Երևան
12 °C
Դոնալդ Թրամփը արտաքին քաղաքականության իր առաջին աղմկահարույց որոշումներից մեկով կասկածի տակ դրեց մարդասիրական օգնության աշխարհի ամենամեծ դոնորի գոյությունը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կանգնած է Պետդեպարտամենտի հետ միաձուլման և դրա հետևանքով ֆինանսավորման զգալի կրճատման առջև։
Այժմ Թրամփի հրամանը 90 օրով սառեցրել է գործակալության միջոցով գրեթե ողջ աշխարհում ուղարկվող օգնությունը, կառույցի ղեկավարությունը, ինչպես նաև գրեթե բոլոր ամերիկացի աշխատակիցների աշխատանքը, որոնք ուղարկվել են վարչական արձակուրդի, իսկ արտասահմանում աշխատողները, ըստ պահանջի, պետք է վերադառնան ԱՄՆ մեկ ամսվա ընթացքում։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը ժամանակավորապես նշանակվել է USAID-ի ղեկավար, գործակալության քննադատությունն այսպես է ամփոփել. «Այն իրեն համարում է «համաշխարհային բարեգործական կազմակերպություն» և թքած ունի երկրի շահերի կամ ամերիկացի հարկատուների փողերի վրա»։
BBC-ն գրում է, որ 2023 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն իր ծրագրերի վրա ծախսել է մոտ 38,1 միլիարդ դոլար, ինչն ահռելի գումար է, սակայն այն ներկայացնում է ԱՄՆ կառավարության ողջ ծախսերի մոտ 0,6%-ը: Այնուամենայնիվ, այս գումարը կենսական օգնություն է տրամադրում ամենաաղքատ երկրների մարդկանց և աջակցում բազմաթիվ ծրագրերի ամբողջ աշխարհում:
Գործակալության համբավն ընդհանուր առմամբ այնքան էլ դրական չէ. մի շարք երկրների իշխանություններ ԱՄՆ ՄԶԳ-ը դիտարկում են որպես արտասահմանում քաղաքական գործընթացների վրա ազդելու ԱՄՆ-ի փորձ: Դրանք հիմնականում ավտորիտար երկրներն են, որոնք չեն էլ թաքցրել, որ դեմ են իրենց երկրներում կազմակերպության գործունեությանը:
Թե ինչ էր անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ամբողջ աշխարհում, և ինչու նրա աշխատանքը միայն բարեգործությունը չէ, բացատրենք մանրամասնորեն:
ԱՄՆ-ից Աֆրիկա և ամբողջ աշխարհ. առողջապահություն, կրթություն, մարդու իրավունքներ
USAID-ի օժանդակությունը կոնկրետ երկիր կամ ուղղվածություն չունի, նրանք զբաղվում են կարևոր հարցերով հարուստ ԱՄՆ-ի ներսում և Աֆրիկայի ամենաաղքատ, փոքրիկ երկրներում:
New York Times-ը գրում է, որ, օրինակ, օտարերկրյա օգնության ծրագրերից, որոնք սառեցվել են ու առայժմ մնացել թղթի վրա, Միացյալ Նահանգների կողմից աշխարհով մեկ իրականացվող ՁԻԱՀ-ի կանխարգելման շտապ օգնության ծրագիրն է (PEPFAR), որը ԱՄՆ ՄԶԳ-ի ամենանշանակալի ծրագրերից է:
ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ PEPFAR-ը փրկել է ավելի քան 25 միլիոն կյանք։ Ծրագրի շնորհիվ 5,5 միլիոն երեխա ծնվել է առանց ՄԻԱՎ-ի, ավելի քան 20 միլիոն մարդ ամբողջ աշխարհում բուժում է ստանում։ Այն մի քանի փուլի ընդհանրական արդյունքում արժեցել է 120 միլիարդ դոլար:
Չնայած վերջին տարիներին ՁԻԱՀ-ից մահացության դեպքերը նվազել են, այդ հիվանդությունը դեռևս յուրաքանչյուր 60 վայրկյանը մեկ կյանք է խլում և շարունակում է մնալ համաշխարհային խնդիր, հատկապես Աֆրիկայում, որտեղ PEPFAR-ը հիմնականում ակտիվ է:
Օրինակ՝ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում ավելի քան 5 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով, սակայն ախտորոշվածների միայն 76%-ն է բուժում ստանում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փորձում է հաղթահարել այն 90-90-90 ռազմավարությամբ. վարակվածների 90%-ը պետք է իմանա իր կարգավիճակը, նրանց 90%-ը պետք է բուժում ստանա, իսկ դեղեր ընդունողների 90%-ը պետք է ունենա զրոյական վիրուսային բեռ: Բայց մինչ այժմ այդ պայմանները հնարավոր չի եղել կատարել։
Հակառետրովիրուսային թերապիան չի ոչնչացնում վիրուսը, մնում է մարմնում, բայց այն գործնականում անվնաս է դարձնում: Թերապիայի դադարեցումը «արթնացնում» է վիրուսը և այն փոփոխում, որի դեպքում բուժման նախորդ սխեման կարող է չաշխատել: Ահա թե ինչու բուժման ցանկացած ընդհատում սպառնում է լուրջ հետևանքներով:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) փորձագետները հաշվարկել են, որ եթե Միացյալ Նահանգները դադարեցնի PEPFAR-ի ֆինանսավորումը 54 երկրում, ապա մինչև 2029 թվականը ՁԻԱՀ-ից կարող է մահանալ լրացուցիչ 6,3 միլիոն մարդ:
Օտարերկրյա օգնությունը դադարեցնելու որոշումից մեկ շաբաթ անց ԱՄՆ պետքարտուղարը հավանություն է տվել «արտակարգ մարդասիրական բացառությանը», որը թույլ է տալիս ՄԻԱՎ-ի փրկարար բուժում տրամադրել ԱՄՆ ֆինանսավորմամբ առաջիկա 90 օրվա ընթացքում, սակայն սա չի երաշխավորում, որ ծրագիրը կշարունակվի այդ ժամկետից հետո:
Ինչու է ստեղծվել USAID-ը, ինչ աշխատանքով էր զբաղվում և ինչու էր խանգարում հիմա
USAID-ը 1961 թվականին ստեղծել է նախագահ Ջոն Քենեդին: Հիմնական գործոնը, որը դրդել էր վարչակազմին օգնություն տրամադրել կարիքավոր երկրներին, իհարկե, Սառը պատերազմն էր: Միացյալ Նահանգները ցանկանում էր հակազդել խորհրդային ազդեցությամբ զարգացող երկրներին և որոշել էր, որ տնտեսական աճը, առողջապահական և կրթական համակարգերի բարելավումը և մարդասիրական օգնությունը լավ առաջարկ կլինեն:
ԱՄՆ ՄԶԳ-ն փափուկ ուժի գործիք է, որն իրական աջակցություն է ցուցաբերում տեղում՝ միաժամանակ հասնելով ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին աջակցելու իր առաջնային նպատակին: Սակայն Դոնալդ Թրամփն ունի իր պատկերացումները երկրի շահերի մասին և ակնհայտորեն «փափուկ ուժի» երկրպագու չէ։
Նույնիսկ իր առաջին նախագահական արշավի ժամանակ նա ասել էր, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի «օգնություն ուղարկել ԱՄՆ-ն ատող երկրներին» և փոխարենը ներդրումներ կատարի իր երկրում:
Այս շաբաթ Թրամփը USAID-ի ղեկավարությանը անվանել էր «արմատական ձախակողմյան հոգեխանգարվածների խումբ»։ Իսկ վերջերս ստեղծված Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը իր սոցիալական ցանցում գրել է, որ իր հետ զրույցում նախագահը համաձայնել է՝ գործակալությունը «չի կարելի փրկել» և պետք է փակել։
Միջազգային օգնության այլ ծրագրերի նման ԱՄՆ ՄԶԳ-ն տարիներ շարունակ քննադատության է ենթարկվել աղքատ երկրներին արտաքին օգնությունից կախվածություն ցուցաբերելու խրախուսման և նրանց տնտեսական աճը խեղդելու համար:
Այնուամենայնիվ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախագծերի պորտֆելը տպավորիչ է. USAID-ը ներգրավված է եղել Էբոլայի բռնկումների կանխարգելման, Ուգանդայում ՄԻԱՎ-ի կանխարգելման, Կամբոջայում համաճարակաբանական հսկողության, Նիգերիայում պատվաստումների, Սուդանում սննդի առաքման և Աֆղանստանում հիվանդանոցների և ճանապարհների կառուցման գործում:
ԱՄՆ ՄԶԳ-ն երկար տարիներ եղել է Ուկրաինայի առանցքային գործընկերը՝ միլիոնավոր դոլարներ տրամադրելով բարեփոխումների և զարգացման համար: Գործակալության գործունեության կասեցման պատճառով բազմաթիվ նախագծերի ճակատագիրը, ինչպիսիք են հակակոռուպցիոն նախաձեռնություններին աջակցությունը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, ՄԻԱՎ-ի տարածման դեմ պայքարը, այժմ վտանգի տակ է։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորել է մարտական գործողությունների վետերաններին օգնելու, իրավաբանական և հոգեբանական ծառայություններ մատուցելու կենտրոնին: Այժմ կենտրոնը փակվել է, իսկ աշխատակիցները մնացել են առանց աշխատանքի։
Փողի վատնո՞ւմ, թե՞ մարդասիրություն. ինչ է պնդում Թրամփը
ԱՄՆ ՄԶԳ-ն ժամանակին աշխատել է նաև Ռուսաստանում՝ մի ամբողջ տասնամյակ, մինչև որ ծրագիրը 2012թ.-ին ռուսական իշխանությունների նախաձեռնությամբ փակվել է։ Երկրի ԱԳՆ-ին զայրացրել է այն, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը փորձում է ազդել Ռուսաստանում քաղաքական գործընթացների վրա։
USAID-ը դոնոր է եղել բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Մոսկվայի Հելսինկյան խմբին (լուծարվել է 2023 թվականին), ընտրությունների դիտորդական շարժմանը և Memorial Society-ին (լուծարվել է 2022 թվականին)՝ կենտրոնանալով նրանց հետ աշխատելու վրա, ովքեր ներգրավված են կառավարության կողմից քաղաքացիներին իրավական օգնություն ցուցաբերելու մեջ: Բայց գործակալությունը նաև ֆինանսավորել է, օրինակ, ՄԻԱՎ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրեր, մայրերի և երեխաների պաշտպանության և հաշմանդամներին օգնելու ծրագրեր:
Չնայած ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցելուց Ռուսաստանի մերժմանը, 2020 թվականին՝ Թրամփի առաջին նախագահության ժամանակ, Մոսկվան ընդունել է գործակալությունից 200 արհեստական շնչառության սարք, որն անհրաժեշտ էր COVID-ի համաճարակի գագաթնակետին։
Այժմ Թրամփի վարչակազմը փորձում է համոզել ամերիկյան հանրությանը, որ USAID-ի աշխատանքը փողի վատնում է։
ԱՄՆ ՄԶԳ-ին ֆինանսավորում է ԱՄՆ կառավարությունը, և Կոնգրեսը ամեն տարի որոշում է, թե որքան գումար հատկացնի ՄԶԳ-ին որպես արտաքին օգնության ընդհանուր բյուջեի մաս: Այս գումարը տրամադրվում է հարկերից։
Աշխարհի բոլոր երկրների շարքում միջազգային օգնության վրա ծախսերի առումով առաջատարը ԱՄՆ-ն է։
Դոնալդ Թրամփի համար USAID-ի վրա ճնշումը նրա քաղաքականության բնական շարունակությունն է, որով չեն ներառվում արտասահմանյան մեծ ծախսերը։
Շատ ամերիկացիներ աջակցում են իրենց նոր նախագահին. հարցումները հետևողականորեն ցույց են տալիս, որ քաղաքացիները կարծում են, որ դաշնային բյուջեի գրեթե 25%-ը ծախսվում է միջազգային օգնության վրա: Հանրապետականների շրջանում տարածված կարծիք կա, որ արտաքին օգնությունը դեմոկրատական օրակարգի մի մասն է, և, հետևաբար, չպետք է աջակցություն ստանա:
Մյուսները կարծում են, որ փողի մեծ մասը ուղղվում է կոռումպացված կառավարություններին, թեև ավանդաբար գումարի մոտ 20%-ն է ծախսվում պետական ծրագրերին աջակցելու վրա, իսկ հիմնական մասը գնում է ոչ առևտրային և այլ բազմակողմանի կազմակերպություններին:
Իրականում ամենադժվարը այս նախագծերի արդյունքները գնահատելն է։ Ընտրողները չեն հասկանում, թե այս ամենն ինչ օգուտ է բերում ԱՄՆ-ին։
Աշխարհը սովորել է Վաշինգտոնին ընկալել որպես «կոշտ ուժի» ներկայացուցիչ՝ հաշվի առնելով երկրի ռազմական գերակայությունը և տնտեսական ցուցանիշները։ Զարգացող երկրներում ԱՄՆ-ի համբավը խաթարվում է նաև խոշոր ռազմական գործողություններով, ինչպիսիք են Իրաքի և Աֆղանստանի պատերազմների մեջ մտնելը:
Բրիտանիան և Գերմանիան դրամական առումով ավելի քիչ են ծախսում, քան ԱՄՆ-ը, սակայն ավելի բարձր վարկանիշ են ստանում իրենց մշակութային ազդեցության և դիվանագիտության արդյունավետության շնորհիվ։
Դոնալդ Թրամփի որոշումը՝ դադարեցնելու միջազգային օգնությունը, եկել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը վերջին ինդեքսում ճանաչվել է ամենաազդեցիկ երկիրը՝ փափուկ ուժի արդյունավետության տեսանկյունից:
Երկրորդ տեղում դաշնակից Բրիտանիան էր, իսկ երրորդում՝ ամերիկացիների գլխավոր մրցակիցը՝ Չինաստանը։
Թրամփի քննադատները վախենում են, որ USAID-ի փակումը մեծ բաց կթողնի գլոբալ օգնության ծրագրերում, որոնք Պեկինը կլրացնի: Դեռևս 2013 թվականին Սի Ծինպինը առաջ էր քաշել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը՝ առաջարկելով կապել ցամաքային և ծովային առևտրային ուղիները՝ ապրանքները արագ և էժան առաքելու համար Աֆրիկայի, Եվրոպայի, Հարավարևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ: Դա ժամանակակից Մետաքսի ճանապարհ է, որտեղ Չինաստանը պարտք է վերցնում ճանապարհներ, երկաթուղիներ և նավահանգիստներ կառուցելու համար՝ առևտուրը հեշտացնելու նպատակով:
Անհասկանալի է, թե ինչպես կգործի «Սկզբում Ամերիկայի շահը» տեսլականը, եթե Չինաստանը, որին ԱՄՆ-ում հաճախ անվանում են «աշխարհի ամենամեծ աշխարհաքաղաքական թշնամին», միջազգային ազդեցության ավելի մեծ հնարավորություն ստանա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓարաքարում քարոզարշավը շարունակվում է. տեսանյութ
Էրդողանը և Թրամփը քննարկում են ունեցել
Պարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը. վերջինս անչափահաս է
Վանաձորում հրդեհվել է խոտածածկույթ և չգործող շինություն
Հռոմի պապն ասել է, թե «փորձության շրջան» է անցնում. նա դեռ հիվանդանոցում է
Քիմ Քարդաշյանը ներկայացել է ռոբոտի և «Տեսլա»-ի հետ գայթակղիչ ֆոտոշարքով. լուսանկարներ
Երևանի քոլեջներից մեկում անչափահասները վիճաբանել են, ուսանողներից մեկը քթի կոտրվածք է ստացել
Ինչու է նվազում տեսողությունը. որոնք են ազդող գործոնները. մանրամասնում է մասնագետը. տեսանյութ
Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան
Գյումրեցին գիտի իմ սկզբունքները, երեխաների համար ոչինչ չեմ խնայելու. Սարիկ Մինասյան. տեսանյութ
Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշենի մի շարք շենքերում
Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում. Փեզեշքիան
42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցները հիմնանորոգվում են. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել Բաստարտոյին՝ նվաճելով WBA Continental չեմպիոնական գոտին
ՌԴ-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումը կփոխի աշխարհի խաղի կանոնները. ինչպես այն կազդի մեզ՝ ՀՀ-ի վրա
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Մեզ ջուր է պետք, կդիտվեն գարնան առաջին ամպրոպները. Սուրենյանը հայտնել է եղանակային փոփոխության մասին
Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում կհանդիպեն
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, մյուս մարզերում՝ անձրև. ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման համար. Բետել
Պառավաքար գյուղում հրդեհի տարածումը կանխվել է
Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողության մասին
Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման ավարտը
«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում են գործունեությունը. պատճառը Թրամփի հրամանն է
Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները
ԱՄՆ-ը Թրամփի հրամանով օդային հարվածներ է հասցրել Եմենի հութիներին, նա անձամբ հետևել է գործողությանը. տեսանյութ
Կրակոցներ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Բախվել են «Հոնդա»-ն և «Պորշ»-ը. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին
Հրդեհ՝ Թեղուտ գյուղում
Չենք թերագնահատում որևէ մեկի գիտելիքը, բայց այսօր ցանկացած գիտելիք արագ հնանում է. վարչապետ
Կոթի գյուղում անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան
Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2093 դեպք. մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրվարույթ
Ձեր դաշնակ առաջնորդները 100 տարի առաջ էին ասում՝ Թուրքիայի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Միրզոյան
Դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխվել է. դասասենյակում գաղտնի փականով դանակներ են հայտնաբերվել
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչինչ չկա. Միրզոյան
Ինչ ճանապարհ կտրվի և ինչպես, որոնք են 3-րդ երկրի ուժերը. մանրամասնում է Սուքիասյանը. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT