Երևան
12 °C
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է էականորեն խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսվող պատիժը։
Նախագծում նշվում է, որ իրականացված վերլուծությունները վկայում են, որ նկատվում է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի շարունակական աճ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվում են ամենօրյա ստուգումներ՝ նոր բացված, անվանափոխված եւ փակված թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային «խանութներ» հայտնաբերելու համար: Այս պահի դրությամբ վարչության ծառայողների տեսադաշտում են գտնվում թվով 620-ից ավելի խանութներ կամ ալիքներ: Խանութներից բացի կան նաեւ 100-ից ավելի զրուցարաններ, որտեղ հիմնականում իրականացվում է թմրամիջոցների գովազդ:
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում: Նախագծում նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն՝ բարձրացնելու տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը:
Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ կտրուկ ավելացել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: Ընդ որում, 2024 թվականի ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 252 դեպք, որոնցից 62-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, իսկ 190-ը՝ ձեռքբերման: Ուստի, նախագծով նախատեսվող կարգավորմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների շրջանառությունը դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք:
Բացի այդ, հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող մի շարք հանցատեսակների վտանգավորությունը, այդ թվում՝ բնակչության առողջությանը հասցվող վնասի համատեքստում, անհրաժեշտ է որոշ հանցատեսակների պարագայում խստացնել պետության քրեաիրավական արձագանքը՝ այն համապատասխանեցնելով տվյալ արարքների իրական հանրային վտանգավորության աստիճանին եւ բնույթին»,- ասված է նախագծում:
Նախագծով նախատեսվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերելի հոդվածներում արարքը ծանրացնող հանգամանքների շարքը լրացնել:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ եւ 402-րդ հոդվածների 2-րդ մասերում ծանրացնող հանգամանք է սահմանվել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարելը, իսկ 393-րդ եւ 394-րդ հոդվածների 3-րդ մասերում որպես առանձնապես ծանրացնող հանգամանք է սահմանվել անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը:
Նախագծով թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելու կամ ներգրավելու համար արարքը ծանրացնող հանգամանքների թվում սահմանվել են նաեւ անձի անօգնական վիճակն օգտագործելով հանցանքը կատարելու վերաբերյալ կարգավորումներ:
Բացի այդ, նախատեսվել է խստացնել որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը) առաջարկվում է նախատեսել պատիժ՝ 5-8 տարի ժամկետով ազատազրկում: ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասով (Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, խոշոր չափերով, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում, ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում կամ ուսումնական հաստատությունում կամ դրա հարակից տարածքում, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) նախատեսել պատիժ՝ 8-12 տարի ժամկետով ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով (Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ առանձնապես խոշոր չափերով՝ անչափահասի ներգրավմամբ) նախատեսել պատիժ՝ 14-20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը) նախատեսել պատիժ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, նույն հոդվածի 2-րդ մասով (Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է խոշոր չափերով, ինչպես նաև տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) նախատեսել պատիժ՝ 2-6 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով (Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) նախատեսել պատիժ՝ 4-8 տարի ժամկետով ազատազրկում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿյանքից հեռшցել է «Ֆանֆան տյուլպան» ֆիլմի դերասանուհի Ժենեվևա Պաժը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալեքսանդր Ստուբի հետ. տեսանյութ
Սերժ Սարգսյանի «ուրվականը» «կպրշկվել է» փեսայի մերձավոր շրջապատին. «քառսուն կարծր կաշվի» տակ թաքնվելը չի փրկի
Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ
Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը պետք է արտացոլվեն խաղաղության բանակցությունների գործընթացում. Շոլց
Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ՀՀ-Խորվաթիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է
«Փյունիկ» ՖԱ նոր ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը ՀՖՖ-ի հետ. հայտարարություն
Ինչպես պետական աջակցությամբ և մատչելի ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ. Պապոյանը մանրամասնել է
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի
Սուրեն Պապիկյանն ու Ռուբեն Բրեկելմանսը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ
Ռոբերտ Քոչարյանը փորձում է հեռու վանել քաղաքական կախաղանի պարանը. ինչու է նա թաքնվում որդու հետևում. տեսանյութ
Հայկական գամփռը՝ Երևանում կայանալիք հոկեյի ԱԱ պաշտոնական խորհրդանիշ. ով է հեղինակը
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինները որակազրկվել է. պատճառը հայտնի է
Մյունխենում Հայաստանի և Նորվեգիայի վարչապետները համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը. հոգևոր հովիվը տեղափոխվել է հիվանդանոց
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա, ուժգին քամի կլինի
ՀՀ-ում գոնե «իմացան», որ փոխնախագահ Վենսը Մյունխենում ԱՄՆ արտաքին քաղաքականությունն է ներկայացրել. Սաֆարյան
Գերմանիան կշարունակի աջակցել ՀՀ-ի՝ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին. հանդիպել են Փաշինյանը և Շոլցը
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն. ուժեղացված ծառայություն է իրականացվում. տեսանյութ
Արևմտյան Աֆրիկայում կլիմայի փոփոխությունը սպառնում է կակաոյի համաշխարհային արտադրությանը
Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ ռազմական աջակցության․ Զելենսկի
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարարի հետ. ինչ է քննարկվել
«Քվանտա»-ի թեզերի պաշտպանությունն ավարտված է. «Իմ Քայլը» հիմնադրամի համար ծրագիրը ստրատեգիկ նշանակություն ունի
Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի. ՇՄ նախարարությունը մի քանի փաստ է ներկայացրել
Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաքից հետո մեկնի Մալթա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի մրցաշարին
ԲՏԱ նախարարը ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի մասին
Միայն Ուկրաինան կարող է երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններ վարել, Ֆրանսիան կաջակցի Կիևին. Մակրոն
Ջրառատի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվել են ԱԺ-ում, հետաքրքիր զրույց ստացվեց. Մանավազյան. լուսանկարներ
«Երևանը կարդում է». ինչ է սպասվում փետրվարի 21-22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում. տեսանյութ
Գանձակում բախվել են «Նիսսան»-ն ու «Լադա»-ն․ կա վիրավոր
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 15-ին
Ալթայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում
Մի քանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է
Հրդեհ է բռնկվել Վանաձորի չգործող կարի արտադրամասում. լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT