Երևան
12 °C
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից:
ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին համապատասխան որոշում է ընդունել։
ԿԸՀ-ն հաստատել է նաև մարտի 30-ի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Ըստ ժամանակացույցի՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակելու են մինչև հունվարի 22-ը ներառյալ:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները ԿԸՀ կարող են ներկայացնել մինչև հունվարի 27-ը։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման ժամկետ է սահմանվել մարտի 5-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-28-ը ներառյալ՝ մինչև 24:00-ը։
Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։
Հիշեցնենք՝ Փարաքարում անցկացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախնական ընտրությունների՝ փրայմրիզի արդյունքներով Լյուդվիգ Գյուլնազարյանն ընտրվել է համայնքապետի պաշտոնակատար:
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի որոշմամբ հունվարի 17-ին Լյուդվիգ Գյուլնազարյանը նշանակվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎճարում կատարելու հորդորից հետո վիճաբանություն է առաջացել. «Երևանի ավտոբուս»-ի 2 վարորդ բռնության է ենթարկվել
Մյունխենում կհանդիպեն ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները. Թրամփ
Բա ասում էիք Տյառնընդառաջի տոնից հետո օրերը տաքանո՞ւմ են. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
«Կրթվելը Նորաձև է» ոչ միայն կարգախոս է, այլև գործելակերպ, որը մենք սկսում ենք ինքներս մեզնից. «Իմ Քայլը»
ՊԵԿ-ում ԵՄ փորձագետների հետ հանդիպում է կայացել. պատվիրակությունը այցելել է Բագրատաշեն և Այրում անցակետեր
Եվրասիական հիմնադրամի պատվիրակությունը հետևել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքին
Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Ուջանի տարածքում մեքենաներ են բախվել․ վիրավորը Աշտարակի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան
Մյունխեն մեկնող ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը վերադարձել է Վաշինգտոն
Որոշ տարածաշրջաններու ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մյունխեն. լուսանկարներ, տեսանյութ
Պետություն-մասնավոր աշխատանք, տեխնոլոգիական ոլորտի զարգացում. ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք»
Եղեգնաձորում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Զուրաբիշվիլիին ճանաչում է Վրաստանի լեգիտիմ նախագահ
Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է «Ադրբեջանում ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի մասին» կոչ
ՌԴ-ն հրահանգել է աղմկե՞լ. ինչու Քոչարյանը «տեղը չի գտնում». ԵՄ-ն՝ ընդդիմության ցայտնոտի պատճառ. տեսանյութ
Գրիգորյանը Համաշխարհային բանկի Կովկասի տարածաշրջանի տնօրենի հետ քննարկել է նոր ծրագրերի համագործակցությունը
Պուտինն ուրախ կլինի Թրամփին տեսնել Մոսկվայում Հաղթանակի շքերթին. Պեսկով
Հնդկական մացառախոզերի ընտանիքի գիշերային զբոսանքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները
Ինքնաձիգներ, ատրճանակ, հակատանկային ական, մի քանի հարյուր փամփուշտ․ Արմավիրում զինամթերք են հանձնել
Ինչ խնդիրների առաջ են կանգնում մարդիկ Telcell-ից օգտվելիս, և ինչ լուծումներ է առաջարկում փոխտնօրենը. տեսանյութ
Թրամփի հետ Նեթանյահուի գործարքը լուրջ սպառնալիք է խաղաղության համար. Էրդողան
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. վարչապետ
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից
Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը
Երևանում «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա՝ բախվել այլ մեքենայի. կա տուժած
ՊԵԿ-ն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման մասին հայտարարություն է հրապարակել
ԼՂ-ն լուծարած եսիմ ով ուզում է «մխտռել» ՀՀ կյանքը, էդ գյուտարարի գանգին պետք է իջնի իրավունքի ուժը. Սուքիասյան
Կիևը չի ընդունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմանի բանակցություններ առանց Ուկրաինայի մասնակցության. Զելենսկի
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին
Ռազմավարական նշանակության «Միջազգային Ռադիոցանց» ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ին է փոխանցվել. վարչապետ
Հայաստանի մարմնամարզիկները չեն մասնակցի Աշխարհի գավաթի երկրորդ փուլին. այն կայանալու է Բաքվում
«Էնթերփրայզ Արմենիա»-ն վարպետության դաս է անցկացրել WAIPA-ի անդամ երկրների համար
Երևանում միմյանց են բախվել 7 ավտոմեքենա. կա տուժած
Աբովյան քաղաքում բենզալցակայան է ապամոնտաժվել
Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Իրանի դեսպանը. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Գալյանը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են անչափահաս դատապարտյալների կրթության ծրագրերը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT