Երևան
12 °C
Շարունակելով ընկերության գործընթացները թվայնացնելու իր հավակնոտ ծրագիրը՝ Ucom-ը հայտարարում է Cerillion-ի հետ համագործակցության մեկնարկի մասին։ Cerillion-ը գլոբալ առաջատար է՝ հեռահաղորդակցության ընկերությունների համար օպերացիոն և բիզնես թվային համակարգերի (OSS/BSS) մշակման ոլորտում։
Այս համակարգը թույլ է տալու Ucom-ին իր ծառայություններն ու հաճախորդների տվյալներն ինտեգրել միասնական համակցված համակարգում, ինչը կբարձրացնի ընկերության արդյունավետությունը՝ միաժամանակ հաճախորդներին տրամադրելով կայուն և անհատականացված փորձառություն՝ բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում։ Արհեստական բանականությամբ համակարգվող թվային այս լուծումը կարագացնի նոր պրոդուկտների մշակումը՝ Ucom-ի առաջարկներն դարձնելով ավելի ճկուն և հաճախորդների կարիքներին համապատասխան։
Բրիտանական Cerillion ընկերությունն այս նպատակների համար ընտրվել է երկար ուսումնասիրություններից հետո` հնարավոր լավագույն համակարգը ներդնելու համար Ucom-ը գնահատել է ոլորտում գործող հիմնական ընկերությունների մշակած պրոդուկտները։
«Ես ողջունում եմ Ucom-ի և Cerillion-ի միջև այս համաձայնագիրը՝ որպես նշանակալի առաջընթաց Հայաստանի թվային հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացման գործում։ Այս ուղենշային գործարքն օգնում է պայմաններ ստեղծել հետագա տեխնոլոգիական նորարարությունների, հանրային ծառայությունների բարելավման և ավելի արդյունավետ տնտեսական աճի համար: Մեծ Բրիտանիայի կառավարությունը որպես ռազմավարական առաջնահերթություն է սահմանել ապագայի հեռահաղորդակցությունը: Ես իսկապես ուրախ եմ, որ բրիտանական ընկերությունն առանցքային դեր է խաղում՝ օգնելով Հայաստանին հասնելու իր հավակնություններին որպես առաջատար տեխնոլոգիական կենտրոն»,- ասել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։
«Հավատարիմ մնալով մեր աճի ու թվային փոխակերպման հավակնոտ ռազմավարությանը, ինչպես նաև մեր մոտեցումների առանցքում ունենալով հաճախորդամետությունը՝ մենք մեծ քայլ ենք անում առաջ՝ արդիականացնելով մեր կառավարման համակարգերի ծրագրային ապահովումը։ Այս միասնական հարթակը մեզ թույլ կտա հաճախորդների բոլոր գործողությունները միավորել մեկ առանցքային համակարգում, ինչի շնորհիվ մենք ավելի ճկուն կլինենք հաճախորդների կարիքները բավարարելու հարցում։ Ստանալով ավելի մեծ վերահսկողություն և ճկունություն մեր գործողություններում՝ մենք տրամադրված ենք ավելի արագ, ճշգրիտ և վստահելի ծառայություններ տրամադրել։ Մեր վերջնական նպատակն է համոզվել, որ մեր յուրաքանչյուր բաժանորդ վայելում է անհատականացված և արտակարգ փորձառություն»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մենք շատ ոգևորված ենք Ucom-ին դիմավորել որպես կարևոր նոր հաճախորդ և որպես մեր առաջին հաճախորդը կովկասյան տարածաշրջանում։ Սա նոր փուլի մեկնարկ է և շատ ոգևորիչ քայլ՝ մեր գլոբալ զարգացման ճանապարհին, և մենք հպարտ ենք, որ Ucom-ն ընտրել է հենց Cerillion-ին՝ իր աճին ու նորարար լուծումներ ներդնելուն օժանդակելու համար։ Մենք ամբողջական նվիրումով կառուցելու ենք երկարատև համագործակցություն, որը կայուն արժեք է ստեղծելու։ Մենք անհամբեր սպասում ենք մեր սերտ համագործակցությանը՝ Ucom-ի ռազմավարական նպատակներին հասնելու համար»,- նշել է Cerillion-ի գլխավոր տնօրեն Լուի Հոլը։
Ucom-ն առաջարկում է իր հաճախորդներին 4G+ և 5G շարժական ցանցեր, նաև ֆիքսված լայնաշերտ ինտերնետի ցանց ու IP հեռուստատեսություն՝ տրամադրելով ծառայությունների համակցված պորտֆոլիո թե՛ անհատ և թե՛ բիզնես հաճախորդների համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔննարկվել և հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի օրակարգային նախագծերը
Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետի բացման հարցում զարգացում չկա. ԱԳՆ խոսնակ
Եղբայրս գրկումս մահացավ, հարձակումը տան վրա էր. Մերձավանում զոհվածի եղբայրը մանրամասներ է պատմում. տեսանյութ
Կոմբինատի աշխատակիցները պատշաճ իրազեկված չեն գործադուլի կազմակերպման, իրականացման օրենսդրական պահանջներին. ՄԻՊ
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ՀՀ-ին պաշտպանական տեխնիկա տրամադրել. կոնգրեսականները դիմել են Ռուբիոյին
Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հրաժարական կտա. օրը հայտնի է
Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ. ինչպես կընտրվեն մասնակիցները
Շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին
ՀՀ նախագահը և Մեհդի Սոբհանին Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր են քննարկել
Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կադրային փոփոխություններ են անհրաժեշտ. Երևանի քննչական վարչությունում խորհրդակցություն է անցկացվել
Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ նախագծի» մասնակիցների ելույթների հերթականությունը
Բարձր է գնահատվել ՀՀ-ԵԽ 2023-26թթ. գործողությունների ծրագրի իրականացումը. օրակարգային հարցեր են քննարկվել
Կասեցվել է «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող հացի 2 արտադրամասի գործունեությունը
«Նիվա»-ով դրիֆթ արած 21-ամյա վարորդը ձերբակալվել է. տեսանյութ
Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում
Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը
Անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները
Վաշինգտոնի հետ բանակցությունը կապիտուլյացիա կդառնա Թեհրանի համար. Իրանի արտգործնախարար
Երևանի իշխանությունները պատրաստ են շարունակել աշխատանքները. հանդիպում կլինի «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
Հայր ու որդի կացնով սպանել են հարևանի շներին. տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին
Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավանի հրդեհից տուժածներին, ծանոթացել նրանց ժամանակավոր կեցության պայմաններին
Անուլ ջան, Աստված հետդ. Աշոտ Ղազարյանը «Դեպի Եվրատեսիլ» 2025-ի մասնակից թոռնուհու հետ լուսանկար է հրապարակել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 10-ին
Պապիկյանը Հնդկաստանի ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացմանը. լուսանկարներ
Բաքուն սրում է հարաբերությունները Կրեմլի հետ, ՌԴ-ն՝ կորցնում ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում. The Guardian
Հյուրանոցային ծառայություն մատուցողներին այլ կրոնի համար աղոթատեղի ունենալու պահանջ չի եղել. պարզաբանում
Համոզմունքը, որ չի ենթարկվել ռեֆլեկսիայի, նախկինից մնացած տպավորություն է. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ. տեսանյութ
Գնացել է պատերազմ՝ առանց մտածելու. տնտեսվարողների բողոքի ակցիան Քոչարյանի քարոզարշավի է վերածվել. տեսանյութ
Կոպիրկինը բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին
Եվրամիություն-ԱՄՆ հարաբերություններում անորոշությունն աճում է. Ֆոն դեր Լեյեն
28-ամյա երիտասարդը վիճել է իր 45-ամյա կնոջ հետ, սպառնացել նռնակով պայթեցնել. պայթյունից ինքն է վնասվածք ստացել
Աշխատանք և ուսուցում՝ 2020-ից հետո զորացրվածների և ռազմական գործողություններին մասնակցածների համար
Կցրտի 3-5 աստիճանով, մարզերում ու Երևանում սպասվում են ձյան տեղումներ
«Հայգեր» ավտոբուսների վարորդների ժամային աշխատավարձը հունվարի 1-ից բարձրացել է. գիշերային հավելավճար կա
1 զոհ, 2 վիրավոր․ Երևան-Գյումրի ճանապարհի խոշոր վթարի դեպքով նախաքննություն է ընթանում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT