Երևան
12 °C
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հունվարի 22-ին այցելել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» վերազգային կորպորացիայի կողմից հիմնված PMI Science (Փի Էմ Այ Սայնս) գիտահետազոտական կենտրոն, որն ամբողջ աշխարհում Ֆիլիպ Մորրիսի կողմից հիմնված խոշոր գիտահետազոտական կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի, Չինաստանի ու Իտալիայի կենտրոնների հետ միասին։
Կենտրոնում իրականացվող նպատակային աշխատանքներն ու զարգացման ծրագրերն են նախարարին ներկայացրել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի պրոդուկտների և դրանց ստեղծման և զարգացման ընթացքի տեխնոլոգիայի փոխնախագահ Լուկա Ռոսսին և PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մադոյանը։
Կարևորելով PMI Science գիտահետազոտական կենտրոնի դերը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի համատեքստում՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է գիտահետազոտական (R&D) ուղղության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության մոտեցումները, ինչն արտահայտված է վերջերս ընդունված և 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և «ՀՀ հարկային օրենսգրքում» կատարված նոր կարգավորումներում։
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի արտաքին կապերի և գիտական ներգրավվածության գծով կառավարիչ Վիկտորիա Պողոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորաներին և ենթակառուցվածքներին, հայկական ինժեներական գործընկեր կազմակերպությունների աշխատակիցները ներկայացրել են կենտրոնի հետ համատեղ ընթացիկ գործունեությունը, տարվող աշխատանքներն ու հնարավորությունները:
Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Մաթեմատիկական գիտությունների կենտրոնի աշխատակիցների հետ՝ կենտրոնի ղեկավար Նարեկ Մելքոնյանի գլխավորությամբ։ Նախարարին է ներկայացվել ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև աշխատանքի ընթացքում ծագած խնդիրները։ Քննարկվել են խնդիրների լուծման մի շարք հնարավորություններ։
PMI Science գիտահետազոտական կենտրոնի մագիստրոսական և դոկտորական աստիճանների շահառուների, հրավիրված գիտնականների հետ էլ կայացել է կլոր սեղան-քննարկում՝ ֆունդամենտալ և կիրառական գիտության զարգացման մեջ մասնավոր ընկերությունների դերի, իրականացվող աշխատանքների, այդ ճանապարհին ծագած խնդիրների վերաբերյալ։
Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով այս ուղղությամբ ՀՀ կառավարության առաջնահերթություններին, նշել է, որ մեծ կարևորություն է տրվում գիտության զարգացմանը, որի առանցքում գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված գիտահեն, ինքնաբավ տնտեսության կառուցումն է, որում կարևորագույն դերակատարություն ունի նորարարությունը։ Այս համատեքստում՝ նախարարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից գիտության ոլորտի զարգացման համար կատարվող ներդրումները։ Քննարկվել են Հայաստանում գիտության առաջընթացին ուղղված մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում ունեցած ավանդույթներին, նվաճումներին ու ձեռքբերումներին, դրանց շարունակականությանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկումներ ունենալ այս ուղղությամբ։
Այցի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է նաև համալսարանի տարածքով, ծանոթացել PMI Science-ի աջակցությամբ կառուցվող գիտական այգուն և բարեկարգման աշխատանքներին։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում. լուսանկարներ
Ավտոբուսով վերադարձա կեցավայր. վարչապետ. տեսանյութ
ՌԴ-ում հասկացե՞լ են, որ Բաքուն «օգտագործել է, դեն շպրտել». ՀՀ-ն Մոսկվայի «արցունքներին չի հավատում»
Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու
Մի քանի տարածաշրջանում բուքը շարունակվում է. Մեղրիում, Թալինում, Աբովյանում ձյուն է
Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից. նրանք կմիանան եվրոպական ցանցին
«Քատարա» մշակութային գյուղակում բացվեց հայկական մշակութային անկյունը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Ձյուն ու բուք է. Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են
Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. մանրամասներ. լուսանկարներ
Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել. ովքեր են կազմում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 8-ին
Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել
Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել տեղաշարժին
Գազայի հատվածից ազատված իսրայելցի երեք պատանդ ժամանել է Իսրայել
Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Պատվո շքանշանով
Կնոջ ինքնագնահատականը տղամարդը, հաճախ սկեսուրը զրոյացնում են, երեխաների մորը՝ աստիճանաբար «սպանում». Ծատուրյան
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. առանձին վայրերում ուժեղ քամի կլինի
Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան
Ինքնաթիռի խոցման պատճառով հարաբերության լարումը չի չեղարկում Սյունիքում Մոսկվա-Բաքու համատեղ շահը. Իոաննիսյան
Ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է
Սլովակիան Եվրոպա է. հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը
«Ջիգլսի» աղբյուրի հատվածում 700 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել. արգելափակումից 73 բեռնատար է դուրս բերվել
Ինչ վիճակում են Ստեփանավանի հրդեհի հետևանքով տուժածները. նրանցից 3-ը տեղափոխվել են Երևան
Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է ավելի քան 12 հազար դի է մնացել
Հայտնաբերվել է 1 դի, 6 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ. նոր մանրամասներ և լուսանկարներ Ստեփանավանի հրդեհից
Ստեփանավանի հրդեհից տուժածներն ապահովվել են սննդով, հագուստով. քննարկվում է կացարանների հարցը. լուսանկարներ
ԲԿ-ի դիմաց կայանված «Մազդա 3»-ում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. կրծքավանդակի հատվածում վնասվածքներ կան
ՀՀ-ի շուրջ կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է. Միրզոյան
Շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Լադա պրիորա» և արնանման հետքեր. կան ձերբակալվածներ
Ինչպես է ավտոբուսի ապակին կոտրած տղամարդը փախչում պատուհանից. տեսանյութ
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան
Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվել է, ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժածներին արագ աջակցել. նրանք հիմա հյուրանոցում են. Լոռու մարզպետ
Լարսը շարունակում է փակ մնալ
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Իրենք արագ դուրս են եկել, 71-ամյա կինը մնացել է այրվող շենքում. մանրամասներ Ստեփանավանի հրդեհից
Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի փայտե տներում. ժամանել է մոտ 40 հրշեջ․ բնակիչները տարհանվել են․ կա անհետ կորած
ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարներից է. Կոնջորյան
ՀՀ-ի՝ միջազգային հարաբերություններում վաստակած խոսքի իրավունքը շահեկան չէ որոշ շրջանակների համար. Կոնջորյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT