Կչեղարկեմ Բայդենի վարչակազմի բոլոր «հիմար» հրամանները, վերջ կդրվի Ուկրաինայում պատերազմին. Թրամփ. տեսանյութ

20/01/2025 schedule13:07

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից առաջ իր վերջին հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել հազարավոր քաղաքացիների առջև՝ խոստանալով վերակառուցել երկիրը և այն նորից դնել «ճիշտ ուղու վրա»։

Նա ասել է, որ իր նախորդ Ջո Բայդենի վարչակազմի բոլոր «հիմար» հրամանները կչեղարկի պաշտոնը ստանձնելու առաջին ժամերին:

Հունվարի 19-ի երեկոյան Թրամփը Վաշինգտոնի Capital One Arena-ում անցկացրել է «Դարձրե՛ք Ամերիկան կրկին ուժեղ, հաղթանակի հանրահավաք», որտեղ տոնել է իր հաղթանակը, շնորհակալություն հայտնել իր կողմնակիցներին և նախանշել ապագա նպատակներն ու առաջնահերթությունները։

«Մենք հաղթեցինք»,- իր ելույթի հենց սկզբում ասել է Թրամփը և շարունակել. «Ես ոգևորված եմ, որ վերադարձել եմ ձեզ հետ՝ այդքան շատ ընկերների, համախոհների և իսկական ամերիկացի հայրենասերների հետ մեր երկիրը հետ վերցնելու նախօրեին: Սա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել՝ հետ վերցնել մեր երկիրը»։

Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։ Այս օրը ԱՄՆ-ի ընտրված նախագահը պետք է հավատարմության երդում տա ամերիկյան Սահմանադրությանը և պաշտոնապես ստանձնի պաշտոնը։

«Կեսօրին կփակվի ամերիկյան անկման չորս երկար տարիների վարագույրը, և մենք կսկսենք ամերիկյան հզորության և բարգավաճման, արժանապատվության և հպարտության բոլորովին նոր օրը»,- ասել է Թրամփը:

Նա հավելել է, թե մեկընդմիշտ վերջ կդնի Վաշինգտոնում ձախողված և կոռումպացված քաղաքական իսթեբլիշմենթի կառավարմանը:

«Մենք դա այլևս չենք հանդուրժի... Մենք Ամերիկան նորից կդարձնենք ուժեղ»- ասել է նա:

Թրամփը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իրեն և նրանց, ովքեր եկել են Վաշինգտոն՝ մասնակցելու երդմնակալության միջոցառումներին։

Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը որոշել է բեմ հրավիրել միլիարդատեր Իլոն Մասկին, ում ենթադրվում է, որ Թրամփը կնշանակի ապագա կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար։ Մասկը դուրս է եկել իր կրտսեր որդու հետ և հակիրճ ելույթ ունեցել:

«Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ կսկսենք փոփոխություն մտցնել»,- ասել է Մասկը: 

Թրամփն իր ելույթում ասել է, որ իր վարչակազմը ժառանգում է աղետներ ինչպես տանը, այնպես էլ արտերկրում, գնաճից և բարձր տոկոսադրույքներից տառապող տնտեսություն, ինչպես նաև ճգնաժամ Մեքսիկայի հետ սահմանին. «Կառավարությունն արտակարգ իրավիճակներում չի կարող հոգ տանել իր քաղաքացիների մասին. Տեսեք, թե ինչ է կատարվում Լոս Անջելեսում. Տեսեք, թե ինչ է կատարվում Հյուսիսային Կարոլինայում: Բայց վաղվանից ես գործելու եմ պատմական արագությամբ և ուժով՝ լուծելու մեր երկրի առջև ծառացած յուրաքանչյուր ճգնաժամ։ Մենք պետք է սա անենք: Հակառակ դեպքում մենք այլևս երկիր չենք ունենա»։

Թրամփը հայտարարել է, որ հունվարի 24-ին կայցելի Կալիֆորնիա՝ գնահատելու անտառային հրդեհների պատճառած վնասը։

Նա նշել է, որ երդմնակալությունից անմիջապես հետո ինքը մտադիր է ստորագրել տասնյակ գործադիր հրամաններ, որոնք երկիրը կվերադարձնեն իրենց հունի մեջ։

«Բայդենի վարչակազմի արձակած յուրաքանչյուր արմատական և հիմար հրամանը կչեղարկվի իմ երդմնակալությունից մի քանի ժամվա ընթացքում»,- հավելել է նա:

Թրամփը հատուկ ուշադրություն է դարձրել անօրինական ներգաղթին։

«Մինչ վաղը արևը մայր մտնի, մեր սահմանների ներխուժումը կդադարեցվի, և բոլոր նրանք, ովքեր ապօրինի հատում են մեր սահմանները, այս կամ այն կերպ կսկսեն տուն վերադառնալ: Ամերիկայի պատմության մեջ ամենախոշոր արտաքսման օպերացիան շուտով կսկսվի»,- խոստացել է նախագահը:

Թրամփը նաև հայտարարել է TikTok հարթակի ապաշրջափակման մասին։ Նորընտիր նախագահն առաջարկել է ԱՄՆ-ին տիրապետել հանրահայտ սոցիալական ցանցի կեսին՝ բավարարելու օրենքը, որով չինական ընկերությանը պարտավորեցնում է վաճառել այն: Թրամփը բացատրել է, որ որոշել է փրկել TikTok-ը, քանի որ հարթակն օգնել է իրեն հասնել երիտասարդ ընտրողներին, հարթակն ունի «զանգվածային» լսարան, և որ այն փակելը ԱՄՆ-ում կնշանակի աշխատատեղերի կորուստ ամերիկացիների համար:

Նա նաև խոստացել է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին և թույլ չտալ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:

Թրամփի ելույթը տևել է ավելի քան մեկ ժամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1013 դիտում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում. լուսանկարներ

Ավտոբուսով վերադարձա կեցավայր. վարչապետ. տեսանյութ

ՌԴ-ում հասկացե՞լ են, որ Բաքուն «օգտագործել է, դեն շպրտել». ՀՀ-ն Մոսկվայի «արցունքներին չի հավատում»

Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու

Մի քանի տարածաշրջանում բուքը շարունակվում է. Մեղրիում, Թալինում, Աբովյանում ձյուն է

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից. նրանք կմիանան եվրոպական ցանցին

«Քատարա» մշակութային գյուղակում բացվեց հայկական մշակութային անկյունը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ձյուն ու բուք է. Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են

Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. մանրամասներ. լուսանկարներ

Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել. ովքեր են կազմում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 8-ին

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել տեղաշարժին

Գազայի հատվածից ազատված իսրայելցի երեք պատանդ ժամանել է Իսրայել

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Պատվո շքանշանով

Կնոջ ինքնագնահատականը տղամարդը, հաճախ սկեսուրը զրոյացնում են, երեխաների մորը՝ աստիճանաբար «սպանում». Ծատուրյան

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. առանձին վայրերում ուժեղ քամի կլինի

Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան

Ինքնաթիռի խոցման պատճառով հարաբերության լարումը չի չեղարկում Սյունիքում Մոսկվա-Բաքու համատեղ շահը. Իոաննիսյան

Ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է

Սլովակիան Եվրոպա է. հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

«Ջիգլսի» աղբյուրի հատվածում 700 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել. արգելափակումից 73 բեռնատար է դուրս բերվել

Ինչ վիճակում են Ստեփանավանի հրդեհի հետևանքով տուժածները. նրանցից 3-ը տեղափոխվել են Երևան

Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է ավելի քան 12 հազար դի է մնացել

Հայտնաբերվել է 1 դի, 6 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ. նոր մանրամասներ և լուսանկարներ Ստեփանավանի հրդեհից

Ստեփանավանի հրդեհից տուժածներն ապահովվել են սննդով, հագուստով. քննարկվում է կացարանների հարցը. լուսանկարներ

ԲԿ-ի դիմաց կայանված «Մազդա 3»-ում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. կրծքավանդակի հատվածում վնասվածքներ կան

ՀՀ-ի շուրջ կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է. Միրզոյան

Շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Լադա պրիորա» և արնանման հետքեր. կան ձերբակալվածներ

Ինչպես է ավտոբուսի ապակին կոտրած տղամարդը փախչում պատուհանից. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան

Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվել է, ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժածներին արագ աջակցել. նրանք հիմա հյուրանոցում են. Լոռու մարզպետ

Լարսը շարունակում է փակ մնալ

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Իրենք արագ դուրս են եկել, 71-ամյա կինը մնացել է այրվող շենքում. մանրամասներ Ստեփանավանի հրդեհից

Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի փայտե տներում. ժամանել է մոտ 40 հրշեջ․ բնակիչները տարհանվել են․ կա անհետ կորած

ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարներից է. Կոնջորյան

ՀՀ-ի՝ միջազգային հարաբերություններում վաստակած խոսքի իրավունքը շահեկան չէ որոշ շրջանակների համար. Կոնջորյան