
Հութիները հարվածել են ամերիկյան ռազմածովային ուժերին և Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին
Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ ավտոճանապարհներին ծառեր են տապալվել
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Ծալովի դանակ, լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ. Երևանի պարեկները բակային շրջագայություն են անցկացրել
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին
Առավոտյան հազվագյուտ Մամմաթուս ամպեր են նկատվել Երևանում. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի. լուսանկարներ
Փշատավան բնակավայրը նորակառույց մանկապարտեզ ունի. վարչապետ. տեսանյութ
Թուրքիայում բողոքի ակցիայի 350 մասնակից է ձերբակալվել. բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև
Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Վաղարշապատի գազալցակայաններից մեկում 36-ամյա տղամարդ է սպանվել. կասկածյալը Էջմիածնում հայտնի «Ճապ»-ն է
Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ
Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է
ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հուսանք՝ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Ալեն Սիմոնյանի ելույթը Ստրասբուրգում
Գտնել մեքենան. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ԱՄՆ-ը ողջունում է Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու՝ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը. Բոնո
Երևանի թիվ 184 դպրոցը նորակառույց մարզական մասնաշենք ունի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Սթիվ Ուիթկոֆ
Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի, հետո՝ առատ ձյան տեսքով. տեսանյութ
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը
Երևանում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը. տեսանյութ
Հրազդանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Twitter-ի կապույտ թռչնի տեսքով ցուցանակ-տարբերանշանը աճուրդում վաճառվել է գրեթե 35 հազար դոլարով
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
«Կասկադ մշակութային հանգույց» նախագծի հաղթող ընկերությունը ճարտարապետներին աշխատանքային քննարկման է հրավիրում
ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. Սուրենյանն ասել է՝ երբվանից
Ի՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ
Իրականությանը չի համապատասխանում, թե մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT