Երևան
12 °C
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը համոզված է, որ տրանսպորտի միասնական տոմսային համակարգի դեմ իբրև թե «բոյկոտ» սկսած ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը նորից իշխանափոխության համար ակցիաներ նախաձեռնելն է։
Նա հիշեցնում է 2024 թվականին Տավուշի մարզի Կիրանց համայնքից մեկնարկած երթը, երբ ընդդիմադիրներն ասում էին՝ նպատակը սահմանազատման դեմ պայքարելն է, սակայն հասնելով Երևան՝ պահանջեցին իշխանության հրաժարականը։
«Վստահ եմ ու բազմիցս համոզվել եմ, որ շուտով խոսելու են իշխանափոխության մասին, կոչեր հնչեցնելու։ Արդեն նաև նկատել եմ որոշ դրվագներ, որ ավտոբուսներում խոսում են ոչ թե տոմսային համակարգից, այլ լուրջ քաղաքական թեմաներից։ Դա է հիմք ստեղծում, որ հասկանալի լինի՝ սա իրենց հերթական գարնանային հյուրախաղերն են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Պատգամավորը նկատում է՝ փողոցում գտնվող ընդդիմադիր անդամներին կարելի է երկու ուղղությամբ առանձնացնել․ մի մասը հորդորում է քաղաքացիներին չվճարել, մյուս մասն ասում է՝ վճարեք, բայց 100 դրամ, սակայն, նրա խոսքով, պարզից էլ պարզ է, որ երկուսի ձգտումն իրականում մեկն է ու որևէ կապ չունի «բոյկոտի» բուն պատճառի հետ:
«Կոնկրետ քաղաքական կշիռ հավաքելու խնդիր ունեն երկու կողմերն էլ։ Մի մասը էժան փիառ է անում, մյուս խմբի մոտ էլ այնպես է եղել, ինչպես Կիրանցի դեպքում էր․ նրանց միացել են նաև խորհրդարանական ըմդդիմության մի քանի անդամներ, ու փորձում են իրականացնել գարնանային ակցիաների մեկնարկը։ Առանձին թիմերով են աշխատում, տարբեր կուսակցություններ ունեն իրենց կողքին, բայց միևնույն ժամանակ, երբ այդ բոլորը տեսնեն, որ բոյկոտը իսպառ քչանում է, նորից կվերադառնան խորհրդարան։ Կարող ենք ասել, որ հիմա կրկին իրենց բախտն են փորձում՝ մտածելով՝ գուցե մի բան հաջողվի»,- ասում է նա:
Վերջինս շեշտում է՝ ընդդիմադիրները գործում են իրենց ոճին համապատասխան, այնպես, ինչպես միշտ են գործել բոլոր ակցիաների ընթացքում։
Այն, որ բոյկոտողներին կարելի է հանդիպել միայն առավոտյան ժամերին, Ղազարյանը դա համարում է շոուի մի մաս։
«Առավոտյան ուշադրության կենտրոնում շատ են կարողանում մնալ, երեկոյան արդեն հասարակությունն այլ զբաղմունք ունի, ուստի միակ միջոցը գտել են այն, որ առավոտ դեր խաղան, իսկ երեկոյան գնան տուն։ Առավոտյան ժամերին էլ մանիպուլացնող հայտարարություններով են աչքի ընկնում ու փորձում են ցույց տալ, թե քաղաքացիների մի հատված իրենց հետ է։ Այո, մենք էլ չենք փորձում թաքցնել, որ դժգոհող քաղաքացիներ կան, որոնց բողոքն իրականում որոշ տեղերում օբյեկտիվ է, սակայն հասարակությունը տեղյակ է, որ այն ամենը, ինչից բողոքում են, ժամանակի ընթացքում կկարգավորվի, երբ ունենանք նաև շարժակազմի համալրում»,- համոզմունք է հայտնում նա։
Ըստ Ղազարյանի՝ ընդդիմադիրներն ինչպես աշխատում էին իշխանություն եղած ժամանակ, այնպես էլ գործում են ընդդիմադիր դաշտում:
«Արտաքին դիվանագիտական աշխատանքներում Քոչարյանը երկար ժամանակ բանակցել է Մեղրիի փոխանակման շուրջ, այդ մասին խոսեց նաև ՀՀ վարչապետը, այդ մասին ակնհայտ է հանրության շրջանում, այսինքն՝ զրույցը տարածվել է։ Փաստ է, որ դիվանագիտական գործունեությունը Քոչարյանը ծավալել է գաղտնի նաև այդ ժամանակվա որոշումներ կայացնողներից։ Միայն վերջին պահին է տեղյակ պահել, թե ինչ ոճով է աշխատում։ Հիմա իրենց ավանդույթը փորձում են մեզ վրա տարածել, ասում են՝ գաղտնի պայմանավորվածություններ ունենք մենք Մեղրիի մասով։ Իրենք դիմացինին պատկերացնում են այնպիսին, ինչպիսին հենց իրենք են։ Սակայն ընդդիմադիրների քայլերը շատ բացահայտ են արդեն նաև հասարակության համար՝ շնորհիվ գաղտնազերծված փաստաթղթերի»,- նկատում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Ընդդիմադիր շրջանակները մշտապես ժողովրդի թիկունքում են գործել, ընդգծում է պատգամավորը, հետևաբար դա է պատճառը, որ վերջիններիս ձեռնարկած ցանկացած բոյկոտ անմիջապես ձախողվում է։ Նրա խոսքով՝ իշխանությանը մեղադրելով կեղծ օրակարգ իրականացնելու համար՝ ընդդիմադիրները մոռանում են, որ իրենց վարած կեղծ օրակարգին ականատես են եղել և հասկացել բոլորը։
«Ժողովրուրդը հիմա շատ իամստուն է, դժվար է մանիպուլացնել նրան, միակ բանը, որ կարող է երկխոսության հնարավորություն տալ ժողովրդի հետ, թափանցիկությունն ու անկեղծ զրույցն է։ Այժմ Հայաստանի քաղաքացին ամենատեղեկացվածն է, թե ինչ է կատարվում երկրում, ինչ լուծում կամ ինչ փուլում է գտնվում որևէ հարց, լինի՝ ներքին, թե արտաքին կյանքին վերաբերող»,- եզրափակում է պատգամավորը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Փրկություն» ՀԿ-ի վերանորոգման աշխատանքները. լուսանկարներ
Ընդդիմության տեսակետը համընկնում է Բաքվի իշխանության կարծիքի հետ. որն է նրանց ընդհանուր շահը. տեսանյութ
Հայ-ֆրանսիական համաժողով կանցկացվի Գորիսում. Սյունիքի մարզպետը հանդիպել է դեսպան Դըկոտինյիի հետ
Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»
Տեսալսողական մեդիայի կողմից Գյումրիում նախընտրական քարոզչության կարգի խախտում չի արձանագրվել. ԿԸՀ
Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը մահացել է
Էլեկտրոնային գրատախտակներ են պետք դպրոցներին. QR-ով գրքերի աշխատանքից գոհ են աշակերտները. տեսանյութ
Արդյո՞ք համակարգը պատրաստ է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը. Ավանեսյանը պատասխանել է հարցին
Առաջիկայում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը շուտով կստորագրվի. Թրամփ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի ԱՄՆ
Ինքն իրեն Վարդանիկ ու տավարապետ է հռչակել, բայց զարմանում ու նեղվում է, որ Վարդանիկ-ով են դիմում. Չախոյան
Մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն
Դատախազությունը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել
Աջակցություն չունեն, դրսից «տղա են բերում», դիմակներով Գյումրիում ցիրկ են անում քաղաքական դիակները. տեսանյութ
Եկել են դաշնակցականների ուղեկցությամբ, Գառնիկը ինչ գործ ունի Գյումրիում, որ եկել, կրքեր են լարում. Մինասյան
Արտակարգ դեպք Երևանում. ռեստորանի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ
Համաձայնագրի պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունը ստորագրումն է. Միրզոյանը՝ Սիյարտոյին
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգային հարցեր են քննարկել
Ճոռո-ճոռո խոսում ես արածներիդ մասին, բա ինչի՞ մկի ասածով հրաժարական ներկայացրեցիր. Սարուխանյանը՝ Ղուկասյանին
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ. ինչ որոշումներ են կայացվել
Գոնե դաշինքի Հայաստան բառը փոխարինեին... Սաֆարյանը՝ Գյումրու թեկնածուներից մեկի և Թուրքիայի կապի մասին
Զարգացում կա, ձիերը լավ պատրաստ էին. Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում հերթական մրցաշարն է կայացել
Ինչ եղավ՝ տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է և չի նշանակում, որ լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ. Կալաձե
Ընդունվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման ռազմավարությունը
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Գյումրու ընտրություններին մասնակցող 9 ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի. Սարիկ Մինասյան
Ոչ իրավաչափ է ճանաչվել Կարմիր խաչի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը. ԱՆ-ն չի բողոքարկի վճիռը
Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել. քննարկվել է համաձայնագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը
Վտանգավոր շռայլություն կլինի հակավրացական կրքեր գեներացնելը և թույլ տալ, որ Թուրքիան ու ՌԴ-ն օգտվեն. Սաֆարյան
Լույս աշխարհ է եկել Սիրուն Մինասի 3-րդ երեխան. լուսանկար
Ջերմային այրվածքով Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված
Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ համոզմունքներին. դեսպանն այցելել է սահմանային Արավուս
Երեք դաշնակցական, երկու ժամկետանց դերասան և մեկ հոգևորական․ այս է «փրկիչների» ծավալը․ Բաղդասարյան
ԱԱ-2026 որակավորում. Պորտուգալիայի հավաքականը կժամանի Երևան
Երկրաշարժ Հայաստանում
Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ՝ ինչպես» 2-րդ բանախոսությունը. երբ և ինչպես մասնակցել
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 24-ին
Ավարտվել է ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ ոտնձգություն կատարելու վերաբերյալ գործի նախաքննությունը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT