Հօգուտ Հայաստանի բռնագանձվել է 50 հազար 720 եվրո, ՀՀ իրավունքը՝ գրանցվել բնակարանի և բնակելի տան նկատմամբ

06/02/2025 schedule15:15

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 27-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռն է: 

Վճռի հիման վրա՝ 2025 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է նաև 50 հազար 720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ: 

Վճռի մնացած մասի կատարման համար Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ:

Նշենք՝ Սուրեն Գաբրիելյանը, որը մեղադրանքի առաջադրման ժամանակ գործարար է եղել, մեղադրվում էր փողերի լվացման, խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար:

Նախկինում Սուրեն Գաբրիելյանը զբաղեցրել է Կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության կենտրոնի պետի պաշտոնը:

Իրեն առաջադրված մեղադրանքը Գաբրիելյանը չէր ընդունում, կալանքի որոշումից հետո Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել:

Գլխավոր դատախազությունում Սուրեն Գաբրիելյանին պատկանող գույքերի առնչությամբ ուսումնասիրությունը սկսվել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին: Հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել 2023 թվականի ապրիլի 17-ին: Դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր: 

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թվականի հունվարի 17-ին կայացրել էր որոշում, որպիսի պայմաններում Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2697 դիտում

Փարաքարում քարոզարշավը շարունակվում է. տեսանյութ

Էրդողանը և Թրամփը քննարկում են ունեցել

Պարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը. վերջինս անչափահաս է

Վանաձորում հրդեհվել է խոտածածկույթ և չգործող շինություն

Հռոմի պապն ասել է, թե «փորձության շրջան» է անցնում. նա դեռ հիվանդանոցում է

Քիմ Քարդաշյանը ներկայացել է ռոբոտի և «Տեսլա»-ի հետ գայթակղիչ ֆոտոշարքով. լուսանկարներ

Երևանի քոլեջներից մեկում անչափահասները վիճաբանել են, ուսանողներից մեկը քթի կոտրվածք է ստացել

Ինչու է նվազում տեսողությունը. որոնք են ազդող գործոնները. մանրամասնում է մասնագետը. տեսանյութ

Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

Գյումրեցին գիտի իմ սկզբունքները, երեխաների համար ոչինչ չեմ խնայելու. Սարիկ Մինասյան. տեսանյութ

Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշենի մի շարք շենքերում

Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում. Փեզեշքիան

42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցները հիմնանորոգվում են. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել Բաստարտոյին՝ նվաճելով WBA Continental չեմպիոնական գոտին

ՌԴ-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումը կփոխի աշխարհի խաղի կանոնները. ինչպես այն կազդի մեզ՝ ՀՀ-ի վրա

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Մեզ ջուր է պետք, կդիտվեն գարնան առաջին ամպրոպները. Սուրենյանը հայտնել է եղանակային փոփոխության մասին

Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում կհանդիպեն

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, մյուս մարզերում՝ անձրև. ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման համար. Բետել

Պառավաքար գյուղում հրդեհի տարածումը կանխվել է

Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողության մասին

Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման ավարտը

«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում են գործունեությունը. պատճառը Թրամփի հրամանն է

Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները

ԱՄՆ-ը Թրամփի հրամանով օդային հարվածներ է հասցրել Եմենի հութիներին, նա անձամբ հետևել է գործողությանը. տեսանյութ

Կրակոցներ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Բախվել են «Հոնդա»-ն և «Պորշ»-ը. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին

Հրդեհ՝ Թեղուտ գյուղում

Չենք թերագնահատում որևէ մեկի գիտելիքը, բայց այսօր ցանկացած գիտելիք արագ հնանում է. վարչապետ

Կոթի գյուղում անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան

Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2093 դեպք. մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրվարույթ

Ձեր դաշնակ առաջնորդները 100 տարի առաջ էին ասում՝ Թուրքիայի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Միրզոյան

Դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխվել է. դասասենյակում գաղտնի փականով դանակներ են հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչինչ չկա. Միրզոյան

Ինչ ճանապարհ կտրվի և ինչպես, որոնք են 3-րդ երկրի ուժերը. մանրամասնում է Սուքիասյանը. տեսանյութ