Երևան
12 °C
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիայի գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Ադրբեջանում իրանցի ուսանողներին առնչվող միջադեպերի մասին, երբ բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող արտաքսվել է երկրից՝ «անբարոյական վարքագծի» համար։
Այս մասին հայտնել է իրանական Irna գործակալությունը։
Ըստ Դեմիրչիլուի՝ նման միջադեպերը բացասական ազդեցություն են ունենում երկու երկրների հարաբերությունների վրա: Նա պահանջել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն այդ գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին՝ այդպիսով վերականգնելով արդարությունը և կանխելով նման դեպքերի կրկնությունը:
Մոջթաբա Դեմիրչիլուն հատուկ անդրադարձ է կատարել նաև հոգևորականների և աստվածաբանների բարձր կարգավիճակին երկու ժողովուրդների մշակույթներում՝ շեշտելով, որ անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել և վճռականորեն արձագանքել ցանկացած վիրավորանքին կամ պառակտիչ գործողությանը: Նա ընդգծել է, որ այսպիսի միջադեպերը չեն բխում երկու երկրների շահերից և կարող են խոչընդոտել երկարաժամկետ հարաբերությունների զարգացմանը:
Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն ափսոսանք է հայտնել նմանատիպ դեպքերի համար՝ հավաստիացնելով, որ այդ հարցը կքննարկվի իր երկրի իշխանությունների հետ: Նա նաև վերահաստատել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խորացնելու հարաբերությունները և պաշտպանելու փոխադարձ շահերը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող վերջին օրերին արտաքսվել է երկրից՝ իբր «անբարոյական վարքագծի» համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԼարսի անցակետում 900-ից ավել մեքենա է կուտակված, 324 հայկական բեռնատար կա հերթում
Խանդանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ. անդրադարձ է արվել «Խաղաղության խաչմերուկ»-ին
Բանտարկյալների փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ում ազատ արձակված Ալեքսանդր Վիննիկը ժամանել է ՌԴ. տեսանյութ
Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով
Գյուղերից մեկում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են իրենց տարեկից տղային և նրա 46-ամյա հորը. վերջինը հիվանդանոցում է
Մոսկվայում հրդեհ է բռնկվել 37 հարկանի կիսակառույց շենքում. պայթյունի ձայներ են լսվել. տեսանյութ
Հայաստանը ամենաբարձր մակարդակով մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին. Բաբաջանյան
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿ-ը ներկայացրել է քայլերի հաջորդականությունը
Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի. Անիտա Դիմիտրիու
«Երևանի ավտոբուս»-ի 2 վարորդի բռնության դեպքով Նուբարաշենի բաժնում հաղորդում է ստացվել
30-ամյա կինը ԲԿ-ում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, հայհոյել, շրջել դեղորայքային սեղանը, վնասել գույքը
Լիբանանի կառավարությունն արգելել է իրանական ինքնաթիռի մուտքը երկիր. Բեյրութում խոշոր բողոքի ակցիաներ են սկսվել
Վճարում կատարելու հորդորից հետո վիճաբանություն է առաջացել. «Երևանի ավտոբուս»-ի 2 վարորդ բռնության է ենթարկվել
Մյունխենում կհանդիպեն ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները. Թրամփ
Բա ասում էիք՝ Տյառնընդառաջի տոնից հետո օրերը տաքանո՞ւմ են. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
«Կրթվելը Նորաձև է» ոչ միայն կարգախոս է, այլև գործելակերպ, որը մենք սկսում ենք ինքներս մեզնից. «Իմ քայլը»
ՊԵԿ-ում ԵՄ փորձագետների հետ հանդիպում է կայացել. պատվիրակությունը այցելել է Բագրատաշեն և Այրում անցակետեր
Եվրասիական հիմնադրամի պատվիրակությունը հետևել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքին
Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Ուջանի տարածքում մեքենաներ են բախվել․ վիրավորը Աշտարակի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան
Մյունխեն մեկնող ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը վերադարձել է Վաշինգտոն
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մյունխեն. լուսանկարներ, տեսանյութ
Պետություն-մասնավոր աշխատանք, տեխնոլոգիական ոլորտի զարգացում. ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք»
Եղեգնաձորում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Զուրաբիշվիլիին ճանաչում է Վրաստանի լեգիտիմ նախագահ
Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է «Ադրբեջանում ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի մասին» կոչ
ՌԴ-ն հրահանգել է աղմկե՞լ. ինչու Քոչարյանը «տեղը չի գտնում». ԵՄ-ն՝ ընդդիմության ցայտնոտի պատճառ. տեսանյութ
Գրիգորյանը Համաշխարհային բանկի Կովկասի տարածաշրջանի տնօրենի հետ քննարկել է նոր ծրագրերի համագործակցությունը
Պուտինն ուրախ կլինի Թրամփին տեսնել Մոսկվայում Հաղթանակի շքերթին. Պեսկով
Հնդկական մացառախոզերի ընտանիքի գիշերային զբոսանքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները
Ինքնաձիգներ, ատրճանակ, հակատանկային ական, մի քանի հարյուր փամփուշտ․ Արմավիրում զինամթերք են հանձնել
Ինչ խնդիրների առաջ են կանգնում մարդիկ Telcell-ից օգտվելիս, և ինչ լուծումներ է առաջարկում փոխտնօրենը. տեսանյութ
Թրամփի հետ Նեթանյահուի գործարքը լուրջ սպառնալիք է խաղաղության համար. Էրդողան
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. վարչապետ
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից
Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT