Նորմատիվներ սահմանեք, որ ամեն շենքի վրա չգրեն հիվանդանոց. Սուքիասյան. տեսանյութ

20/01/2025 schedule19:31

«Պարոն Թորոսյանին ճանաչում եմ 3 տարուց ավելի, ուզում եմ ասել, որ շատ խելացի, գիտակից, ճկուն, արտաքին աշխարհը լավ պատկերացնող, բժշկական ձեռնարկությունների մասին տեղյակ, նորարարական տեխնոլոգիաներից տեղյակ մարդ է, որը, կարծում եմ, մեզ կօգնի, և այն խնդիրները, որոնք մինչև այսօր լուծված չեն, լուծումներ կգտնեն: Բայց ես ուզում եմ այն խնդիրների մասին անպայման բարձրաձայնել, որոնց առնչվել եմ»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Առաջինը. ես կուզեմ, որ մի այլ հարթակ ստեղծվի. Հայաստանի Հանրապետությունը փոքր պետություն է, և հազվադեպ հանդիպող հիվանդություններ են լինում քաղաքացիների մոտ, նրանց շտապ պետք է տարվի արտասահման՝ հաշվի առնելով, որ Հայաստանում այդ մասնագետները չկան:

Վիզաների խնդիրը, որ պետք է մեր պետական մարմինները միջազգային կառույցների հետ աշխատեն, որ ցանկացած երկրում, որտեղ լավագույն մասնագետներ կան, կարողանան արագ տեղափոխել մեր հիվանդներին: Կամ եթե կարողանան, գոնե այդ մասնագետներին հրավիրեն Հայաստան, որպեսզի պետական աջակցություն լինի: Երկրորդ հարց էլ կա՝ դեղորայքի հետ կապված. որ դեղորայքի կարիք է լինում Հայաստան բերելու հազվագյուտ հիվանդությունների համար, դեղատոմսերը անգլերեն չեն, խնդրում ենք, որ դուք Համաշխարհային առողջապահական կազմակերպության կամ նախարարության միջոցով մի հարթակ ստեղծեք, որպեսզի ցանկացած քաղաքացի կարողան դիմել, որ օգնեն»,- ասաց նա:

Այնուհետև Սուքիասյանը շարունակեց. «Մյուսը բժշկական տուրիզմի մասին է, այդտեղ 3 կարևոր խնդիր կա. Հայաստանում շատերը չեն գիտակցում՝ բժշկի կարևորությունն ու փորձը նրանում է՝ քանի վիրահատություն է արել, ինչպես է այդ հիվանդություններին լուծում տվել, այդ վերլուծությունները եթե չլինեն, մենք ինչպես կարող ենք բժշկի որակավորում տալ, նրանք էլ մեր ՀՀ-ի բրենդն են: Սարքավորումները պիտի արդիական լինեն, որ օգնեն մեր բժիշկներին, նրանք էլ օգնեն հիվանդներին: Հիվանդի վայրը, որտեղ նա պետք է գտնվի, արդյոք համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին, թե՞ ոչ: Խնդրում եմ նորմատիվներ սահմանեք, որպեսզի ամեն մեկը ոնց ժամանակին էր ամեն շենքի վրա գրում՝ համալսարան, հիմա չգրեն՝ հիվանդանոց»:

Պատգամավորի խոսքով՝ հիվանդանոցների արդյունավետ աշխատանքի խնդիր կա:

«Շատերը ԿՏ-ներ են ձեռք բերում, ու այն աշխատում է իր ծանրաբեռնվածության տաս տոկոսով, նշանակում է՝ ինքնարժեքը բարձրանում է, և քաղաքացիներն են դրա համար վճարում: Նորմատիվներ սահմանեք նախարարություններով, որ այդ ԿՏ-ն՝ քանի կիլոմետր հեռավորության վրա ինչ լոգիստիկա պետք է ունենա ու ինչ կարգի շրջանների պետք է սպասարկի: Երկրորդը գիտաժողովներն են Հայաստանում, մենք Սփյուռքում հրաշալի մասնագետներ ունենք, որոնք կարող են գալ, այստեղ գիտաժողովներ վարել, կարող են իրենց ընկերներին նույնպես իրենց հետ բերել, և այս առումով էլ Հայաստանը դառնա հարթակ», - նկատեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
758 դիտում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում. լուսանկարներ

Ավտոբուսով վերադարձա կեցավայր. վարչապետ. տեսանյութ

ՌԴ-ում հասկացե՞լ են, որ Բաքուն «օգտագործել է, դեն շպրտել». ՀՀ-ն Մոսկվայի «արցունքներին չի հավատում»

Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու

Մի քանի տարածաշրջանում բուքը շարունակվում է. Մեղրիում, Թալինում, Աբովյանում ձյուն է

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից. նրանք կմիանան եվրոպական ցանցին

«Քատարա» մշակութային գյուղակում բացվեց հայկական մշակութային անկյունը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ձյուն ու բուք է. Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են

Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. մանրամասներ. լուսանկարներ

Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել. ովքեր են կազմում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 8-ին

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել տեղաշարժին

Գազայի հատվածից ազատված իսրայելցի երեք պատանդ ժամանել է Իսրայել

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Պատվո շքանշանով

Կնոջ ինքնագնահատականը տղամարդը, հաճախ սկեսուրը զրոյացնում են, երեխաների մորը՝ աստիճանաբար «սպանում». Ծատուրյան

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. առանձին վայրերում ուժեղ քամի կլինի

Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան

Ինքնաթիռի խոցման պատճառով հարաբերության լարումը չի չեղարկում Սյունիքում Մոսկվա-Բաքու համատեղ շահը. Իոաննիսյան

Ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է

Սլովակիան Եվրոպա է. հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

«Ջիգլսի» աղբյուրի հատվածում 700 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել. արգելափակումից 73 բեռնատար է դուրս բերվել

Ինչ վիճակում են Ստեփանավանի հրդեհի հետևանքով տուժածները. նրանցից 3-ը տեղափոխվել են Երևան

Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է ավելի քան 12 հազար դի է մնացել

Հայտնաբերվել է 1 դի, 6 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ. նոր մանրամասներ և լուսանկարներ Ստեփանավանի հրդեհից

Ստեփանավանի հրդեհից տուժածներն ապահովվել են սննդով, հագուստով. քննարկվում է կացարանների հարցը. լուսանկարներ

ԲԿ-ի դիմաց կայանված «Մազդա 3»-ում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. կրծքավանդակի հատվածում վնասվածքներ կան

ՀՀ-ի շուրջ կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է. Միրզոյան

Շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Լադա պրիորա» և արնանման հետքեր. կան ձերբակալվածներ

Ինչպես է ավտոբուսի ապակին կոտրած տղամարդը փախչում պատուհանից. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան

Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվել է, ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժածներին արագ աջակցել. նրանք հիմա հյուրանոցում են. Լոռու մարզպետ

Լարսը շարունակում է փակ մնալ

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Իրենք արագ դուրս են եկել, 71-ամյա կինը մնացել է այրվող շենքում. մանրամասներ Ստեփանավանի հրդեհից

Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի փայտե տներում. ժամանել է մոտ 40 հրշեջ․ բնակիչները տարհանվել են․ կա անհետ կորած

ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարներից է. Կոնջորյան

ՀՀ-ի՝ միջազգային հարաբերություններում վաստակած խոսքի իրավունքը շահեկան չէ որոշ շրջանակների համար. Կոնջորյան