Սումգայիթում սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից հայության ցեղասպանության շղթային․ Գաբրիելյանը՝ Բաքվի ջարդերի մասին

20/01/2025 schedule17:59

35 տարի առաջ այս օրերին Բաքվի հայությունն ապրում էր իր պատմության դաժանագույն դրվագներից մեկը՝ կոտորած, ջարդ, հետապնդում, բռնություն, թալան։ 

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը Բաքվում հայերի կոտորածի տարելիցի կապակցությամբ։

«1990 թ․ հունվարը Բաքվի հայության համար ճակատագրական էր։ Հունվարի 13-19-ին տեղի ունեցած կոտորածով կարծես թե ընդհատվեց Բաքվում հայկական վաղեմի ներկայությունը, որը թե՛ ցարական, թե՛ խորհրդային շրջանում անգնահատելի նշանակություն էր ունեցել այդ քաղաքի արդյունաբերական և քաղաքաշինական զարգացման տեսանկյունից։ Այնուհանդերձ, ինչպես Բաքու քաղաքի, այնպես էլ Ադրբեջանի այլ քաղաքների և շրջանների հայության համար որևէ ադրբեջանական վարչակարգի տիրապետություն հեշտ կամ արդարացի չի եղել, կլիներ դա 1918-1920 թթ․ մուսավաթական վարչակարգը, թե դրան հաջորդած խորհրդային իշխանությունը, որը, չնայած խորհրդային «բարեկամության և եղբայրության» քարոզչությանն ու քաղաքականությանը, չկարողացավ հաղթահարել այն խորն էթնիկ ատելությունն ու ազգայնականությունը, որով տառապում էր ադրբեջանական հասարակությունը և իշխանությունը։

Խորհրդային տարիներին, թեև դա հիմնականում չէր արտահայտվում ուղիղ ֆիզիկական ուժի գործադրմամբ, սակայն ադրբեջանաբնակ հայությունը շարունակաբար հասարակական կյանքի տարբեր ասպեկտներում բախվում էր այդ խտրականության արտահայտություններին։ Այս ամենի գագաթնակետը դարձավ 1988 թ․ Սումգայթի ցեղասպանությունը, որն, ըստ էության, սկիզբ դրեց Ադրբեջանի կողմից հայության հանդեպ ցեղասպանության հերթական շղթային՝ բաղկացած մի քանի խոշոր դրվագներից՝ Սումգայիթ, Գանձակ, Բաքու, Շահումյան, Մարաղա, և բազմաթիվ տեղային-համայնքային-անձնային դրսևորումներով»,- ասել է Գաբրիելյանը։

Այնուհանդերձ, ի՞նչ տեղի ունեցավ 35 տարի առաջ այս օրերին Բաքվում։ Ինչպես հայտնի է, Դուք և Ձեր ընտանիքը ևս զերծ չեք մնացել այս դաժան իրողություններից՝ հարցին, Գաբրիելյանը պատասխանել է.

«1990 թ․ Բաքվի իրադարձությունները հասունանում էին փաստացի Սումգայիթից հետո։ Սումգայիթի ոճրագործությունը, հայերի հանդեպ անմարդկային բռնություններն ու բռնի տեղահանումը, նման համակարգային գործողության անպատժելիությունը մեծ ոգևորություն էր առաջացրել ադրբեջանական ազգայնականության շրջանում, որի թիրախը նաև Բաքվի մեծաթիվ հայությունն էր, որը տեղի ռուս բնակչության հետ կազմում էր քաղաքի, կարելի է ասել, էլիտար և ինտելիգենտ հատվածը։

Այնուհանդերձ, 1988 թ․-ից Բաքվում հասունացող հակահայկականության մասին տեղեկատվությունը խորհրդային տեղեկատվական վակուումի պայմաններում մեծ դժվարությամբ էր տարածվում՝ հաճախ անորոշության մեջ թողնելով հայության մնացյալ հատվածներին։ Ուստի, թեև որոշակի քանակի հայեր, կանխազգալով մոտալուտ աղետը, հասցրել էին հեռանալ քաղաքից, այնուհանդերձ, մեծ քանակությամբ հայություն շարունակում էր բնակվել Բաքվում՝ հույս փայփայելով, թե խորհրդային իշխանությունն ի զորու կլինի հարթել իրավիճակը։

1988թ. կողոպուտն ու թալանը Բաքվում դեռևս մասսայական ձևեր չէին ընդունել:  Ավելի շատ էին հոգեբանական ճնշումները և հայերին սպանելու ու վռնդելու կոչերը: 1988թ.-1989թ. զարգացան հոգեբանական ճնշման տարբեր ձևեր` ֆիզիկական ճնշումներին, ծեծին ու սպանություններին զուգահեռ: 1989թ. հոգեբանական բռնության ձևերն արդեն զգալիորեն կատարելագործվել էին: Դրանք արտահայտվում էին հայերի դեմ ուղղված կարգախոսներով՝ «Հայեր, ռադ եղեք», «Մահ հայերին»,  «Փառք Սումգայիթի հերոսներին»։

1989թ. ամռանը բռնարարքների կոչերն ու բռնարարքները սկսեցին ստանալ զանգվածային բնույթ: Շատ հայերի սպառնում էին ոչ միայն փողոցում, այլև` աշխատատեղերում, առաջարկում էին գնալ Ադրբեջանից, խանութներում մթերք չէին տալիս, դպրոցներում աշակերտներին տրամադրում էին հայ ընկերների դեմ:     

Աշխատատեղում ծեծում էին, իսկ 1990 թ․ հունվարի 13-ից փակվեցին ելքի բոլոր դռները՝ գնացքները, օդանավակայանը, ավտոմոբիլային ճանապարհները, նավահանգիստը՝ անհնար դարձնելով հայության ելքը ջարդարարության շղթայից։ Բազմաթիվ են ականատեսների վկայությունները բռնությունների, սպանությունների, ճնշումների բոլոր այն ձևերի մասին, որոնք տեղի ունեցած Բաքվում։ Հակահայկականությունն այնպիսի աննկարագրելի չափերի էր հասել Բաքվի ադրբեջանական հասարակության բոլոր շերտերում, որ Բաքվում իր ազգությամբ հայ մորը սպանել է տասնչորսամյա պատանին: Ես և իմ ընտանիքը ևս տեղահանվել ենք Բաքվից կյանքի սպառնալիքի տակ և կորցնելով Բաքվում ունեցած գույքը, հետևապես ամբողջությամբ կիսում ենք Բաքվի հայության վիշտն ու ոտնահարված իրավունքների վերականգնման պահանջը»։

Ձեր գլխավորած միությունը շարունակաբար բարձրաձայնում է ինչպես Բաքվի, այնպես էլ 1988-1992 թթ․ ադրբեջանական իշխանությունների կողմից հայության ոտնահարված իրավունքների պաշտպանության խնդիրը։ Այժմ ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացի հնարավորությունները։

«Մեր միությունն աշխատանքներ է տանում միջազգային հանրությանը հայության ադրբեջանական փուլային ցեղասպանության մասին մանրամասն տեղեկատվության տրամադրման ուղղությամբ։ Անցյալ տարի ես մասնակցել եմ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի մի շարք միջոցառումների՝ ներկայացնելով այն բոլոր  իրավախախտումները, որոնց առերեսվել է պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի կես միլիոնից ավելի հայությունը 1988-1992 թթ․ ընթացքում։ Մենք փորձում ենք ցույց տալ, որ ի դեմս ադրբեջանական վարչակարգերի՝ գործ ունենք ոչ թե իրավիճակային բռնությունների իրագործման երևույթի, այլ ավելի քան մեկ դար ձգվող փուլային ցեղասպանության գործընթացի հետ, որը ֆիզիկական բնաջնջումից, բռնի տեղահանումից, էթնիկ զտումից բացի ենթադրում է նաև ռասիզմի շարունակական խթանում պետական մակարդակով, էթնոցիդի քաղաքականության մշտական հովանավորչություն։

Գործընթացի հաջողությունը մեծապես կապված է փաստերի օբյեկտիվ և զանգվածային հանրայնացման և հստակ պահանջատիրության ձևակերպման խնդրից, որին Ադրբեջանի ներկայիս վարչակարգը պարտավոր է առերեսվել»,- ասել է նա։

Ինչպե՞ս եք պատկերացնում հայ փախստականների իրավունքների վերականգնման գործընթացի վերջնարդյունքը: Պատասխանելով հարցին, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանն ասել է.

«Հայ փախստականության իրավունքների վերականգնման գործընթացն անառարկելիորեն պետք է սկսվի Ադրբեջանում հայատյացության, հայության նկատմամբ ատելության խոսքի՝ պետական և հասարակական մակարդակով տարածման, էթնիկ և կրոնական ռասիզմի իսպառ բացառման պահանջից և դրա բավարարումից։ Անհնար է պատկերացնել մեր իրավունքների վերականգնումը այն պարագայում, երբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանում խրախուսվում է հայատյացությունն ու դաստիարակվում է ռամիլսաֆարովական սկզբունքներով առաջնորդվող սերունդ։

Մեր  իրավունքների ամբողջական վերականգնումը ենթադրում է անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնց բացակայությունը կարող է կրկին հայության ֆիզիկական գոյությունը դնել մեծ սպառնալիքի տակ։ Հարկ է նշել, որ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից, Նախիջևանից հայրենազրկված հայությունը կրել է ահռելի նյութական, գույքային կորուստներ, որոնք որևէ կերպ անցած տասնամյակների ընթացքում չեն փոխհատուցվել։ Մեր կրած նյութական վնասների արդարացի փոխհատուցումը մեր իրավունքների վերականգնման գործընթացի անբաժան մասն է՝ ածանցյալ վերադարձի, ազգային-մշակութային-կրոնական իրավունքների վերականգնմանը և անվտանգության երաշխավորված ապահովման  պահանջին»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
516 դիտում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում. լուսանկարներ

Ավտոբուսով վերադարձա կեցավայր. վարչապետ. տեսանյութ

ՌԴ-ում հասկացե՞լ են, որ Բաքուն «օգտագործել է, դեն շպրտել». ՀՀ-ն Մոսկվայի «արցունքներին չի հավատում»

Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու

Մի քանի տարածաշրջանում բուքը շարունակվում է. Մեղրիում, Թալինում, Աբովյանում ձյուն է

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից. նրանք կմիանան եվրոպական ցանցին

«Քատարա» մշակութային գյուղակում բացվեց հայկական մշակութային անկյունը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ձյուն ու բուք է. Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են

Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. մանրամասներ. լուսանկարներ

Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել. ովքեր են կազմում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 8-ին

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել տեղաշարժին

Գազայի հատվածից ազատված իսրայելցի երեք պատանդ ժամանել է Իսրայել

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Պատվո շքանշանով

Կնոջ ինքնագնահատականը տղամարդը, հաճախ սկեսուրը զրոյացնում են, երեխաների մորը՝ աստիճանաբար «սպանում». Ծատուրյան

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. առանձին վայրերում ուժեղ քամի կլինի

Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան

Ինքնաթիռի խոցման պատճառով հարաբերության լարումը չի չեղարկում Սյունիքում Մոսկվա-Բաքու համատեղ շահը. Իոաննիսյան

Ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է

Սլովակիան Եվրոպա է. հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

«Ջիգլսի» աղբյուրի հատվածում 700 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել. արգելափակումից 73 բեռնատար է դուրս բերվել

Ինչ վիճակում են Ստեփանավանի հրդեհի հետևանքով տուժածները. նրանցից 3-ը տեղափոխվել են Երևան

Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է ավելի քան 12 հազար դի է մնացել

Հայտնաբերվել է 1 դի, 6 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ. նոր մանրամասներ և լուսանկարներ Ստեփանավանի հրդեհից

Ստեփանավանի հրդեհից տուժածներն ապահովվել են սննդով, հագուստով. քննարկվում է կացարանների հարցը. լուսանկարներ

ԲԿ-ի դիմաց կայանված «Մազդա 3»-ում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. կրծքավանդակի հատվածում վնասվածքներ կան

ՀՀ-ի շուրջ կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է. Միրզոյան

Շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Լադա պրիորա» և արնանման հետքեր. կան ձերբակալվածներ

Ինչպես է ավտոբուսի ապակին կոտրած տղամարդը փախչում պատուհանից. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան

Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվել է, ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժածներին արագ աջակցել. նրանք հիմա հյուրանոցում են. Լոռու մարզպետ

Լարսը շարունակում է փակ մնալ

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Իրենք արագ դուրս են եկել, 71-ամյա կինը մնացել է այրվող շենքում. մանրամասներ Ստեփանավանի հրդեհից

Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի փայտե տներում. ժամանել է մոտ 40 հրշեջ․ բնակիչները տարհանվել են․ կա անհետ կորած

ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարներից է. Կոնջորյան

ՀՀ-ի՝ միջազգային հարաբերություններում վաստակած խոսքի իրավունքը շահեկան չէ որոշ շրջանակների համար. Կոնջորյան